Օրեր առաջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն արժանացել է «Աշխատանքային վաստակի» համար շքանշանին (Order of Merit for Labour/ «За заслуги в труде») եւ վկայականինՙ Իտալիայի հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյի ստորագրությամբ: Սա գնահատականն է մաեստրո Թոփչյանի իտալական երաժշտարվեստի, հատկապես օպերային արվեստի հանդեպ ունեցած խորը հետաքրքրության, սիրո եւ նվիրվածության, այն ուսումնասիրելու, կատարելու եւ տարածելու գործուն ջանքերի համար:
Մրցանակը մաեստրոյին հանձնվեց ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի, Ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ բազմաթիվ հանդիսականների ներկայությամբ ՀՀ-ում Իտալիայի հանրապետության դեսպան Բրունո Սկապինիի ձեռամբ: