Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԱՍԵԼԻՆՙ ԱՍԵԼԻ

23/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Արձակ գործեր ցեղասպանության մասին

Ինչպե՞ս գրել անասելի տանջանքների, ողբերգությունների մասին: Հնարավո՞ր է արդյոք շարադրել, թղթին հանձնել զանգվածային սպանությունների դաժանագույն մանրամասները: Ցեղասպանություն վերապրած կամ նրանց շառավիղները հանդիսացող խիզախ անձնավորություններ կատարել են «անասելինՙ ասելի» դարձնելու դժվարագույն քայլը, եւ մենք այսօր հսկայական գրականություն ունենք հայերի, հրեաների, հույների եւ այլոց ցեղասպանությունների մասին:

Գրական այս ժանրի առաջավոր ներկայացուցիչներ Թեսսա Հոֆմանը, Փիթեր Բալաքյանը, Ֆեթիյե Չեթինը, Մագդալենա Մարժալեկըՙ Պոտսդամի համալսարանից, Դողան Ակհանլեն, Ուիլֆրիդ Էգըրզը, Րաֆֆի Քանդրյանը եւ ուրիշներ հոկտեմբերի 11-ից 13-ը հավաքվել են Բեռլինումՙ խոսելու այն մարտահրավերները հաղթահարելու մասին, որոնք թույլ են տալիս «անասելին» դարձնել «ասելի»:

Գիտաժողովի մասին «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 26-ի համարում գրել է «Կրակե պատի միջով. Հայաստան, Իրաք, Պաղեստին. Ցասումիցՙ հաշտեցում» (Through the Wall of Fire: Armenia, Iraq, Palestine: From Wrath to Reconciliation) գրքի հեղինակ Մուրիել Միրսք-Վայսբախը: Գիտաժողովը հովանավորել են Բեռլինի Ավետարանական ակադեմիան, «Ճանաչման եւ փոխըմբռնման միջազգային աշխատանքային խումբը» (AGA) եւ Ֆրանկֆուրտի Գերմանա-հայկական ընկերությունը:

Ամերիկայից ժամանած Բալաքյանը նկատել է, որ կոնֆերանսի անցկացումը Վանսիին այնքան մոտիկՙ Շուանենվերդերում «ծանր փորձառություն» է, քանի որ այդ վայրի անունով իսկ մկրտված 1942 թվի հունվարյան կոնֆերանսի ժամանակ նացիստ առաջնորդները ծրագրեցին «վերջնականապես լուծել հրեական հարցը», որը պատմության մեջ մտավ «Ողջակիզում» եզրով:

AGA-ի հիմնադիրներից եւ Գերմանիայում հայերին պատուհասած ցեղասպանության իրազեկման ակտիվիստներից դոկտ. Թեսսա Հոֆմանն իր բացման խոսքը սկսել է Թեոդոր Ադորնոյի 1951-ին արտահայտած այն մտքով, որ «Օսվենցիմից հետո բանաստեղծություն գրելը բարբարոսություն է»: Բայց ավելացրել է, որ դրանից տարիներ առաջՙ 1920-ին Զապել Եսայանը Կոստանդնուպոլսում հարց էր բարձրացրել, թե արդյոք հնարավո՞ր էր գրականության միջոցով արտահայտել «անարտահայտելին»: «Իհարկե հնարավոր է առանձին դրվագներ պատմել, բայց մարդկային ոչ մի լեզու չի կարող ամբողջական նկարագրությունը տալ մի ամբողջ ժողովուրդ բնաջնջելու սարսափելի ոճրի», գրել էր նա:

Այդուհանդերձ, բավական խորաթափանց եւ հուզախառն քննարկումներով պարզվել է, որ հատկապես գեղարվեստական արձակը կարող է կատարել այն պարտականությունը, որ լրագրությունն ու գիտական ուսումնասիրությունը չեն կարող: Պատճառն այն է, որ գեղարվեստական գրականությունը «պոետիկ բնույթ ունի», ինչպես գերմաներեն «Դիխտունգ» (պոեզիա) բառն է այդ իմաստը պարունակում: Գեղարվեստական գրականությունը խտացնում է իրականությունը պատկերների, պատկերային համակարգի մեջ, որն էլ իր հերթին է՛լ ավելի խորն է ներկայացնում իրականությունը, քան սոսկ իրադարձությունների ժամանակագրական թվարկումը:

Գրող Էլիաս Վենեցիսն, օրինակ, որպես նյութ ընտրել է Զմյուռնիայից 1922 թվին հույների բռնի տեղահանությունը: Նրա մասին զեկուցում է կարդացել դոկտ. Միքայելա Պրինցինգերը: Նա նշել է, որ Վենեցիսն իր մանկությունն անցկացրել է հունա-թուրքական պատերազմի սարսափների մեջ եւ հիշել է, թե ինչպես հայրը մի բուռ հող է իր հետ վերցրել որպես «կորսված հայրենիքի խորհրդանիշ»: Պրինցիգերն այնուհետեւ հատվածներ է ցուցադրել Վենեցիսի «Համար 31328» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմից: Ռեժիսոր Նիկոս Կունդուրոսի ֆիլմը կոչվում է «1922»:

Պոտսդամի համալսարանից դոկտ. Մագդալենան խոսել է «Համակենտրոնացման ճամբարների գրականության» մասին, առանձնապես անդրադառնալով վաղ շրջանի լեհ գրողների բերած նպաստին: Նա նշել է, որ համակենտրոնական ճամբարների մեծ մասը լեհական տարածքում էր գտնվում եւ 6 միլիոն սպանված հրեաներից կեսը լեհեր էին:

Գալով հայերին պատուհասած ցեղասպանությանըՙ դոկտ. Հոֆմանը շեշտը դրել է վերապրողների զավակների (Վարդան Հարությունյան եւ Դավիթ Խրտյան) եւ թոռների (Փիթեր Բալաքյան եւ Ֆեթհիյե Չեթին) ստեղծագործությունների վրա:

Բազմանդամ մի ընտանիքում ծնված եւ տիպիկ ամերիկյան պատանեկություն ունեցած Փիթեր Բալաքյանը իր «Ճակատագրի սեւ շունը» հուշագրության մեջ բացահայտում է իր ընտանիքի ու նախահայրերի ապրած «տրավմայի մութ ուրվականըՙ 1915 թվականին թուրքական կառավարության կողմից իրագործվեց ավելի քան մեկ միլիոն հայերի բնաջնջումը, որոնց մեջ էին նաեւ Բալաքյանի բազմաթիվ ազգականներ: Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր», գրել էր 1997 թվին «Լոս Անջելես Թայմզը»:

Չեթինի պարագայում, ճիշտ է, նա առաջինը չէր, որ անդրադառնում էր «տաբու» թեմային (իրենից առաջ, օրինակ, կար Այլա Քուտլուն), բայց նրա «Մեծ մայրիկս» գիրքը նոր էջ բացեցՙ ստիպելով հատկապես հին սերնդի մարդկանց վերիհշել իրենց անցյալը եւ իրենց արմատները:

Գիտաժողովի ընթացքում Բալաքյանն ու Չեթինը հատվածներ են կարդացել իրենց գրքերից:

Այնուհետեւ Օհայոյի պետհամալսարանում գերմաներեն լեզվի պրոֆեսոր, դոկտ. Բեռնարդ Մալկմուսը զեկուցել է հայերի ճակատագրին վերաբերող երկու հրեա գրողներիՙ Ֆրանց Վերֆելի եւ Էդգար Հիլզենրաթի ստեղծագործությունների մասին, նշելով, որ ի տարբերություն Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» էպիկական վեպի, Հիլզենրաթի «Վերջին մտքի հեքիաթը» պատմական վեպ չէ, այլ հեքիաթանման մի պատում է, որտեղ գլխավոր հերոս Թովմա Խատիսյանի եւ հեքիաթասացի երկխոսությունից մեր առջեւ հառնում է Մեծ եղեռնի ահավոր պատմությունը:

Աշխատանքային երեք տարբեր խմբերի քննարկումներում խոսք է գնացել ան մարտահրավերների մասին, որոնց հաղթահարումով «անասելին» դարձել է «ասելի» եւ հանձնվել սերունդներին:

Նկար 1. Ֆեթիյե Չեթին եւ Մագդալենա Մարժալեկ

Նկար 2. Փիթեր Բալաքյան

Նախորդ գրառումը

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՇՔԱՆՇԱՆԻ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԻՐԵՆՑ ՏԻՏՂՈՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԻՐԵՆՑ ՏԻՏՂՈՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական