Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐՈՒԺԱՆ ՈՍԿԱՆԵԱՆԻ «ՇՇՈՒԿՆԵՐԻ ՄԱՏԵԱՆԸ»` ԳԵՐՄԱՆԵՐԷՆ

23/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱԶՄԷՆ, Վիեննա

Հինգշաբթի, 21 նոյեմբերին, երեկոյեան ժամը 19:00-ին, Վիէննայի «Ուրանիա» մշակութային կենտրոնի ընդարձակ սրահում տեղի ունեցաւ ռումինահայ մտաւորական, գրող եւ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանեանի` «Շշուկների մատեան» վեպի գերմաներէն թարգմանութեան շնորհանդէսը, որը կազմակերպել էր Ցոլնայ հրատարակչական տունը եւ Աւստրիայում գործունէութիւն ծաւալող Ռումանական մշակութային ինստիտուտը:

Շնորհանդէսը իր ներկայութեամբ պատւում էր Հայաստանի Հանրապետութեան Աւստրիայում դեսպան Արման Կիրակոսեանը:

Երեկոյին ներկայ էին նաեւ բազմաթիւ աւստրիացիներ, Վիեննայում գործող Աւստրօ-հայկական մշակութային ընկերութիւն, Աւստրիոյ Հայ առաքելական եկեղեցական համայնք, «Հայաստան» համահայկական հիմնադրամ կազմակերպութիւնների ղեկավարներ եւ սակաւաթիւ վիեննահայ հայրենակիցներ:

Ձեռնարկը փաստագրում էր Աւստրիոյ պետական ռադիօ-հեռուստատեսութիւնը: Օրուայ հաղորդավար, աւստրիացի մտաւորական եւ լրագրող Նորբերտ Մայէրը, ողջունելով դեսպան Դր. Արման Կիրակոսեանին, վէպի հեղինակ` Վարուժան Ոսկանեանին, թարգմանիչ Էռնստ Վիչներին եւ միւս ներկաներին, հակիրճ անդրադարձաւ վէպին հետեւեալ խօսքով` Վարուժան Ոսկանեանը իր վէպի միջոցով մեզ առաջնորդում է բացառիկ եւ ողբերգական պատմութիւններով յագեցած մի օտար եւ հեռու աշխարհ: Վէպը սկսում է ուշ հիսունական եւ վաղ վաթսունական տարիներին Ռումանիոյ գաւառական Ֆոքշանի քաղաքում, որտեղ նա իր մանկութիւնն ու երիտասարդութիւնն է անցկացրել:

Նախ եւ առաջ ընթերցողին թւում է, թէ իրեն է ներկայացւում մի յիշողութեան գիրք, որտեղ հեղինակը նկարագրում է` հայկական սովորութիւններ, իրեր եւ ուտելիքներ: Սակայն ընթերցողը շատ արագ ըմբռնում է, որ նա նրանցով նախապատրաստում է հայ Ժողովրդի տառապալից կեանքը ներկայացնելու, որը հայերի պատկերացումով` «որիշ ոչինչ է, քան` անցնել մահուան եօթ դարպասներից»:

Վարուժան Ոսկանեանի «Շշուկների մատեան» վէպը ընթերցելու աւարտից յետոյ, ակամայից ցանկութիւն է առաջանում` վերսկսել վէպը նորից ընթերցել:

Յիրաւի կարելի է հաստատել, որ 80 տարի Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» դիցավէպից յետոյ, Վարուժան Ոսկանեանը հայ Ժողովրդի Մեծ գիրքը շարունակող` հեղինակը եղաւ:

Ապա ներկաների համար աւստրիացի նշանաւոր մտաւորական Փեթըր Վոլֆը բարձր արհեստավարժութեամբ ընթերցեց վէպի ութերորդ գլխի` Յուսուֆի պատմութիւնից մի հատուած:

Վէպի գերմաներէնի թարգմանիչ Էրնեստ Վիչները, ի պատասխան իրեն տրուած հարցին յայտնեց, որ իր համար առանց դժուարութեան հնարաւոր է եղել լրիւ ըմբռնելու հեղինակի մտորումները, քանզի ինքը եւս եղել է Ռումանիոյ մէջ որպէս փոքրամասնութիւն նկատւող մի հատուածի մասնիկ:

Երեկոյի վերջում ելոյթ ունենալով Վարուժան Ոսկանեանը ներկաներին յայտնեց, որ իր համոզմամբ վէպը չի աւարտւում գրքի վերջին էջի ընթերցումով, որովհետեւ ամէն մի ընթերցող իւրովի, իր հոգում պիտի շարունակի անձնական հայեցողութեամբ թելադրելու վէպի վերջին էջին յաջորդող էջեր:

Յաջողուած երեկոյի աւարտին, հեղինակը ընդառաջելով մեծ թւով ներկաների ցանկութեանը, մակագրեց նրանց ձեռք բերած «Շշուկների մատեան» գրքի օրինակները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՍՄՈՒՆՔԻ ՎԱՐՊԵՏ ՀԱԿՈԲ ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՇՔԱՆՇԱՆԻ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՇՔԱՆՇԱՆԻ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական