Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖԵԹՀԻՅԵ ՉԵԹԻՆԻ «ՏԱՏԻԿԻՍ ԳԻՐՔԸ» ՎԻՊԱԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

29/11/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նոյեմբեր, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Մարսելի Perenthe`ses հրատարակչությունը լույս է ընծայել Թուրքիայում արդարության եւ ազատության պայքարի կին մարտիկ, փաստաբան Ֆեթհիյե Չեթինի գրքի ֆրանսերեն թարգմանությունը: Գրքում ընդգրկված են «Տատիկիս գիրքը» վիպակը եւ «Հավավի աղբյուրները» պատմվածքը:

Հեղինակը «Տատիկիս գիրքը» վիպակում նկարագրում է իր պաշտելի տատիՙ Հրանուշ Կատարյանի «անտեսանելի» կյանքը, ով միայն շատ առաջացած տարիքում էր որոշել զավակներին ու թոռներին հայտնել իր «անմոռանալի» գաղտնիքը: «Զավակներս, մի՛ վախեցեք մեռյալներից: Նրանք չեն կարող ձեզ վնասել: Չարիքը միշտ գալիս է ողջերից», ասում էր Հրանուշ տատիկը, որը բռնի ուժով իսլամացվելովՙ դարձել էր Սեհեր:

Ֆեթհիյե Չեթինն ասում է, որ իր գրքի նպատակն է «պատի մեջ մի ճեղք բացել եւ լսելու հնարավորություն տալ, Թուրքիայի մարդկանց սիրտն ու խիղճն արթնացնել»: Այդ երկրում, հենց որ արծարծվում է 1915 թ. Հայոց ցեղասպանության թեման, ամեն ինչ քարանում է եւ վախի մթնոլորտ է հաստատվում: Տատիկը շատ երկար ժամանակ չէր կարողանում պատմել իր կյանքի իրական պատմությունը, բացահայտել իր հայկական ծագումը, հայտնել, թե ինչպիսի հանգամանքներում մի թուրք զինվորական առեւանգեց իրեն, երբ ինքը հազիվ տասը տարեկան աղջնակ էր:

Այս ամենի մասին գրում է հանուն արդարության եւ ազատության պայքարող փաստաբան թոռնուհին: «Իր կյանքի պատմությունը բացահայտելովՙ տատս այդ բեռը դրեց իմ ուսերին… Ու թեեւ դա շատ դժվար գործ է, բայց ես կարծում եմՙ ճշմարտությունն իմանալը ինձ համար բարեպատեհություն է. չեմ ուզում այս խնդիրը թողնել գալիք սերունդներին», ընդգծում է Ֆեթհիյե Չեթինը:

Ընտանեկան բազմաթիվ ու երկարատեւ զրույցների արգասիք հանդիսացող այդ գիրքը քնքշանքի եւ զսպված ցավի վկայություն է, որը թուրքերի հավաքական հիշողության մեջ խզում է առաջացնում տարիներ շարունակ պարտադրված պաշտոնական «պատմության» դեմ հանդիման: Գիրքը ձեռքից ձեռք է անցել, մեկ տասնյակ անգամ վերահրատարակվել է, թարգմանվել բազմաթիվ լեզուներով:

Ֆրանսիական հրատարակության մեջ վիպակին հաջորդում է «Հավավի աղբյուրները» պատմվածքը: Հավավը Հրանուշ տատիկի հայրենի գյուղն է, որի աղբյուրների վերականգնումը Ֆեթհիյե Չեթինը հաջողությամբ ավարտել է Թուրքիայում իր գրքի առաջացրած լայն արձագանքի շնորհիվ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՊԵՊՈՆ»` ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Հաջորդ գրառումը

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵՑ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԲԱՐԵԼԱՎԵՑ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական