ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ իրենցչեն ասել, թե ինչ դրվագով են Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտե բերել։
Ըստ նրանց՝ իրենց ընդամենը տեղեկացրել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա։
«Թե ընթացքում ինչ գործողություններ կկատարվեն՝ տեղում կիմանանք»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը), 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը):











