Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՆԻ՞ ԱՆԳԱՄ ԿԱՐԵԼԻ Է «ՃԱՆԱՉԵԼ ՆՈՒՅՆ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»»

13/12/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Դեկտեմբեր, 2013

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Խոջալուի թեման Ադրբեջանում ամեն անգամ սկսվում է շահարկվել այն ժամանակ, երբ ղարաբաղյան կարգավորման բանակցություններում միջնորդները խոսում են «խաղաղության հասնելու հնարավորության» մասին: Դեկտեմբերի 10-ին, մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, թեման «թեժացրեց» Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան, որը, փոխանակ անդրադառնալու իր երկրում իշխանությունների կողմից քաղաքացիների հանդեպ գործադրվող բռնություններին, հիմնական շեշտը դրեց «Խոջալուի ցեղասպանության» վրա:

Ակնհայտ էր, որ դա պիտի ունենա իր «տրամաբանական» շարունակությունը: 1news.az պաշտոնական կայքը երեկ հայտնել է, որ «Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի` Գվինեայի մայրաքաղաքում դեկտեմբերի 9-11-ին տեղի ունեցած նստաշրջանը … հերթական անգամ իր վերաբերմունքն է արտահայտել Խոջալուի ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչելու կապակցությամբ»:

Լրատվամիջոցն, ընդսմին, որեւէ պաշտոնական փաստաթուղթ չի վկայակոչել եւ փոխանցել է Իսլամական համագործակցության կազմակերպությանը կից այսպես կոչված «Երիտասարդական խորհրդաժողովի» Ստամբուլի գրասենյակից «ստացված հաղորդագրությունը»:

Ըստ այդմ, ավելի վաղ նշված կազմակերպության խորհրդարանական կառույցն է «Ջիբութիում 2012թ. նոյեմբերին Խոջալուի ողբերգությունը ճանաչել որպես ցեղասպանություն, իսկ այս տարվա փետրվարին ԻՀԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովում Խոջալուի ողբերգությունը հերթական անգամ ճանաչվել է որպես մարդկության դեմ հանցագործություն եւ ցեղասպանություն»:

Կրկնենք, որ խոսքը միեւնույն կազմակերպության տարբեր` անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովի, արտգործնախարարների խորհրդի եւ խորհրդարանական կառույցի կողմից «ընդունված փաստաթղթերի» մասին է, որոնք, իբր թե «Խոջալուի ողբերգությունը ճանաչել են որպես մարդկության դեմ հանցագործություն եւ ցեղասպանություն»:

Այստեղ առաջանում է շատ տրամաբանական հարց. եթե ԻՀԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովը «Խոջալուի ողբերգությունը ճանաչել է որպես ցեղասպանություն», ապա ինչ կարիք կա, որ նույն երկրների արտգործնախարարների խորհրդի նստաշրջանը կամ խորհրդարանական կառույցը «հերթական անգամ ճանաչեն նույն «ցեղասպանությունը»»:

Չէ՞ որ յուրաքանչյուր միջազգային կառույցի, իսկ ԻՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, միասնական տեսակետն արտահայտվում է անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովում` որպես բոլորի համար ընդունելի եւ պարտադիր: Էլ չենք խոսում այն մասին, որ նման դեպքերում անդամ պետություններից յուրաքանչյուրը պարտավորված է լինում այս կամ այն հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելիս առաջնորդվել միասնական տեսակետի գերակայությամբ:

Ասվածից հետեւում է, որ եթե ԻՀԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովն իրոք Խոջալուի «ողբերգությունը ճանաչած լիներ որպես ցեղասպանություն», ապա դրան պետք է հետեւած լիներ կազմակերպության անդամ երկրներից յուրաքանչյուրի առանձին վերաբերմունքը: Կա՞ ԻՀԿ անդամ մի պետություն, այդ թվում եւ Ադրբեջանը, որ Խոջալուի «ողբերգությունը պաշտոնապես ճանաչել է որպես ցեղասպանություն»:

Պատասխանը միանշանակ բացասական է` ոչ, չկա: Եվ Ադրբեջանն էլ չի կարող վկայակոչել իր կողմից ընդունված նման ներպետական իրավական ակտ: Քանի որ դրա համար հարկ կլինի իրավաբանորեն ապացուցել, որ Խոջալուի «ողբերգությունն իրոք ցեղասպանություն է»: Մինչդեռ Ադրբեջանում 1992թ. փետրվարի 26-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո «ժամանակավորապես կասեցվել է», ինչպես նաեւ լուծարվել իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով ձեւավորված` խորհրդարանական հանձնաժողովը:

Այնպես որ, ԻՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում Խոջալուի «ողբերգությունը որպես ցեղասպանություն ճանաչելու» մասին 1news.az-ի տեղեկատվությունը Բաքվում իշխող վարչախմբի հոգեգարության հերթական սրումն է` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային նախանշված այցից առաջ: Թե ի՞նչ է տալիս դա Ադրբեջանին, այլ հարց է:

Նախորդ գրառումը

ԱՄՆ-ՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԿՑՈՒՑԱԴՐՎԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՐԲԵՐԸ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ

Հաջորդ գրառումը

ՁՅՈՒՆԻՑ ՄԱՔՐԱԾ ԵՎ ՉՄԱՔՐԱԾ ՓՈՂՈՑՆԵՐ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ ԻՏԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՀԱՊԱՆ ՍՈՒՐԲՆ Է

Լրահոս

«Խոր մտահոգություն ենք հայտնում, ԵԱՀԿ-ից ակնկալում անհապաղ հրապարակային պարզաբանում»

23/07/2026

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI), Եւրոպայում կրոնի ազատության ֆորումը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր՝ հուլիսի 23-ին...

Լարված իրավիճակ Առինջ մոլում. կապարակնքված տաղավաների աշխատակիցները պահանջում են բացել խանութները

23/07/2026

Առինջ մոլում այսօր կեսօրից լարված իրավիճակ է․ իրավապահ մարմինների ներկայացուցիչները կապարակնքել են տոնավաճառի բազմաթիվ տաղավարներ։ Ինչպես նշեցին աշխատակիցներից շատերը, իրավապահներն...

ՄԻՊ-ը հասցեավորել է Արեգնազ Մանուկյանի՝ անչափահաս դստեր հետ տեսակցությունն արգելված լինելու հարցը

23/07/2026

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների` տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսված ուսումնասիրության շրջանակում, Մարդու իրավունքների պաշտպանի ...

1 միլիարդ դրամ գրավի դիմաց Նարեկ Կարապետյանի նկատմամբ կկիրառվի բացակայելու արգելքը

23/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ. հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։ Հիշեցնենք, որ...

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Այս մասին հայտնում են...

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական