Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՐԱՆ ՊԵՏՔ Է ԿԼԻՆԻԿԱ ԵՎ ՈՉ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ

10/10/2014
- 10 Հոկտեմբերի, 2014, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, բժիշկ, գրող

Բաց նամակ մարդու իրավունքների գծով Ռուսաստանի լիազոր Է. Պամֆիլովային

Մեծարգո Էլլա Ալեքսանդրովնա

Զանգվածային լրատվամիջոցներից տեղեկացա, որ «Ռուսաստանում ձերբակալված հայ բարեգործ Լեւոն Հայրապետյանի գործը գտնվում է ՌԴ մարդու իրավունքների գծով լիազորի ուշադրության կենտրոնում»: Այդ տեքստում ես նկատեցի որոշակի օրինաչափություն եւ նույնիսկ տրամաբանություն: Քառորդ դար առաջ մենք գործընկերներ էինք խորհրդային վերջին պառլամենտում: Հիշում եմ, ստանալով «ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորները» կարմրակազմ հատորի իմ օրինակը, ես ուշադրություն դարձրի, որ ամենից շատ այսպես կոչվածՙ պառլամենտական պարտականություններ ունեիք Դուք: Դա եւ՛ բնապահպանության ու բնական պաշարների արդյունավետ օգտագործման հարցերով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կոմիտեի անդամի, ե՛ւ արտոնությունների ու առավելությունների հարցերով հանձնաժողովի քարտուղարի, ե՛ւ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների մանդատային հանձնաժողովի անդամի պարտականություններն էին: Այս թվացյալ ձանձրալի տվյալները բոլորովին էլ հենց այնպես չեմ ներկայացնում: Բանն այն է, որ, հավանաբար, պաշտոնների հենց այդ ողջ լուսապատկերն էր պարտավորեցնում Ձեզ լինել թերեւս ամենաակտիվ պատգամավորը: Համենայնդեպս, ամբիոնից ամենից հաճախ, եթե չասենքՙ ամենից սուր եւ կտրուկ, ելույթ էիք ունենում Դուք: Իսկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ եւ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Սոս Սարգսյանն ասաց. «…այդ համեստ եւ, թվում է, հանգիստ կնոջ մեջ մշտապես արթուն է արդարության զգացումը»:

Բացարձակապես օրինաչափ է եւ այն, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Դուք դարձաք ավելի ակտիվ, եւ որ ամենակարեւորն է, գործուն եւ սկզբունքային գործիչ արդեն Նոր Ռուսաստանում: Եվ ամեն անգամ, լիներ պետդումայում, թե կառավարությունում, Դուք զբաղվում էիք սոցիալական, հումանիտար խնդիրներով, հաճախ կոնկրետ մարդկանց կոնկրետ ճակատագրերով եւ նրանց քաղաքացիական արժանապատվությամբ: Եվ նույնիսկ որսացել եմ տարբերության նրբությունները Ձեր վերջին պաշտոնների միջեւՙ նախագահին կից մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ եւ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների գծով լիազոր:

Եվ ահա ես Ձեզ դիմում եմ հենց որպես Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների գծով լիազորիՙ Լեւոն Հայրապետյանի ճակատագրի առիթով: Ընդգծում եմ, որ խոսքն առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության քաղաքացու մասին է: Այն փաստը, որ նրան արդեն բաց են թողել տնային կալանքի, ոչ մի կերպ չի փոխում սուր դրամատիկական վիճակը, որում նա հայտնվել է: Դրանում է կայանում Ձեզ ուղղված իմ նամակի էությունը:

Համարձակորեն կարող եմ ասել, որ ես, ինչպես ուրիշ ոչ մեկը, գիտեմ Լեւոն Հայրապետյանի կենսագրությունը: Ի դեպ, նա «Սոբեսեդնիկ» թերթի խմբագրության կողմից հավատարմագրված էր լուսաբանելու ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի աշխատանքը: Մենք նրա հետ հաճախ էինք հանդիպում Կրեմլյան պալատում, ընդմիջումների ժամանակ: Առաջ անցնելով ասեմ, որ մի քանի տարի անց ես առաջինը նրա մասին ծավալուն ակնարկ գրեցի հայկական «Ուրարտու» շաբաթաթերթում եւ ընթերցողներին պատմեցի նրա լայնորեն հայտնի պատմական տոհմաբանության մասին, ՀամԼԿԵՄ Կենտկոմի կողմից նրա երկարաժամկետ գործուղման մասինՙ աշխատելու Ծայր Հյուսիսում, այն մասին, որ նա առաջիններից մեկն էր, ով վերականգնեց Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանցիների կողմից ավերված հայկական եկեղեցիները: Բավական է հայացք նետեք նամակին կցված լուսանկարներին, որտեղ պատկերված է Շուշիում վանդալների կողմից ավերված հայկական տաճարը, որը պատերազմի ավարտից անմիջապես հետո վերականգնվեց շնորհիվ Լեւոն Հայրապետյանի: Սակայն այդ ամենը, ես հասկանում եմ, բոլորովին էլ չի կարող որպես յուրօրինակ ինդուլգենցիա ծառայել:

Ես հեռու եմ այն մտքից, որ կարող եմ ինձ թույլ տալ շոշափելու այն հարցը, թե Լեւոն Հայրապետյանը մեղավոր է կամ անմեղ: Հստակ գիտեմ, որ մինչեւ դատավարությունը պետք է գործի անմեղության կանխավարկածի անխախտ օրենքը: Եվ Ձեզ եմ դիմում բացառապես որպես ամենաբարձր կարգի բժիշկ: Լավ գիտեմ, որ Լեւոն Հայրապետյանի սիրտը ցանկացած պահի կարող է կանգ առնել: Հենց այդ ժամանակ կարող է տեղի ունենալ ամենասարսափելին, քանզի ոչ ոք հենց իրենից բացի, չի կարող պաշտպանել նրան: Ես լավ եմ ուսումնասիրել Վլադիմիր Պուտինի դեռեւս վարչապետության օրոք ստորագրած որոշումը «Հանցագործության կատարման մեջ կասկածվողների բժշկական զննության մասին»: Այնտեղ բերվում է «հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներին կամ կասկածվողներին կալանքի տակ պահելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների» մանրամասն թվարկումը: Եվ դրանց մեջ բազմաթիվ են այն հիվանդությունները, որոնցով արդեն վաղուց տառապում է Լեւոն Հայրապետյանը:

«Լեւոն Հայրապետյանը եւ անմեղության կանխավարկածը» հոդվածում ես ներկայացրել եմ միայն մի քանի ախտորոշումների ցանկՙ արտագրված հիվանդությունների բազմաթիվ պատմություններից. լյարդի կառուցվածքային տարրերի ախտահարման խրոնիկական զարգացման հիվանդություն, շաքարախտ(մինչեւ 20-րդ նիշ), երկու ինսուլտ (բուժումըՙ Երեւանում), միոկարդի երկու ինֆարկտ, ուռոլոգիական վիրահատություն (բուժումըՙ Մոսկվայում), հիպերտոնիկ հիվանդություն, լյարդի ուռուցքի վիրահատություն (Գերմանիա): Իսկ հիմա որոշ ախտորորշումներ ներկայացնեմ Ռուսաստանի կառավարության որոշումից. «Նորագոյացություններ (օնկոլոգիա), հիպերտենզիվ (հիպերտոնիկ) հիվանդությունՙ արյան շրջանառության անբավարարությամբ, գլխուղեղային հիմնական եւ պերիֆերիկ անոթների ախտահարման հետեւանքներ, լյարդի հիվանդություններՙ լյարդային անբավարարությամբ»: Այնպես որ, ինչպես տեսնում ենք, առաջին հերթին Լեւոնին պետք է փրկել մահից:

Ես պարզապես զարմանում եմ, թե ինչպես կարելի է պաթոլոգիական նման ահավոր փնջի առկայության դեպքում անտեսել բժշկական հետազոտման այդքան լուրջ հարցը, արհամարհել կառավարական որոշման հստակ պահանջները, խնդրի լուծումը թույլ տալ ընդամենը բանտային բժշկին եւ ոչ թե բուժող բժիշկներից կազմված հեղինակավոր բժշկական կոնսիլիումին: Հավատացնում եմ, վտանգն անխուսափելի է նույնիսկ տնային կալանքի պայմաններում:

Ցանկանում եմ այս կապակցությամբ Ձեզ հիշեցնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռոման Սելեզնյովի (հաքերի) դրամատիկական ճակատագրի մասին, որին ձերբակալել էին ԱՄՆ-ում: Ես չեմ ցանկանում այստեղ ինչ-որ զուգահեռներ անցկացնել, դիմել բուն ձերբակալման փաստարկումների եւ դրդապատճառների թեմային: Նմանությունը Հայրապետյանի իրավիճակի հետ միայն այն է, որ Սելեզնյովը նույնպես ծանր հիվանդ է: Եվ ամեն անգամ, երբ կարդում կամ լսում եմ հերթական տեղեկատվությունը նրա մասին, ուշադրություն եմ դարձնում, որ պաշտոնական, ըստ էությանՙ կառավարական տեքստն ավարտվում է անթաքույց զարմանքով. «…հենվելով միջազգային իրավունքի սկզբունքներին, բարոյականությանը, փաստերին, ինչպե՞ս կարելի է ծանր հիվանդ մարդուն չպահել կլինիկայում…»: Բայց չէ՞ որ հանուն արդարության հարկ է նշել, որ այդ բառերը կարելի է հասցեագրել նաեւ նրանց, ովքեր զբաղվում են, եթե կարելի է այդպես արտահայտվել, հայ ժողովրդի զավակ Լեւոն Հայրապետյանի բժշկական խնդրով:

Չէ՞ որ այդպես, իրոք, ավելի ճիշտ, ավելի մարդկային կլիներ: Ինչ վերաբերում է Լեւոն Հայրապետյանի քրեական գործին, ապա այդ հարցը կլուծի միայն դատարանը: Իսկ առայժմ, մեծարգո Էլլա Ալեքսանդրովնա, պետք է փրկել մարդուն: Հավատացեք ինձ. հիվանդը պարտադիր պետք է գտնվի համապատասխան կլինիկայումՙ իր բուժող բժիշկների հսկողության տակ, հակառակ դեպքում, իրոք, դժբախտությունն անխուսափելի է:

Անկեղծ հարգանքով`

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻ՛ ԿԵՂԾԵՔ, ՊԱՐՈՆԱՅՔ, ՄԻ՛ ԿԵՂԾԵՔ

Հաջորդ գրառումը

ՖԻԶԻԿԱՅԻ 2014 Թ. ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸՙ ՃԱՊՈՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՖԻԶԻԿԱՅԻ 2014 Թ. ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸՙ ՃԱՊՈՆԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական