Հինգշաբթի, Հուլիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԵՐՕՐՅԱ ՀԱՆԳՐՎԱՆԸ

30/01/2015
- 30 Հունվարի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու

Մտել ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին: Արտակարգ լարված միջազգային հարաբերությունները, Սառը պատերազմի վերսկսման իրական վտանգը, տնտեսական ու տարածաշրջանային զանազան ցնցումները սկսվող տարվան լավ շունչ չեն հաղորդել: Այնուամենայնիվ, այս տարվա գլխավոր խորհուրդը մեզ համար հենց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Դեռ դժվար է ասել, թե ինչ ավարտուն տեսք կունենա պետական մակարդակով կամ պաշտոնական բնույթի միջոցառումների ամբողջական ցանկը, բայց արդեն պարզ է, որ սա մեր հավաքականության համախմբման յուրօրինակ քննություն է լինելու: Չհավակնելով տալ թեմային վերաբերող ամբողջական կամ համապարփակ գնահատական, փորձենք վերլուծել, թե ի՞նչ մակարդակի վրա է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը եւ ի՞նչ ազնիվ ներդրում կարող ենք ունենալ մենքՙ հայ մարդկանց մերօրյա սերունդը:

Թուրքիայում քանդված է Հայոց ցեղասպանության քննարկումների արգելապատնեշը

Թուրքիայում 100-րդ տարելիցին պատրաստվում էին վաղուց եւ մեծ թափով: Մեր արեւելագետներն ու քաղաքագետները վերջին տարիներին շատ են կրկնել, որ թուրքական հասարակական-քաղաքական կարծիքում որոշակի փոփոխությունները նկատելի են: Արդեն 10 տարի է, ինչ Թուրքիայում չեն վախենում հրապարակավ խոսել եւ դատողություններ անել Հայոց ցեղասպանության իրողության թեմայով: Մեր հասարակությանը հայտնի են բոլոր այն ազնիվ թուրքերը, ովքեր իրենց ձայնն են բարձրացրել եւ բարձրացնում հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման: Վերջին տարիներին մենք կարծես եկել ենք մի ընդհանրական հայտարարի, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացի տրամաբանական ավարտը պետք է լինի Թուրքիայի Հանրապետության իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը: Մենք մեր հավաքականության մեջ այս եզրակացությանը հանգել ենք նաեւ այն քաղաքական իրողությունների արդյունքում, որոնք վերջին 10 տարում, չնայած որեւէ գործնական քաղաքական արդյունքի չեն հանգեցրել, սակայն նպաստել են հարցի արծարծմանը, բուռն քննարկումներին եւ քաղաքացիական հասարակությունների երկխոսության մի կարեւոր մասն են դարձել:

Նպատակ չունենալով քննարկել այս հոդվածում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՙ ասենք միայն, որ հակառակ պաշտոնական հարաբերությունների բացակայությանը, մեր երկու ժողովուրդները խնդրահարույց թեմաների քննարկման գործում բավական առաջ են գնացել: Եվ եթե մենք այսօր իմաստավորել ենք, որ Թուրքիայում կա հասարակական-քաղաքական մոտեցումների երկու մեծ խումբ, որոնցից առաջինը (որն անհամեմատ ավելի հզոր է) շարունակում է պաշտոնական ժխտողականության քաղաքականությունը եւ նոր ուղիներ է փնտրում այդ ժխտողականությունը օրվա պահանջներին հարմարեցնելու համար, իսկ երկրորդը, որն անհամեմատ ավելի թույլ է, բայց ոչ պակաս համարձակ, հանդես է գալիս պատմական անհերքելի իրողության ճանաչման եւ այդ ճանապարհով պատմական մեղքից ազատվելու օգտին, ապա պետք է ընդունենք, որ ժամանակն իզուր չի կորել: Չափավոր լավատեսության համար պատմական հեռանկարի տեսանկյունից հիմքեր կան: Անվանի արեւելագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը դեռ ութ տարի առաջ զգուշացնում էր, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի եւ ԱԳՆ-ի համակարգում ստեղծվել են կառույցներ, որոնց ուղղակի քաղաքական նպատակը միջազգային քննարկումների օրվա խնդիրների լույսի ներքո ժխտողականության քաղաքականությունը մշակելն ու առաջ մղելն է: Օրինակ, դեռ 2000-ականների կեսերին, Թուրքիայում լրջորեն մտածում էին միջազգային դատական ատյաններում առաջ մղել Հայոց ցեղասպանության վիճարկման դատական գործընթացները: Այն ժամանակ որոշվել էր, որ Թուրքիան նման քայլերի կգնա միայն այն դեպքում, եթե համոզված լինի, որ շահելու է այդ դատավարությունները: Որպեսզի հասկանանք, թե ինչպես են Թուրքիայում ժխտում կամ ուրանում Հայոց ցեղասպանության իրողությունը, պետք է իմանանք, որ դա մի բավական ճկուն եւ բազմաբնույթ գործընթաց է, որի մեջ են թե՛ միջազգային հարաբերությունների մեջ ընթացող փոփոխությունների ճկուն արձագանքում հօգուտ ժխտման, թե՛ գլխավորապես Արեւմուտքին ցուցադրվող փոփոխությունները, թե տեսե՛ք Թուրքիայում ժողովրդավարական փոփոխություններ են ընթանում եւ այնտեղ բաց է ազատ քննարկումների դաշտը, եւ փորձերը խուսանավելու միջոցով եւ, անորոշության մթնոլորտ ստեղծելով, հետաձգելու անխուսափելի թվացող վերջնական որոշումները: Այս բոլոր իրողությունները հասկանալի են դարձնում, թե ինչու է այսօր Դողու Փերինչեքը խոսքի ազատության պատրվակով վիճարկում Հայոց ցեղասպանության փաստը Ստրազբուրգի դատարանում եւ ինչո՞ւ է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կոչ ուղղում բոլոր հայերին հարաբերությունների նոր էջ բացելուՙ առանց ընդունելու Հայոց ցեղասպանության փաստը:

Անվիճելի է, որ ժամանակակից թուրքական հասարակության մեջ ավելացել է ազնիվ ու համարձակ մարդկանցՙ գլխավորապես մտավորականների թիվը, որոնք համարձակորեն առերեսվում են սեփական պատմության հետ: Սա ավելի քան քսանամյա հայ-թուրքական դեմ առ դեմ եւ հեռակա երկխոսության անվիճելի դրական արդյունքներից է: Բայց չտեսնել, որ թուրքական պետությունը չի հրաժարվել կամ դեռ չի կարող հրաժարվել պաշտոնական ժխտողականության քաղաքականությունից, միանգամայն սխալ կլինի: Մեր հասարակությունն այսօր հասունացել է այնքան, որ կարողանում է վարել երկխոսություն շահագրգիռ թուրքական շրջանակների հետ: Սա նույնպես վերջին տասնհինգ տարվա դրական արդյունքն է: Բայց ակնհայտ է, որ անկեղծ ու ազնիվ հայ-թուրքական երկխոսության մեջ ընդգրկված ազգությամբ թուրք եւ քուրդ քաղաքական գործիչները, հասարակական ակտիվիստները, անհատ մտածողները չեն կարողանում եւ տեսանելի հեռանկարում էլ դժվար թե կարողանան պետության ղեկավարներին եւ իշխող վերնախավերին մղել ճանաչելու Հայոց ցեղասպանության անվիճելի փաստը: Ուրեմն խուսանավումները շարունակվելու են, Թուրքիայում չի դադարելու այս հարցի քննարկումը եւ տեղ է լինելու հայ-թուրքական հասարակական ուղիղ երկխոսության զարգացման համար:

Մեր հրատապ խնդիրներից մի քանիսի մասին

Դեռ որեւէ հիմք չկա պնդելու, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանն ուղղված երկկողմ բանակցությունները կարող են վերսկսվել: Այնինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու գործը կարող էր միանգամայն տրամաբանական եւ հասունացած համարվել: Բայց նման լավատեսության համար որեւէ հուսադրող նախադրյալ առայժմ չկա: Ուրեմն ավելի բարձր կհնչեն ավելի արմատական դիրքերից արվող հայտարարություններն ու մոտեցումները:

Այս կապակցությամբ կուզենայինք անել մի առաջարկություն: Աշխարհի տասը միլիոն հայերը այս ամիսներին կուզենան իրենց ձայնը լսելի եւ հասանելի դարձնել: Հայկական համայնքներից յուրաքանչյուրում, իրենց հասարակական համախմբման եւ քաղաքական հասունացման աստիճանից կախվածՙ կձեռնարկեն միջոցառումներ շարունակելու համար Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Ապրիլի 24-ն այն օրն է, երբ հայկական հավաքականության ձայնը կհնչի ամենաբարձրը: Եվ այդ համապատկերում Թուրքիայի իշխանությունների փորձը նույն օրը նշել Առաջին աշխարհամարտի մեկ այլ իրողության 100-ամյակ, անկախ միջոցառման թափից ու ազդեցությունից, նկատվելու է լոկ որպես մի քայլ, որն ուշադրություն է շեղում հայոց ողբերգության ոգեկոչումից:

Բայց 2015թ. ապրիլի 24-ից հետո էլ անելու բան կա: Ճիշտ կլիներ տարվա ընթացքում ստեղծել առնվազն մի քանի հարթակ, որտեղ հայկական կշիռ ունեցող քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, գիտական ու հետազոտական կենտրոնները եւ լոբբիստական կառույցները կարողանային մեկտեղ հավաքվելով ձեւակերպել իրենց հավաքական ակնկալիքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման մերօրյա հանգրվանում: Ավելի պարզ ասած, նախապես մշակեին եւ հավաքվելուց հետո հրապարակավ ներկայացնեին իրենց տեսլականը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու դեպքում: Սա կարեւոր է այնքանով, որ ժամանակակից միջազգային իրավունքի հենքի վրա հավաքական տեսակետների ամբողջացումը թույլ կտար թե՛ աշխարհին, թե՛ թուրքերին ըմբռնելի ձեւով մատուցել մեր պահանջը: Երբ մենք ասում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, մենք խոսում ենք միջազգային իրավունքին հասկանալի եւ ընդունելի լեզվով: Երբ մենք ասում ենք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարող ամբողջությամբ կարգավորվել եւ լինել բարիդրացիական անքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, մենք խոսում ենք աշխարհահայացքային եւ զգացմունքային պարզ մակարդակով: Սա նույնպես պետք է անվիճելի լինի: Վերջին մի քանի տարիների իրողությունը, հատկապես հայ-թուրքական արձանագրությունների սառեցումից հետո, գալիս է հուշելու, որ հայ-թուրքական երկխոսությունը ամեն դեպքում շարունակվելու է: ԱՄՆ եւ էլի շատ երկրներ տարբեր առիթներով հայտարարել են, որ սատարելու են նման երկխոսության զարգացմանը: Տարիներ առաջ ինձ թույլ էին տվել ասելու, որ հայ-թուրքական կարգավորումը ոչ թե սպրինտ է, այլ մարաթոնյան մրցավազք: Հիմա էլ, տարիներ անց, ես համոզված եմ, որ հարաբերությունների կարգավորմանն ուղղված շփումներն ու բանակցությունները օգտակար են, որովհետեւ խաղաղությանն ու բարիդրացիությանը բանական այլընտրանք չկա: Բայց պարզ է (եւ դա են հուշում վերջին ամիսների թուրքական ազդանշանները), որ պաշտոնական Անկարան, թուրքական վերնախավերը եւ հասարակության մեծամասնությունը տեսանելի հեռանկարում չի հրաժարվելու ժխտման եւ խուսանավելու որդեգրած գծից: Ահա թե ինչու 100-րդ տարելիցից հետո էլ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը պետք է շարունակվի: Դեռ 2007թ. մեր քաղաքական շրջանականերում միակամություն կար այն հարցում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը մեր ազգային անվտանգության ապահովման խնդիրներից է: Մենք մեզ անվտանգ կզգանք մեր հայրենիքում, եթե ի սպառ բացառվեն մեզ ոչնչացնելու, արմատախիլ անելու փորձերը: Ահա թե ինչու լավ կլիներ այս տարի մեր Ազգային անվտագնության հայեցակարգում, անցած տասնհինգ տարիների փորձառության ուսումնասիրության հիման վրա ավելի բացել եւ մանրամասնել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար պայքարի հատվածը: Հայաստանն այս դժվար տարին կարող է մի քանի բնական հարթակ տրամադրել համայն հայությանը ուսումնասիրելու, վերլուծելու, ամբողջացնելու եւ ձեւակերպելու մեր պահանջները: Ճիշտ էՙ կա տեսակետ, ըստ որի թող ամեն մեկն աշխատի ինքնուրույն իր պատկերացումների ու մոտեցումների շրջանակներում, առանց մյուսներին խանգարելու: Բայց բոլոր տարբերություններով հանդերձ մեր հավաքական պահանջների արտահայտումը վերոհիշյալ հարթակներից (թող որ բուռն վեճերի ու ներքին մրցակցության պայմաններում) մեզ անպայմանորեն ուժեղացնելու է:

Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱ: ԹԱՔՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Հաջորդ գրառումը

ԳԱԼԻՊՈԼԻԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ԱՄՈԹԱԼԻ ՓՈՐՁ Է ԹԱՔՑՆԵԼՈՒ ՀԱՅԵՐԻ ՀՈԼՈՔՈՍԹԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԳԱԼԻՊՈԼԻԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ԱՄՈԹԱԼԻ ՓՈՐՁ Է ԹԱՔՑՆԵԼՈՒ ՀԱՅԵՐԻ ՀՈԼՈՔՈՍԹԸ

Լրահոս

Եթե ես արժանի էի մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար կալանքի և բանտային խցում կալանքը կրելու,  ես դրա համար հպարտ եմ. Սամվել Կարապետյան

09/07/2026

13 ամիս առաջ ինձ առաջադրվեց 3 մեղադրանք,  մեկը՝ «մեր ձևով» եկեղեցուն պաշտպանելու  համար, որի համար ես հպարտ եմ, և երկու...

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց

09/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է: Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական...

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն իր զորակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին

09/07/2026

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամբողջ աշխատակազմը խոր մտահոգությամբ և լիակատար աջակցությամբ իր զորակցությունն է հայտնում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ...

Սամվել Կարապետյանի տնային կալանքը 2 ամսով երկարացվեց

09/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա տնային կալանքի տակ: Հիշեցնենք՝ դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ դատարանը...

Ոչ թե կարված գործ է, այլ կարկատան է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ձայնագրություն է ուղարկել

09/07/2026

Մեր երեսին ուղղակի շպրտում են` եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն անում և շահագրգիռ չեն ձեր վերադարձով, ի՞նչ եք ուզում միջազգային...

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի Չինաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային կամրջին

09/07/2026

Միացյալ Նահանգները հարվածել է Չինաստան-Թուրքմենստան-Իրան երկաթուղային միջանցքի Աքկալա կամրջին. տեղեկատվությունը տարածել է Fars գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ այսօր առավոտյան, Իրանի հյուսիսում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական