Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

Մարիետա Խաչատրյան
03/07/2026
- 03 Հուլիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Սահմանադրական դատարանը 7 քաղաքական ուժերի (մնացել էին 6-ը) դիմումներով դատաքննության փուլն ավարտել է եւ անցել խորհրդակցական սենյակ. որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ի երեկոյան: Ինչ որոշում էլ կայացնի ՍԴ-ն`հետընտրական շարժը հազիվ թե ավարտվի, բայց գոնե հայտնի կդառնա, թե արդյոք ընդդիմությունը վերցնո՞ւմ է ԱԺ մանդատները: Մենք մեր թերթի ինտերնետ տարածքում ՍԴ որոշումից հետո անդրադարձ կանենք իրավիճակին, հետեւեք, մինչ այդ՝ մի քանի այլ թեմա:

Իշխող ՔՊ-ն արդեն ապագա խորհրդարանի նախագահի, փոխնախագահի թեկնածուներ ունի` Ռուբեն Ռուբինյան, Վահագն Ալեքսանյան, Հայկ Կոնջորյան, ԱԺ խմբակցության ղեկավարի թեկնածուներ եւս առաջադրել է` ղեկավարման քարտեզից դուրս թողնելով ԱԺ ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանին, ինչը տարբեր ենթադրությունների եւ վարկածների առիթ է դարձել:

Բայց էլ ավելի ուշագրավ բան կատարվում է ներկա խորհրդարանում, որտեղ արագ-արագ հանձնաժողովներում հավանություն ստացան եւ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվեցին օրենսդրական նախաձեռնություններ, որոնք սահմանադրական մեծամասնության քվե էին պահանջում: Կարծես թե ՔՊ-ն շտապում է ընդունել բոլոր այն օրենքները, որոնց ընդունումը հետո դժվարանալու է` նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնության չունենալու պատճառով:

Չգիտեմ, թե ովքեր են դրդում իշխանությանն այնպիսի օրենքներ ընդունել, որոնց հոգեբանական ազդեցությունն հատկապես հետընտրական այս փուլում խիստ զգայուն է, անդրադարձը` հանրային նշանակության, ընկալումը` ոչ միանշանակ:

Դրանցից երկուսին անհամաձայն ենք, անհամաձայն են հանրության լայն շերտերը, ու կուզեինք, որ իշխանությունն ականջալուր լիներ այդ անհամաձայնությանն ու չընդուներ դրանք:

Առաջինն ընտրելու, հանրաքվեներին մասնակցելու համար բնակության ցենզի սահմանումն է օրենսդրական փաթեթով` կես տարի ընտրություններին նախորդող ժամանակի ընթացքում երկրում ապրելու պայմանով, որն իրականում մարդու առաջնային սահմանադրական իրավունքի դեմ ոտնձգութուն կարելի է համարել (անգամ կառավարության ներկայացուցիչը դա նկատեց): Սա հետեւել է այն աղմուկին, ըստ որի Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները, ոչ առանց շահագրգռության, վերջին խորհրդարանական ընտրություններին ժամանել են Հայաստան եւ իրենց քվեարկությամբ ազդել քվեարկության արդյունքի վրա:

Է, հայերիս սփռվածությունն աշխարհում հայտնի է, նրանք միայն Ռուսաստան չեն մեկնում, նրանք ամենուր են, եւ, իրոք, այլ կյանք ու մոտեցումներ տեսնելով իրենց կեցության երկրներում` նրանք կարող են այլ կերպ նայել մեր ներքին խնդիրներին էլ, ներքաղաքական կյանքին էլ, ավելի լայնահայաց լինել, պրոբլեմների լուծման այլ, ավելի հարուստ մոտեցումների տիրապետել, ու դա ոչ թե վատ է, այլ լավ, դա մեզ ավելի արդիական հանրություն է դարձնում, դուրս բերում նեղմտությունից, կոնդիցիայի ենթարկում մեր ներքին կյանքը: Դա դարձնել պատճառ` պահի ազդեցությամբ նրանց ընտրական իրավունքից զրկելու, նրանց երկրորդ դասի քաղաքացի համարելու, նրանց ունեցած ամենաթանկ բանը` ընտրության սահմանադրական իրավունքը տեղաշարժի եւ կեցության պայմանով սահմանափակելու, այդպե՛ս վերջնականապես հիասթափեցնելու, կտրելու երկրից Ռուսասատանից եկած մոտիվացված ընտրողի որոշ շերտի պատճառով, կարճատեսություն է: Դեռ ուշ չէ, իշխող մեծամասնության ղեկավարները դեռ կարող են լսել շրջահայաց կարծիքները եւ չընդունել տաք գլխով պահի տակ մոգոնված այդ փաթեթը, որով (բացառությունների սահմանումն այդ փաթեթով վկա) ոմանք հավասար են Սահմանադրության առաջ, իսկ մյուսներն ավելի հավասար են:
Երկրորդ մեր անհամաձայնությունը վերաբերում է ընտրակաշառք տալու եւ ստանալու սուբյեկտների հանդեպ քրեական պատասխանատվությունը հատուկ լրացումներով խստացնելուն: Մեր օրենսդրությունն արդեն ծանր հոդվածներով այդ հանցատեսակը որակել է, ի՞նչ իմաստ ունի զուտ հոգեբանական ներգործության համար հատուկ նոր փոփոխություններով խստացնել այդ հանցատեսակի քրեական պատասխանատվության չափը:

Եւ էլի` հանրության մեջ մտահոգությունների տեղիք է տվել դեռ կառավարության հավանությանն արժանացած մի նախաձեռնություն` խոսքը բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման պարտադիր համակարգ ներդնելու օրենսդրական փաթեթի մասին է, որով հայկական բջջային ցանցերում կաշխատեն միայն օրինական ներմուծված կամ պետական տուրքի միջոցով գրանցված սարքերը: Փաթեթի ընդունումից հետո չգրանցված հեռախոսները կարգելափակվեն, մարդիկ պարտավոր են գրանցել իրենց կողմից Հայաստան ներմուծված այն հեռախոսները, որոնք արտադրվել են գրանցման մեկնարկի կամ դրան նախորդող տարում: IMEI կոդերի գրանցումը քաղաքացիների համար դառնալու է վճարովի՝ նախատեսվում է պետական տուրքի գանձում, իսկ շարժական կապի օպերատորները պարտավոր են լինելու կասեցնել կամ մերժել ծառայության մատուցումը՝ SIM քարտի ակտիվացումը, եթե հեռախոսի IMEI-ը բացակայում է միասնական պետական բազայից:

Այստեղ բանալի բառը պետական տուրքի գրանցումն է` աչքիս բյուջեն այն աստիճան դատարկ է, որ շտապ հարկավոր են այս կարգի հապճեպ միջոցառումներ` աչքը սարքելով-ունքը փչացնելով:

Արդյոք այստեղ դեր ունի՞ նաեւ այն, թե ո՞վ է ներկրում հեռախոսները Հայաստանում, թե՞ միգուցե այն, որ Հայաստանը դարձել է հեռախոսների ներկրման բիզնեսի տարանցիկ երկիր (ներկրում ու արտահանում են այլ երկիր,Ռուսաստան հիմնականում), հեռախոսների ներկրումն առետրաշրջանառության հինգ տոկոսն է կազմում: Այստեղ երեւի կարեւոր է, որ հեռախոսները երկիր բերելիս պետք է մաքսային տուրք վճարել,եւ IMEI համակարգում գրանցելն էլ է վճար պահանջելու, այսինքն` ամենայն հավանականությամբ, սա դեր ունի` բյուջե լցնելու տեսակետից:
Բայց առավել կարեւոր է, որ մասնագետ շրջանակներին անհանգստացնում է անձնական տվյալների գաղտնիության իրավունքի հնարավոր խախտման չբացառումը` հեռախոսներն ընդհանուր շտեմարանում գրանցելիս: Ու չնայած ոլորտի պատասխանատուներից Ներսես Երիցյանը փարատում էր մտահոգություններն` ասելով, թե ոչ մի նոր ռեժիմ չկա, մինչեւ այժմ գործող օրենքների առումով ոչինչ չի փոխվելու, չի վատանալու, բայց, այ, մասնագետները շարունակում են անհանգստանալ առ այն, որ միասնական համակարգը ցանկացած մեկի անձնական տվյալներին պետական կառույցերի հասանելիությունն այժմ արդեն կթույլատրի` անցանկալի անձանց եւ նրանց տեղաշարժն առանց խոչընդոտների վերահսկելով (գտնվելու վայր, շփումներ):

Այդպիսով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու եւ հարակից մի շարք օրենքների նախագծերի փաթեթով պետք է ստեղծվի բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) կոդերի միասնական պետական շտեմարան, որն ըստ նախագծի հեղինակների՝ հնարավորություն կտա համադրել մաքսային տվյալները, օպերատորների ակտիվացումներն ու միջազգային ռեգիստրները՝ միայն օրինական ներմուծված հեռախոսների ակտիվացում թույլատրելով :

Ֆիզիկական անձը պարտավոր է լինելու գրանցել իր կողմից Հայաստան ներմուծած այն բջջային հեռախոսի IMEI-ը, որն արտադրվել է գրանցման մեկնարկի տարվա կամ դրա նախորդ տարվա ընթացքում եւ վճարել պետական տուրք, իսկ շարժական բջջային կապի օպերատորը պետք է մերժի կամ կասեցնի ծառայության մատուցումը, եթե հեռախոսի IMEI-ը գրանցված չէ:

Թե բա` կրճատում ենք հեռախոսների ներկրման սեւ շուկան եւ ստվերը:

Մոտակա հետընտրական զարգացումներին մոտակա երկու օրը կանդրադառնանք:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ- Հայաստանի խորհրդարանում արտահերթ նիստի ռեժիմով առաջին ընթերցմամբ քննարկվեցին Ընտրական օրենսգրքում եւ Հանրաքվեի մասին օրենքում այն փոփոխությունները, որոնցով մինչեւ քվեարկության օրը ընտրողները վեց ամիս պետք է պարտադիր բնակված լինեն Հայաստանում: Փոփոխությունները հակասահմանադրական են համարում ընդդիմադիրները: Մենք հնարավորություն ունեցանք այդպիսի փոփոխությունների նպատակահարմարության մասին հարցնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ահա նրա պատասխանը.«Ես սխալ եմ համարում, որ դա շուտ չենք արել: Հայաստանի սահմանադիրը ՀՀ ժողովուրդն է: Տասը մլն հայ դրսում է ապրում, իսկ մեզ մոտ մեկուկես մլն մարդ է որոշում , թե ՀՀ-ն ինչ ուղղությամբ գնա, գոյություն ունենա՞, թե ոչ: Այսինքն պայմանականորեն ինչ-որ իքս երկրում ինչ-որ մարդկանց կարելի է հրահրել` այստեղ ազդեցություն գործելու: ՀՀ-ն «պրախադնոյ դվո՞ռ» է , որ մարդիկ ամառը գան, հանգստանան, հարկ չվճարեն, Հայաստանի բանակի, անվտանգության մասին խոսեն, ու իրենց երեխաները Հայաստանի բանակում չծառայեն, չգնան խանութից հաց առնեն-իմանան հացի գինը բարձրացե՞լ է , թե ոչ, թոշակ չստանան, բայց գան-ասեն, թե էսօր ես Անտարկտիդայում եմ ապրում` ինձ ձեռք է տալիս, որ այստեղ պինգվինները ղեկավարեն: ՀՀ-ում պետք է որոշում կայացնի մարդը, որն այս արեւի տակ է ապրում, հարկ է վճարում, ում երեխան ծառայում է, ով իր պարտքն է կատարում: Ասում եմ` «պռախադնոյ դվոռ» մի սարքեք ՀՀ-ն»:

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով

https։//www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Նախորդ գրառումը

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

Հաջորդ գրառումը

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026
Հաջորդ գրառումը
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

Լրահոս

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական