Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

Հակոբ Ավետիքյան
03/07/2026
- 03 Հուլիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն

Մեղսակից է ոչ միայն մեր ընտրություններում գրանցված, արձանագրված, վիճարկված, բողոքարկված ու դեռ շարունակվող «սահմանադրական» խժդժությունների, այլեւ նույնիսկ եվրոպական երկրների նկատմամբ Բրյուսելից ղեկավարվող դավադրությունների համար: Մեղսակցություն՝ որն արդեն մեկ միլիոնից ավել մարդկանց կյանք է խլել ռուս-ուկրաինական պատերազմի հրահրման հետեւանքով, քաղաքական, սոցիալական ու տնտեսական լրջագույն տագնապներ ստեղծել նորընծա թե հին անդամ երկրներում՝ առաջնորդվելով հակառուսականության, հակաանկախականության եւ հակաինքնակառավարման իր սկզբունքներով՝ հասնելով մինչեւ Կովկաս եւ ճակատագրական հարված հասցնելով մեր Արցախին՝ Հայաստանում ծնունդ տալով ապազգային մի իշխանության, որի ծագումնաբանությունը դեռեւս հստակ չէ մեզ համար, հակառակ որ շարունակում է  մեր երկիրը, արդեն 8 տարի, ղեկավարել եւ ամեն գնով հակազգային ուղով առաջնորդել:

Դեռեւս մեկ տարի առաջ էր, որ, այսպես կոչված միջազգային քաղաքառազմագիտական հոլովույթների մասնագետ վերլուծաբանները կանխատեսում էին քաղաքական ներքին պայթյուն՝ կողմնակիորեն հետեւանք նաեւ թրամփյան արտառոց, ավելի մեղմ՝ ոչ ընթացիկ քայլերի պայմաններում: Վերլուծաբանները կանխատեսում էին աններդաշնակ շարժումներ, որոնք հարցականի տակ կդնեին Եվրոմիության կազմակերպական գոյությունը:

Առաջին պոռթկումը հնչեց Հունգարիայից, որը լինելով սովետական տիրապետության դեմ առաջինը ընդվզած «սոցիալիստական» պետությունը, տառապած լինելով Կարմիր բանակի պատժիչ-ճնշիչ գործողություններից, եւ ի վերջո արցունք թափելուց հետո ազգային հերոս Մագիար Կոմսի արձանի տակ, միշտ է ունեցել ազգային արժանապատիվ կեցվածք դրսեւորելու իր եզակիությունը սոցիալիստական մյուս երկրների, նույնիսկ Լեհաստանի ու Չեխոսլովակիայի նկատմամբ, հախուռն բնավորությամբ իր առաջնորդի՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, որի հետ, ի դեպ, 1996-ին Բուդապեշտում, լիբերալ-դեմոկրատների միջազգային համաժողովի շրջանակներում ՌԱԿ մեր պատվիրակությունը հանդիպել ու նրա իսկ հանձնարարությամբ Երեւան վերադարձին ստեղծել հունգարահայ մեր ոչ մեծ համայնքի համար սահմանադրություն, որով մերոնք ղեկավարվում են առայսօր:

Վիկտոր Օրբանն էր, որն այլապես զզվելի անուն է մեզ համար՝ հայոց բանակի սպա Գուրգեն Մարգարյանին քնած տեղը կացնով սպանած ոճրագործ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու համար,- պայթեցրեց առաջին ռումբը ընդդեմ Բրյուսելի համաեվրոպական վերնախավի եւ դրա «թագուհին» համարվող Ուրսուլա ֆոն դեր Լայընի: Օրբանը խստորեն մեղադրեց վերջինիս կոռուպցիայի, կամայականության, միլիարդավոր դոլարների մսխման համար, ինչը պատճառ դարձավ, որ «թագուհու» ջանքերով Օրբանը կորցներ իր աթոռը եւ հայտարարվեր նոր ընտրություն:

Հունգարիայում անցկացված նոր ընտրությունների արդյունքը Ուրսուլայի համար անձրեւից փախչելու փոխարեն կարկուտի բռնվելու նման մի բան եղավ. ձայների մեծամասնությամբ ընտրվեց երիտասարդ, բայց արդեն ժողովրդի սիրելին դարձած Պետր Մագյարը, որի առաջին ելույթը ԵՄ համաժողովում եղավ շատ ավելի խիստ, շատ ավելի կոնկրետ փաստերով առատ դատապարտման խոսք՝ ուղղված ԵՄ հանձնաժողովի «թագուհուն», որի աչքերին նայելով՝ նա պարզապես ասաց. «Քո տեղը ոչ թե այդ աթոռն է, այլ՝ դատարանը»:

Դա եղավ ազդանշան՝ ԵՄ 28 երկրներում հետաքննություններ սկսելու Ուրսուլայի եւ նրա գլխավորած հանձնաժողովի զեկուցված ու չզեկուցված ծախսերի, նվիրատվությունների, կաշառքների մասին փաստահավաք գործընթաց, որին օրերս արձագանքեց նաեւ մարդու իրավունքների հեղինակավոր պաշտպան, հարգված իրավաբան Հայաստանում գործող իշխանության անօրինական գործողությունները, Հայ եկեղեցու դեմ հալածանքները խստորեն դատապարտող Ռոբերտ Ամստերդամը, որը շատ մոտիկից էր հետեւում նախընտրական, ընտրական եւ հետընտրական զարգացումներին: ԵՄ հանձնաժողովի ու նրա նախագահին ուղղելով իր խոսքը՝ նա հաստատեց, որ ԵՄ-ը հովանավորում եւ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի անօրինական բոլոր գործողությունները, ընդհուպ՝ վերջին ընտրություններում կատարվածները:

Արդարեւ, ճիշտ ժամանակն է Հայաստանում ստեղծելու ֆինանսագետներից կազմված արտախորհրդարանական մի մարմին, որը, եվրոպական համապատասխան մարմինների հետաքննությանը համահունչ՝ կկարողանա բացահայտել ընտրությունների նախօրեին Ն. Փաշինյանի ու նրա կառավարության ԵՄ-ից ստացած ֆինանսական «օգնությունների» նպատակը, քանակը, ծախսման եղանակը, շահառուներին եւ, վերջապես, ողջ պատկերը արտաքին միջամտության:

Դա օգտակար կլինի ոչ միայն մեր ժողովրդին, այլեւ ԵՄ անդամ երկրների ժողովուրդներին, որոնց կողոպտել են Ուրսուլան եւ ընկերները:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

Հաջորդ գրառումը

Ալի Խամենեիի աճյունը բերվել է Թեհրան. Mehr

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

Ալի Խամենեիի աճյունը բերվել է Թեհրան. Mehr

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական