13 ամիս առաջ ինձ առաջադրվեց 3 մեղադրանք, մեկը՝ «մեր ձևով» եկեղեցուն պաշտպանելու համար, որի համար ես հպարտ եմ, և երկու մեղադրանք, որոնք ես համարում եմ քննիչների և դատախազի կողմից իրավունքի հանդեպ խուլիգանություն. հուլիսի 9–ին, դատարանի դահլիճում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Ուղղակի ես բացարձակ կապ չունեմ այն հարցերի հետ, որոնց միջոցով ինձ մեղադրանք է առաջադրվել։ Այսինքն՝ թե ինչի համար եմ ես մեղադրվում, ես այդպես էլ չհասկացա՝ 13 ամիս տասնյակ դատական նիստեր անցկացնելուց հետո։ Դրա համար ես գտնում եմ, որ դատարանն ավելի խորը պետք է ուսումնասիրի այս հարցերը, ես գտնում եմ, որ եթե ես արժանի էի մեր ձևով եկեղեցուն պաշտպանելու համար կալանքի և բանտային խցում կալանքը կրելու, ես դրա համար հպարտ եմ։ Մնացածը ձեր որոշելիքն է։
Իմ փաստաբաններն ամեն ինչ ներկայացրեցին, բայց ես ցանկություն ունեմ, որ հետագա նիստերի ժամանակ դուք ավելի խորը ուսումնասիրեք այս եղադրանքները»,–ասել է նա։









