Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՍԽԱԼ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

27/11/2015
- 27 Նոյեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Չորեքշաբթի գրեթե ամբողջ օրը, երբ Երեւանը կեղծ «ահաբեկչության» տենդով էր վարակված, երկնքում հռնդում էին ռազմական ինքնաթիռները. մե՞ր, թե՞ ռուսներիՙ չգիտեմ: Հավանաբար թե՛ մեր, թե՛ ռուսների: Համենայնդեպս չեմ կարծում, որ այս անգամ վառելիքի հերթական խմբաքանակ ստանալու արդյունք էր դա: Նախորդ օրը Սիրիա-Թուրքիա սահմանագծի վերեւ թուրքերը խորտակել էին ռուսական միայնակ ռմբակոծիչը, եւ ավելի քան բնական էր, որ էլի Թուրքիայի հետ սահմանագծին, այս անգամ ա՛յս կողմից, արդեն մե՛ր երկնքում, լիներ ուժի ցուցադրություն, որը հիշեցներ մեզ հատկապես, որ տարածաշրջանում պատահող յուրաքանչյուր տագնապ ու վտանգավոր միջադեպ կապ ունի նաեւ մեզ հետ:

Այդ կապը ուղղակի առումով արդեն շեշտվեց նաեւ երեկ, երբ Ռուսաստանի 2-րդ քաղաքումՙ Սանկտ Պետերբուրգում, ՀԱՊԿ-ի վեհաժողովի խորհրդի նիստում, որտեղ քննարկվեց նաեւ խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Շարմազանովի առաջարկըՙ հավաքական անվտանգությամբ իրար հետ շաղկապված երկրների հավաքական դիրքորոշման անհրաժեշտությունըՙ այս անգամ ՀԱՊԿ-ի անդամ երկրներից մեկիՙ Ռուսաստանին ուղղված թուրքական մարտահրավերը հավաքաբար դիմագրավելու վերաբերյալ: Այլ խոսքով, փաստորեն, Հայաստանը հետեւողական է իր դիրքորոշման մեջՙ արտաքին վտանգները միասնաբար դիմագրավելու հարցում: Ավելորդ է հարցնել, թե մեզ համար դա լա՞վ է, թե՞ վատ: Խաղաղասիրական ցանկությունները մեր պարագայում լուրջ կռվան չունեն: Սա՛ է իրականությունը: Ղարաբաղյան հակամարտության ֆոնին մեր երկիրը դժբախտաբար տարբերակներ չունի եւ պարտադրված է կառչելու դաշնակցային հարաբերություններից:

Նույն այդ ֆոնին, անալոգիական համեմատությամբ, իրարից կառչած են նաեւ հակադիր կողմերըՙ ի դեմս թուրք-ադրբեջանական դաշինքի: Երեկ Բաքվում էր Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլունՙ Ալիեւի հետ հանդիպմանը նախապես հայտարարված օրակարգովՙ Ղարաբաղյան հիմնահարց: Դժվար չէ կռահել, թե թուրք արտգործնախարարն ինչպիսի՞ կամ ի՞նչ ինստրուկտաժ ներկայացրեց Անկարայի «կատաղած ձիուն»: Գրել եմ սրանից առաջՙ հայ-ադրբեջանական սահմանագծերի երկայնքով ու խորութամբ ստեպ-ստեպ սաստկացող գնդակոծություններն ու դիվերսիոն գործողությունները ձգտում են մեկ կողմից ընկճել Հայաստանին, իսկ մյուս կողմիցՙ անհանգստացնել Ռուսաստանինՙ «տաք» պահելով վերջինիս հետնաբակը: Թուրքական հաշվարկով ներկա պահը շատ հարմար է մագլցումը (էսկալացիա) սաստկացնելու համար, ի նախապատրաստումն Սիրիայում քրդական ուժերին ընդդեմ տեղի թյուրքմեններին արդիական զենքերով օժտելու ռուսական ծրագրերի, որոնց մասին վերջին օրերին, երբ Ռուսաստանը ձեռնպահ մնաց հակաթուրքական «ակն ընդ ական» տիպի անմիջական պատասխաններից, խոսում են միջազգային փորձագետները:

Երկուշաբթի օրը Փարիզում նախատեսված Պուտին-Էրդողան հանդիպումը դժվար թե տեւական կարգավորման հաստատման համար որեւէ հիմք ստեղծի Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում: Այդ հանդիպումը առավելագույնը կարող է պայմաններ ստեղծել հետագայում ուղղակի բախումներից զերծ մնալու համար: Մանավանդ որ Ռուսաստանի համապատասխան մարմինները հրահանգավորված են արդեն ընդդեմ Թուրքիայի պատժամիջոցների ցուցակ ստեղծել: Նշանակում է, որ Սիրիայում եւ ողջ տարածաշրջանում սաստկանալու է «փոխանորդային պատերազմը» (proxy war), ինչը ցարդ վարում էին ամերիկացիներն ու եվրոպացիները: Այդ պատերազմում Հայաստանին վիճակված է ավելի վտանգավոր մարտահրավերներ ընդունել Ադրբեջանից:

Ինչպես տեսնում ենք, ոգեւորության հիմքեր չկան: Կա՛ զգոնության եւ անսխալ մարտունակության պարտադրանք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

«ՈՉ»-ԳԵՎԱՐԱ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ՈՉ»-ԳԵՎԱՐԱ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Ախր, ասողին լսող էր պետք։ Քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն՝ դրվագ առ դրվագ ասում էի ու զգուշացնում, թե ՔՊ-ն գյումրեցիների...

ԿարդալDetails

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական