Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«2026 թ․ հուլիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրեական վարույթ։ Արդեն այսօր՝ հուլիսի 23-ին հրապարակված տեղեկության համաձայն՝ համածառայակիցների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։

Միայն 2026 թ․ ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել են ոչ մարտական պայմաններում 8 մահվան դեպքեր, որոնց մեծ մասի առնչությամբ, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրությունների, նախաձեռնվել են քրեական վարույթներ ՀՀ քրեական օրենսգրքի սպանության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով։

Զինծառայողները, հատկապես ժամկետային զինծառայողները, գտնվում են Հայաստանի Հանրապետության անմիջական պատասխանատվության և հոգածության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նրանց կյանքի իրավունքն ու անվտանգությունը, պաշտպանել նրանց պատիվն ու արժանապատվությունը։

Ամենաբարձր պաշտոնական մակարդակով սեփական կյանքին վերջ տալու դեպքերի պատճառների մասին խոսելիս մարդու իրավունքների պաշտպանության փոխարեն խնդիրը տեղափոխվում է զոհի հոգեբանական դիմակայության դաշտ, ինչն ուղղակիորեն ոլորտում պետության պատասխանատվությունից խուսափելու, դեպքերի իրական պատճառներն ու հանգամանքները կոծկելու միտում է պարունակում։

Մինչդեռ, մահվան դեպքերի ուսումնասիրությունը փաստում է, որ ՀՀ զինված ուժերում բռնությունը, զինծառայողների նվաստացումը կրում է շարունակական բնույթ և դրսևորվում է ինչպես ֆիզիկական բռնությամբ, այնպես էլ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տարբեր դրսևորումներով, ահաբեկմամբ, ինչպես նաև պաշտոնեական կամ փաստացի իշխանության երկարատև չարաշահմամբ։

Առավել մտահոգիչ է, որ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունները և բռնությունը կարող են դրսևորվել տևական ժամանակ, ինչպես նաև զինծառայողների խմբային մասնակցությամբ՝ առանց պատշաճ վերահսկողության և կանխման մեխանիզմների պատշաճ կիրառման։

Պատշաճ իրավական գնահատականի չի արժանանում նաև տևական ժամանակ ֆիզիկական և հոգեբանական բռնության ենթարկելու պրակտիկան, որը նախորդում է սեփական կյանքին վերջ տալու դեպքերի։

Ուսումնասիրությունը փաստում է, որ եթե բռնությունը չի ավարտվում մահվան դեպքով, անգամ եթե բռնարարները դատապարտվում են, ապա պայմանականորեն ազատվում են նշանակված պատժից՝ փորձաշրջանով։

Փաստացիորեն բռնության դրսևորումները նորմալացվում են և չեն կանխարգելվում, ինչը փաստում է ոչ միայն հրամանատարական օղակներում ձախողումների և անգործության մասին, այնպես էլ մարդու իրավունքների պարտավորությունների գիտակցման և պաշտպանության շարունակական մտահոգիչ դրության մասին։

Ավելին, զինված ուժերում արձանագրված բռնության և մահվան դեպքերով չի իրականացվում պատշաճ, արդյունավետ և ժամանակին քննություն, ինչը հանգեցնում է ինչպես մեղավորների անպատժելիության, այնպես էլ տուժողների իրավունքների պաշտպանության ձախողման և դեպքերի կրկնության։ Պաշտոնական քննությունը սահմանափակվում է բացառապես կատարողների մակարդակով՝ չներառելով հրամանատարական պատասխանատվությունը։

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է ոչ թափանցիկ ու ոչ հաշվետու գործելաոճը՝ բավարար հանրային հաշվետվողականություն չցուցաբերելով մահվան դեպքերի և հանգամանքների շուրջ։ Չի իրականացվում ինքնասպանության և սպանության դեպքերի, բռնության դրսևորումների համակարգային պատճառների խորքային և համակողմանի ուսումնասիրություն, ինչպես նաև նման դեպքերի կանխարգելմանն ուղղված արդյունավետ բարեփոխումներ, ինչն էականորեն ազդում է զինված ուժերի նկատմամբ հանրային անվստահության խորացման։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․

  1. Իրականացնել բռնության և մահվան հանգեցրած դեպքերով արդյունավետ քննություն, այդ թվում՝ պատշաճ իրավական գնահատական տալով հրամանատարական կազմի գործողություններին և անգործությանը։
  2. Ապահովել մահացած զինծառայողների ընտանիքների իրավական, հոգեբանական և սոցիալական անվճար աջակցությունը, ինչպես նաև ներդնել մահվան դեպքին հաջորդող համալիր արձագանքման հստակ ընթացակարգեր տվյալ զորամասում, որոնք ներառում են համածառայակիցների անհապաղ հոգեբանական սքրինինգ և աջակցություն։
  3. Հնարավորություն ընձեռել զինծառայողներին դիմելու զինվորական հիերարխիայից դուրս գտնվող (քաղաքացիական) հոգեկան առողջության մասնագետների կամ շուրջօրյա անվճար թեժ գծերի՝ երաշխավորելով դիմելու փաստի լիակատար գաղտնիությունը։
  4. Զինված ուժերում իրականացնել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված իրական և արդյունավետ բարեփոխումներ, այդ թվում՝ ապահովելով մարդու իրավունքների վերաբերյալ կանոնավոր և պարտադիր վերապատրաստումներ զինծառայողների, հրամանատարների համար՝ հատուկ շեշտադրելով խոշտանգման և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը

նվաստացնող վերաբերմունքի արգելքը, բռնության կանխարգելումը և խոցելի իրավիճակում հայտնված զինծառայողների պաշտպանությունը։

  1. Ամրապնդել բարձր ռիսկային իրավիճակների (ռիսկի գործոնների) վաղ բացահայտման ու մշտադիտարկման մեխանիզմները և ներդնել կանոնավոր ռիսկերի գնահատման ընթացակարգեր և մեխանիզմներ՝ ուղղված բռնության օրինաչափությունների, ոչ կանոնադրական հարաբերությունների, խմբային ահաբեկման, խոցելիությունների և բռնարար վարքագծի այլ դրսևորումների վաղ բացահայտմանը՝ նախքան դրանք կվերաճեն ծանր միջադեպերի։
  2. Հնարավորինս կարճ ժամկետներում իրականացնել բազմամասնագիտական ուսումնասիրություն՝ համակողմանի գնահատելու բռնության և ինքնասպանությունների առաջացման պատճառներն ու նպաստող գործոնները՝ ներառյալ նախորդ բռնության դեպքերի, հրամանատարական արձագանքների, հոգեբանական ռիսկերի և այլ ազդող հանգամանքների ուսումնասիրությունը, և այն հրապարակել։
  3. Հզորացնել զինվորական հոգեբանների և այլ աջակցող ծառայությունների դերն ու կարողությունները՝ բռնության, նվաստացման, բուլինգի և ինքնասպանության ռիսկերի բացահայտման, փաստաթղթավորման և համապատասխան արձագանքման նպատակով։
  4. Զինված ուժերում երաշխավորել արդյունավետ հրամանատարական վերահսկողություն և հաշվետվողականություն, այդ նպատակով՝
  • Սահմանել հստակ պահանջներ կրկնվող բռնության, նվաստացման և բռնարար վարքագծի այլ դրսևորումների վերաբերյալ միջադեպերի փաստաթղթավորման և վերանայման համար, ներառյալ գնահատումը, բավարար կանխարգելիչ միջոցների ձեռնարկումը,
  • Վերանայել հրամանատարների և այլ պատասխանատու անձանց նկատմամբ կիրառելի կարգապահական և հաշվետվողականության մեխանիզմները, որոնց գործողությունները կամ անգործությունը կարող էին նպաստել բռնության, վատ վերաբերմունքի կամ մարդու իրավունքների լուրջ խախտումների շարունակականությանը»։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների« ՀԿ

«Ստեփանակերտ» մեդիա ակումբ Լրագրողներ Հանուն Մարդու իրավունքների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ Հայկական օգնության և զարգացման ասոցիացիա

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ

«Լուսաստղ» բարեգործական ՀԿ

«ԱՐՓԻ կանանց, երեխաներին և ընտանիքներին սոցիալական, հոգեբանական և իրավաբանական օգնության միություն» ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ Դիգնիթի Մարդասիրական ՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան ՀԿ

Իրավունքի կենտրոն ՀԿ Հելսինկյան ասոցիացիա ԻՀԿ Արդարության նոր մշակույթ ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Հանրային լրագրության ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ԳորիսԼԱԲ համայնքային զարգացման կենտրոն ՀԿ

Աղբյուր՝ https://forrights.am

Նախորդ գրառումը

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

Հաջորդ գրառումը

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026
Հաջորդ գրառումը

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»... Արտակ Զաքարյան

Լրահոս

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական