Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻՄԱ ԷԼ ՀԱՅՐԱՆՈՒՆՆԵ՞ՐՍ ԵՆՔ ՓՈԽՈՒՄ…

18/12/2015
- 18 Դեկտեմբերի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Հիշո՞ւմ եք ծանոթ հին զավեշտապատումը, որ Գարսեւանին է, թե ում էՙ դատում են, ու երբ դատի ժամանակ դատավորը նրան դիմում է «ամբաստանյալ» բառով, դահլիճում մեկն անկեղծ կարեկցանքով ասում է. «Խե՜ղճ Գարսեւան, անունն էլ են փոխել»: Մեր անշեղ եվրոպականացման ու եվրասիականացման ճանապարհին հիմա մեր ինչն ասես, որ չեն փոխում: Դրա թերեւս մեկ դրսեւորումն է հետեւյալ խնդիրը, որին առիթ ունեցա բախվելու, հակառակի պես, այնքան լուսավոր մի պահի:

Որդիս ու հարսս վերջերս մեր ընտանիքը բախտավորեցրին իրենց առաջնեկ մանկան ճիչով: Ես երջանիկ պապիկ դարձա նորահրաշ տղա թոռան, որին ծնողներն իմ անունով կոչեցին Գեղամ: Պապ դառնալու այդ անասելի ուրախության առաջին օրերին որդիս բերեց նաեւ երեխայի ծննդյան վկայականը, որը հպարտությամբ ձեռքս առնելով ու նայելով, սակայն, թիկունքից դավադիր հարված ստացողի զգացողություն ունեցա…

Ծննդականի առաջին տողում, «Քաղաքացի» նշումի դիմաց գրված էրՙ Գեղամ, ավելի աչքի զարնող երկրորդ տողումՙ Հայկ Մկրտչյան: Եվ եթե տողերի տակ մանր տառերով համապատասխանաբար գրված «անունը», ապաՙ «հայրանունը, ազգանունը» նշումները չլինեին, կարելի էր եւ տարակուսելՙ հիմա ծնվածն ո՞վ էՙ Գեղա՞մը, թե՞ Հայկը: Ստացվում էՙ Գեղամ Հայկ Մկրտչյանը: Որի իմաստը հասկանալու համար պիտի մի հատ էլ մտքներումս թարգմանենք… Սա ի՞նչ մտածողություն է եւ ինչ լեզու է:

Պարզվում էՙ հայ մարդու հայրանունը գրելու այս նոր ձեւն արդեն նոր չէ, որ կիրառվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման եւ այլ պետական մարմիններում, ու բնականաբարՙ միայն ծննդյան վկայականներում չէ, որ այդպես է գրվում: Նույն փաստաթղթում, նաեւ ծնողների ամուսնության վկայականում այդ սկզբունքով են գրված երեխայի ծնողների տվյալները եւս, այդպես է երեխայի համար տրված փաստաթղթերից ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ, հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքներում, երեխայի քաղաքացիական հաշվառման տեղեկանքում: Նշվածներից վերջինում, սպիտակ թղթի վրա առաջին տողում այլ շարադասությամբ գրված է Մկրտչյան Գեղամ Հայկ…

Ակնհայտ է, սա «եվրոպականացման» հովերից մեկն է: Բայց մե՞զ ինչ, թե եվրոպացի այս կամ այն ազգերն ինչպես են իրենց հայրանունները, մյուս-մյուս բաները մտածում ու գրում: Մենքՙ հայերս, այդպես չենք մտածում ու հետեւաբարՙ այդպես չպիտի գրենք: Մենք գուցե ոչ վաղնջական ժամանակներից, բայց արդեն վաղուց ասել ու ասում ենք Գեղամ (որդի) Հայկի, եւ դա է հայեցի, հայերիս համար հասկանալի ու թվում էՙ ընդունելի:

Ուրեմն ո՞վ, ե՞րբ հնարեց այս «նորամուծությունը», ի՞նչ իրավունքով եւ ի՞նչ նպատակով: Մեր հազարամյա խորունկ ու զրնգուն «բարի լույսի» փոխարեն անտեղի «բարի առավոտ» ասելու նման մեր ազգային դիմագծի եւս մի տարր փոխելու, մեզ եւս մեկ քայլով մեր ազգային ինքնությունից հեռացնելո՞ւ: Սա շատ լուրջ հարց է եւ լուրջ գործնական արձագանք է պահանջում:

Հ. Գ. Ի դեպ, նայեցի տան անդամներից մեկի «նույնականացման քարտ» կոչվող նոր փաստաթուղթը, այնտեղ հայրանունը գրված էր մեզ համար սովորական ու ընդունելի ձեւովՙ սեռական հոլովով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԱՆԳԱՌԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՏԱՆ ՊՐԱՈՒՆ ԵՒ ԻՐ «ԴԺՈԽՔ»Ը INFERNO

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՏԱՆ ՊՐԱՈՒՆ ԵՒ ԻՐ «ԴԺՈԽՔ»Ը INFERNO

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական