Ինչպես տեղեկացրել էինք, օրերս լույս է տեսել պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը. Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» վերնագրով հատորը, Ռամկավար Ազատական կուսակցության հովանավորությամբ:
Այդ կապակցությամբ ՌԱԿ Հանրապետական վարչությունը կազմակերպում է գրքի քննարկում-ներկայացումը առաջիկա ուրբաթ օրը, մարտի 11-ին, ժամը 12:00-ին, ՌԱԿ «Նազար եւ Արտեմիս Նազարյան» կենտրոնի գրադարանում (Հանրապետության 47, 3-րդ հարկ):
Քննարկմանը կմասնակցեն, հեղինակի կողքին, քաղաքագետներ, պատմաբաններ, Հայկական հարցի փորձագետներ:
Մուտքն ազատ է: