Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ՔՆՆԱՐԿՈՒՄ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆՈՐ ԳՐՔԻ

Ինչպես տեղեկացրել էինք, օրերս լույս է տեսել պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանի «Քրդերի մասնակցությունը հայերի ցեղասպանությանը. Քրդական գործոնը Արեւմտյան Հայաստանի հարցի լուծման հայկական հայեցակարգում» վերնագրով հատորը, Ռամկավար Ազատական կուսակցության հովանավորությամբ:

Այդ կապակցությամբ ՌԱԿ Հանրապետական վարչությունը կազմակերպում է գրքի քննարկում-ներկայացումը առաջիկա ուրբաթ օրը, մարտի 11-ին, ժամը 12:00-ին, ՌԱԿ «Նազար եւ Արտեմիս Նազարյան» կենտրոնի գրադարանում (Հանրապետության 47, 3-րդ հարկ):

Քննարկմանը կմասնակցեն, հեղինակի կողքին, քաղաքագետներ, պատմաբաններ, Հայկական հարցի փորձագետներ:

Մուտքն ազատ է: