Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ

18/03/2016
- 18 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Մ. Խ.

Հայերեն, անգլերեն եւ ռուսերեն, անսովոր վերնագրով մի գիրք է լույս տեսել «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը աստվածաշնչյան աշխարհաքաղաքականության մեջ»: Հեղինակը քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Բաբայանն է: Վերնագիրն արդեն հուշում է, որ մեր լեռնաշխարհը պետք է դիտարկվի շատ երկար դարերի կտրվածքում ստեղծված աստվածաշնչյան տեղեկատվության համապատկերում, ուր Հայկական լեռնաշխարհն առանցքային դեր ունի: Ճիշտն ասած` այսպիսի տարողունակ վերնագրի ներքո տեղյակ ընթերցողը որոնում է այն հարցերի պատասխանները, որոնց վերաբերյալ բազմաթիվ վարկածներ են առկա հրապարակի վրա: Մանավանդ` եթե այդ ընթերցողը ծանոթ է թեմային ինչպես միջազգային վարկածներով, այնպես էլ հայ ուսումնասիրողների առաջ քաշած թեզերով, հատկապես նկատի ունենք դրանց հանրամատչելի հեղինակներին` Արտակ Մովսիսյանին, Արմեն Դավթյանին, այլոց, կամ եթե նկատի առնենք թեկուզ հանրամատչելի այնպիսի էլեկտրոնային ռեսուրսների գոյությունը, որտեղ տարբեր վարկածներն ի մի են բերվում` «Մակարաց», «Արեւելք», կամ հենց ոչ հայազգի Ալեքսանդր Բակուլինի, ինչպես նաեւ` Ալեքսանդր Վարպետյանի ու շատ այլոց հրապարակումները ինտերնետ տարածքում:

Դավիթ Բաբայանը մի շարք հարցերի պատասխանը փաստերով (ընդ որում` նաեւ օգտագործելով Արցախյան նշանակության պատմական փաստեր ու լեգենդներ) տալիս է` վերստին արձանագրելով Հայկական լեռնաշխարհի առանձնահատուկ դերը Աստվածաշնչում մատնանշվող սրբազան տարածքների թվում ոչ միյան աստվածաշնչյան փաստերով, այլեւ ուրիշ ժողովուրդների հավատալիքների եւ կրոնների վրա հենվելով: Դրանցում Հայկական լեռնաշխարհը ներկայացված է որպես մարդկության բնօրրան, «որի փաստացի առաջնասրբությունը ճանաչվում է հարեւան ժողովուրդների կողմից»:

Սա նաեւ պատասխան է մեր այն հարեւաններին, որոնք ավանդաբար փորձում են կեղծել պատմական եւ աստվածաշնչյան փաստերը, իրենց վրայով ձեւելով իրենց չունեցած պատմական անցյալը, այդ պատասխանն ավելի է ծանրանում նրանց սեփական կրոններում պահպանված պատմականության, պատմության մոռացված անցքերի մատուցմամբ:

Դրախտի` Հայկական լեռնաշխարհում գտնվելու հայտնի վարկածով, որով Հայկական լեռնաշխարհը վկայակոչվում է որպես մարդկության նախահայրենիք, դրախտից սկիզբ առնող հայտնի չորս գետերից մինչեւ այժմ որոնվող Փիսոն եւ Գեհոն գետերն, ըստ Դ. Բաբայանի, Կուրն ու Արաքսն են:Նա Հին Կտակարանի համապատասխան հատվածը մատնացույց անելով` նաեւ Ավեստայից է վկայություն բերում, որտեղ ասվում է, թե արարիչ Ահուրա Մազդան բոլոր հողերից ու երկրներից առաջինն արիացիների տարածությունն է ստեղծել Դահիթյա (Արաքս) սքանչելի գետի մոտ, որից հետո արարել է առաջին մարդուն` Գայոմարտին, այս անունը, ըստ Դ. Բաբայանի, համահունչ է Հայոմարդ ինքնանվանման հետ:

Խոսելով ջրհեղեղի աստվածաշնչյան լեգենդի առթիվ Հայկական լեռնաշխարհի եւ Արարատի հիշատակման մասին` Բաբայանը այն դիտարկում է Մերձավոր Արեւելքի ժողովուրդների լեգենդների , անգամ իսլամի նկարագրած ջրհեղեղի մանրամասների ներքո, որոնցում նույնպես նշվում է, որ Նոյի տապանը հանգրվանել է Հայկական լեռնաշխարհում: Որպես ապացույց է դիտարկվում նաեւ այն հանգամանքը, որ Նոյի հնարավոր չորս շիրիմներից երկուսն, ըստ լեգենդների, Հայկական լեռնաշխարհում են` Նախիջեւանում եւ Ջազիրեում (Ջազիրեն Հյուսիսային Միջագետքում է գտնվում):

Այս առթիվ արցախցի Դ. Բաբայանը մի տեղական լեգենդ է հիշեցնում, որում Նոյի մասին լեգենդը կենցաղային սովորականության երանգ ունի, այդ սովորականությունը սովորաբար ներկա է բոլոր այն ժողովուրդների լեգենդներում, որոնք դրանցով արձագանքել են տեղի ունեցած պատմական իրադարձություններին` այդպես պահպանելով դրանք հիշողության մեջ: Երբ Նոյյան տապանը դեմ է առնում Արարատ սարին` նրանից մի փոքրիկ կտոր գերան է պոկվում, ջուրն այդ կտորը հասցնում է ներկայիս ԼՂՀ-ի Շոշ գյուղ (Բաբայանը հիշեցնում է Շոշի հին անունը` Տապանակերտ), այդ գերանից շիվեր են ծիլ տալիս-ծառ դառնում, գյուղն էլ այդտեղից է իր հին անունը ստանում:

Անդրադառնալով Նոյի շառավիղ Աբրահամին, որ ծնվել է շումերական Ուր քաղաքում (ի դեպ` որոշ ստուգաբանողներ մեր «ուրանալ» բառը ծագեցնում են Ուր անվանումից, սա ավելի հեռու էր ընկած մեր լեռնաշխարհի կենտրոնից, այդ մարդաշատ ու նոր կառուցված քաղաքը գնացած- երկար տարիներ հայրական տուն չայցելած որդիներին հայերն ասում էին` ուրացավ-մոռացավ մեզ), նա նշում է Խառան քաղաքի մասին, ուր ի վերջո որդիների հետ հաստավում է Աբրահամի հայր Թարան: Խառանը գտվում էր Հայկական լեռնաշխարհի սահմանային` Միջագետքի հյուսիսում, որտեղից մեծ ծավալի կապեր են եղել հայերի հետ, իսկ Քանան մեկնելուց հետո Աբրահամը կարոտով է հիշել այդ քաղաքը:

Անդրադառնալով ռուսական բիլինաներին` Բաբայանը հիշում է այն հանրահայտ փաստը, թե ինչպես է Իլյա Մուրոմեցը օգնություն ստանում Սվյատագորից (ըստ որոշ հետազոտողների` սա Սուրբ լեռները տիրապետող իշխանն էր), որն Իլյային հրավիրում է դեպի Սուրբ լեռներն Արարատյան. այս մասին վարկածներն ու հիմնավորումները հետզհետե ավելի են հարստանում նոր ենթադրություններով:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ գործնական նշանակություն կարող է հայերիս համար ունենալ այն հանգամանքը, որ հնագույն ժողովուրդների կրոնական տեքստերում այդքան մեծ տեղ է տրվում Հայկական լեռնաշխարհին, Դ. Բաբայանը այն դիտարկում երկու տեսակետից. Հայկական լեռնաշխարհը ներկայանում է որպես Աստծո կողմից ընտրյալ տարածք, մարդկության նախահայրենիք, իսկ ավելի ընդհանրական եզրահանգումն այս է` այս տարածաշրջանում այդչափ կարեւոր նշանակությունը փաստում է, թե այս տարածքը եղել է մարդկային քաղաքակրթության հնագույն օջախներից մեկը: Հայկական լեռնաշխարհը եղել է հնդեվրոպացիների եւ նախահնդեւրոպական լեզվի պատմական նախահայրենիքի կենտրոնում, որի արձագանքները մինչ օրս մեր լեզվում առկա են, միջին վիճակագրական հայի կամ անգլիացու ամենօրյա օգտագործման բառերի տասն-տասնհինգ տոկոսը համանման են: Ըստ Բաբայանի` այդպիսի բառերը շատ են, մասնավորապես բարբառներում, ի մասնավորի` Արցախի բարբառում:

Մնում է, որ այս եւ նման կարգի աշխատությունների օգտակար տեղեկատվությունը կիրառում գտնի եւ գործածական դառնա ինչպես մեր առօրյա գրավոր կյանքում, այնպես էլ միջազգային շփումներում:

Նախորդ գրառումը

ԵՐԿԻՐԸ ԼՔԵԼՈՒ ՀՐԱՄԱՆՙ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԻՆ

Հաջորդ գրառումը

ՆԱՊՈԼԵՈՆԻ ՀԱՅ ԹԻԿՆԱՊԱՀԻ ՀՈՒՇԵՐԸՙ ԱՆԳԼԵՐԵՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆԱՊՈԼԵՈՆԻ ՀԱՅ ԹԻԿՆԱՊԱՀԻ ՀՈՒՇԵՐԸՙ ԱՆԳԼԵՐԵՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական