Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԿԻՐԸ ԼՔԵԼՈՒ ՀՐԱՄԱՆՙ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԻՆ

18/03/2016
- 18 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սաշա Ենգոյանն Իսպանիայից Բելգիա է տեղափոխվել 2012-ին: Մինչ օրս ապրում է Բելգիայում եւ մրցամարտերում հանդես գալիս Բելգիայի դրոշի եւ օրհներգի ներքո: Պրոֆեսիոնալ ռինգում մեր հայրենակիցը մինչ օրս չունի պարտություն, միջին քաշային կարգում դարձել է Բենիլյուքսի չեմպիոն: WBF (Աշխարհի բռնցքլամարտի ֆեդերացիա) վարկածով վաստակել է նաեւ աշխարհի չեմպիոնի տիտղոսը, Բելգիայի թագավորից եւ թագուհուց ստացել է հատուկ շնորհակալանքներ եւ շնորհակալագիր: Բելգիացիները հպարտանում են հայ բռնցքամարտիկի հաղթանակներով: Սակայն, պարզվում է, հաղթանակներն այնքան էլ բավարար չեն` երկրում բնակություն հաստատելու համար: Սաշա Ենգոյանն անսպասելիորեն, առանց որեւէ լուրջ հիմնավորման, երկիրը լքելու հրաման է ստացել: Արդեն մեկ շաբաթ է, աղմկահարույց հրամանը դարձել է բելգիական լրատվամիջոցների եւ հասարակության լայն քննարկման թեման: Բելգիացիները Սաշա Ենգոյանին սատարելու բազմաթիվ փորձեր են ձեռնարկում, հուսալով, որ բելգիական կառավարությունը մեր հայրենակցին, այնուամենայնիվ, աշխատանքի թույլտվություն կտրամադրի:

Սաշա Ենգոյանի ընտանիքը գտնվում է անորոշ իրավիճակում: Կինը մոտ օրերս լույս աշխարհ է բերելու երկրորդ երեխային, սակայն չունի բժշկական ապահովագրություն:

Հայ բռնցքամարտիկին սատարելու համար մոբիլիզացվել են բելգիական լրատվամիջոցները:

«Ստացվում է, որ Բելգիան մեդալներ ստանալու, հաղթանակներ վայելելու համար պատրաստ է խոստումներ շռայլել, սակայն խոսքից գործին անցնելու, բելգիական կացություն տրամադրելու համարՙ մոռանում, ուրանում է տրված խոստումները: Հայ բռնցքամարտիկը մեդալներով համարվում է բելգիացի, բայց, ոչ թղթերով», այսպես են մեկնաբանում բելգիական լրատվամիջոցները, հուսալով, որ արձագանքն այնուամենայնիվ դրական ազդեցություն կունենա, եւ Սաշա Ենգոյանի ընտանիքի երկրից արտաքսման վերաբերյալ որոշումը կկասեցվի:

Ապրիլի 29-ին, Բելգիայի Գենտ քաղաքում սպասվում է հայ չեմպիոնի մենամարտը. մեր հայրենակիցը հուսով է, որ կպայքարի մինչեւ հաղթանակ եւ չի հիասթափեցնի իր երկրպագուներին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՕՐԵՐԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական