Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՊՈԼԵՈՆԻ ՀԱՅ ԹԻԿՆԱՊԱՀԻ ՀՈՒՇԵՐԸՙ ԱՆԳԼԵՐԵՆ

18/03/2016
- 18 Մարտի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ.Ծ.

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակից Արամ Արքունը թերթի հունվարի 30-ի համարում գրախոսել է Լոնդոնում «Բենետ եւ Բլում» հրատարակչատան կողմից առաջին անգամ անգլերեն լեզվով լույս տեսած «Նապոլեոնի կայսերական թիկնապահ Մամլուք Ռուստամի հուշերը» (The Memoirs of Roustam: Napoleon s Mamluk Imperial Body Guard. London, Bennet and Bloom) գիրքը: Թարգմանիչը Քեթրին Քարպենտերն է, խմբագիրը, ծանոթագրությունների եւ առաջաբանի հեղինակըՙ Արա Ղազարյանցը :

Ռուստամ Ռազան (Խաչատուրյան Ռոստոմ Հովնան) ծնվել է Թիֆլիսում 1781-ին, վախճանվել Դուրդանում (Ֆրանսիա) 1845-ին: Յոթ տարեկանում նրան գերել են թաթարները Կովկասում (ավելի ստույգ` Գյանջայում կամ Գանձակում) եւ վաճառել որպես ստրուկի: Յոթ անգամ ձեռքից ձեռք անցնելուց հետո հայտնվել է Եգիպտոսում եւ դարձել մամլուք: Կահիերում ծառայել է շեյխ Ալ Բաքրիի մոտ, որը նրան 1799-ին նվիրել է Նապոլեոնին: Փարիզում Ռուստամը եղել է Նապոլեոնի անձնական թիկնապահը, ուղեկցել է նրան բոլոր արշավանքների ժամանակ: Մոտ 16 տարի նվիրվածությամբ ծառայել է կայսրին եւ վայելել նրա վստահությունը: 1806-ին ամուսնացել է կայսրուհի Ժոզեֆինայի երկու անձնական սպասավորներից մեկի դստերՙ Ալեքսանդրինի հետ, ընդ որում Նապոլեոնն է հոգացել նրա ամուսնության ծախսերը: 1814-ին, երբ Նապոլեոնը աքսորվեց Էլբա կղզի, նա հրաժարվել է հետեւել կայսրին, խուսափելու համար դավադրություններին մասնակից լինելու մասին բամբասանքներից եւ որոշ ժամանակ բանտարկվելուց հետո նա Փարիզում է ապրել մոտ մեկ տասնամյակ (1815-25 թթ.), այնուհետեւ տեղափոխվել, ընտանիքի հետ, Դուրդան, որտեղ փոստի կառավարիչ է նշանակվել Լուի Ֆիլիպ թագավորի կողմից, եւ խաղաղ կյանք վարել մինչեւ կյանքի վերջը: Դուրդանում է նա գրել իր հուշերը, հավանաբար իր ֆրանսիացի կնոջ աջակցությամբ: Դրանք ֆրանսերեն լեզվով հրատարկվել են 1888-ին: Այնուհետեւ թարգմանվել իտալերենի (1935 թ.), վրացերենի, ռուսերենի եւ այլ լեզուների:

Լինելով սովորական ստրուկ, կրթություն չստացած մի անձնավորություն, նա այդուհանդերձ, որոշակի առանձնահատկություններ ունեցել է վստահաբար, որպեսզի դառնար Նապոլեոնի նման կայսեր անձնական թիկնապահը, այսինքնՙ ամենամոտիկ վստահելի անձը: Օտարի աչքով կայսրին ներկայացնելու հանգամանքով էլ կարեւորվում են նրա հուշերը: Ռուստամի կերպարին անդրադարձել են իրենց ստեղծագործություններում Բալզակը, Տոլստոյը, Դոստոեւսկին եւ ուրիշ նշանավոր գրողներ:

«Ռուստամը ամենաանսովոր եւ ամենահետաքրքրական կերպարներից մեկն է, որին երբեւէ հանդիպել եմ: Նա փաստորեն կարողացել էր վայելել այնպիսի վստահություն, որ նրան շատ լուրջ էին վերաբերվում եւ հաշվի առնում նրա ասածները: Հավաստի փաստեր կան, որ նա օգնել էր Մոսկվայի եւ Վենետիկի իր հայրենակիցներին կարողանալով փոխել Նապոլեոնի որոշումները համապատասխանորեն Սբ. Խաչ եկեղեցու եւ Սբ. Ղազարի Մխիթարյան վանքի վերաբերյալ», նշել է վերջերս կայացած հարցազրույցի ժամանակ Արա Ղազարյանցը, ով հայտնաբերել է սոցցանցերում հայտնված սխալ տեղեկություններ այն մասին, թե իբր Ռուստամը վրացի է կամ ադրբեջանցի:

«Այս գիրքը առաջին քայլն է այս արտասովոր մարդու կյանքը օտարներին ճանաչելի դարձնելու գործում: Հույս ունեմ, որ կգտնվի մեկը, ով կշարունակի ավելի խորը ուսումնասիրել եւ ներկայացնել նրա կյանքը: Վստահ եմ ֆրանսիական արխիվներում դեռ շատ չբացահայտված տեղեկություններ կան այս մամլուք հայի մասին», նշել է Ղազարյանցը:

Իր հոդվածի վերջում Արամ Արքունը տեղեկացնում է, որ վերջին տարիներին ֆրանսահայ զինվորական-վետերաններ ամեն դեկտեմբերին Ռուստամի դամբարանն են այցելում Դուրդանի քաղաքապետի եւ այլ բարձրաստիճան անձնավորությունների հետ վառ պահելու համար նրա հանդեպ հետաքրքրությունը: 2007-ին նրանք 2 հուշատախտակ են տեղադրել. մեկը իր ապրած տան ճակատին, մյուսըՙ դամբարանի վրա:

Նախորդ գրառումը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ԹԱՆԳԱՐԱՆ ՄԵՔՔԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ԹԱՆԳԱՐԱՆ ՄԵՔՔԱՅՈՒՄ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական