Երեքշաբթի, Հունիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայերենի եւ հայերենագիտության ոլորաններում

10/02/2023
- 10 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ

Այս տարվա փետրվարի 1-ին լրացավ լեզվաբան, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակը: Հետեւելով նրա կյանքի հետագծին՝ պարտ է ինձ նկատել, որ ներկայանալի տարիքը ներկայանալի վաստակով է դիմավորում լեզվաբանը: Քանի որ հոբելյանի առթիվ մտադիր եմ առավելապես նրա լեզվաբանական ստեղծագործության կարեւորությունը վեր հանել, այստեղ արագ տեղեկացնեմ միայն, որ իր գործունեության ընթացքում, շնորհիվ իրեն հատուկ կազմակերպչական ջիղի,  համալսարանական ոլորտում մի քանի էական պաշտոններ է զբաղեցրել՝ լինելով Վանաձորի՝ Հովհ. Թումանյանի անվան պետհամալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրության ֆակուլտետի դեկան, նույն համալսարանի 12 տարվա ռեկտոր, արժանացել է պետական ու հանրային մի շարք պարգեւների, որոնցից կարեւորագույնն իմ կարծիքով «Մովսես Խորենացի» պատվավոր մեդալն է:

Գալով իմ բուն նպատակին՝ ներկայացնելու Խաչատրյան լեզվաբանի արժանավորությունը՝ ասեմ, որ ինձ համար հայերենագիտության մեջ էական են այն սակավ մասնագետների ուսումնասիրությունները, որոնք հայերենի տեսությունը շղթայում են նաեւ ընդհանուր լեզվաբանության մեթոդաբանությամբ: Սա հատուկ եմ ընդգծում, որովետեւ վերջին շրջանում մեր իրականության մեջ, ցավոք, միանգամայն անտեղի պատնեշ կա ընդհանուր եւ մասնավոր լեզվաբանական գիտակարգերի միջեւ: Գուրգեն Խաչատրյանի աչքը ուշի ուշով հետամուտ է ոչ միայն հայոց, այլեւ օտար լեզուներին վերաբերող տեսական պրպտումներին, ինչպես նաեւ իր ժամանակի ընդհանուր լեզվաբանական տեսությունների նորարարությանը:    

Իր գիտական հետազոտությունը Գ. Խաչատրյանն սկսեց գրաբարի միակազմ նախադասությունների տեսակների եւ դրանց կառուցվածքի բացահայտմամբ: Սովորաբար Գ. Խաչատրյանի «Գրաբարի միակազմ նախադասությունները» գիրքը գնահատողները դրա կարեւորությունը մեկնաբանում են նրանով, որ հեղինակն առաջինն է ուսումնասիրել հին հայերենի նշված նախադասությունները: Սակայն հարկ է նկատել, որ սա զուտ արձանագրային նշանակություն է: Գրքի իրական կարեւորությունն այն տեսական համակարգն է, որ ստեղծել է լեզվաբանը՝ անկախ եւ զուգորդվող միակազմ նախադասությունները ներկայացնելով միադիմի բայերի չեզոք եւ կրավորական սեռերի տիպաբանությամբ:

Քիչ առաջ ընդգծեցի հայագետի համար ընդհանուր տեսական դրույթներին քաջատեղյակության կարեւորությունը: Վերստին անդրադառնալով սրան՝ չեմ կարող թաքցնել հիացքս Գ. Խաչատրյանի մասնագիտական շրջահայեցության պատճառած բավականությունից: Նա ոչ միայն ստեղծագործաբար յուրացրել է իր ավագ հայ գործընկերների՝ Է. Աղայանի, Գ. Ջահուկյանի, Է. Աթայանի նորագույն լեզվաբանական հետազոտությունները, այլեւ լավատեղյակ է նշանավոր օտար հեղինակների՝ Է. Բենվենիստի, Ջ. Լայընզի, Օ. Եսպերսենի, Լ. Տենիերի եւ այլոց հայեցակարգերին, գործուն հղումներով քննում, դատում եւ հայ ընթերցողին է մատուցում նրանց արժեքավոր դրույթները: Այս առումով բառիս բուն իմաստով ընդհանուր լեզվաբանության պատմության մի մասնավոր դրվագ է ամբողջացրել Գ. Խաչատրյանն իր «Գրաբարի վերլուծական բայերի արժույթը» մենագրության մեջ՝ ընդարձակ ներածությամբ ներկայացնելով արժութայնության պատմությունը, որը, բացի ճանաչողական արժեքից, կարեւոր է հեղինակի համար հենց մեթոդաբանական առումով, որը լայնորեն գործադրել է նա հին հայերենի մենարժույթ եւ բազմարժույթ վերլուծական բայերի նկատմամբ՝ նորովի վեր հանելով գրաբարի շարահյուսության կապակցական հնարավորությունն ու կապակցության առանձնահատկությունները:

Այս ուսումնասիրություններն ի վերջո լեզվաբանին հանգեցնելու էին գրաբարի շարահյուսական համակարգի ամբողջացմանը, որը չափազանց կարեւոր է, քանի որ, ճիշտ է, գարաբարի նույնիսկ արժեքավոր մի քանի ձեռնարկներ ունենք, սակայն զարմանալիորեն շարահյուսությունն այդ բոլոր գրքերում մի տեսակ աղքատ ազգականի վիճակում է: Մինչեւ Գ. Խաչատրյանը, կարելի է ասել, գրաբարի շարահյուսության ամբողջական պատկերը տվել է մեկ էլ Միքայել Ծայրագույն վարդապետ Սանլաթյանն իր «Քերականութիւն գրաբառ լեզուիս Հայոց» գրքում 1827 թվականին:

 Եվ ահա Գ. Խաչատրյանը իր «Գրաբար» համալսարանական ձեռնարկում հին հայերենի կառուցվածքը մատուցում է ձեւաբանական եւ շարահյուսական համակարգերի ներդաշնակ հավասարակշռությամբ՝ շարահյուսությունը ներկայացնելով պարզ երկկազմ ու միակազմ նախադասությունների եւ բարդ նախադասության համադասական ու ստորադասական կառուցվածքների ու հատկապես ստորադաս նախադասության տեսակների լիակազմությամբ: Այս ուսումնական ձեռնարկը նախորդներից տարբերվում է իր մեթոդական զինանոցով: Ձեւակազմական բոլոր իրողությունները, հոլովակազմությունից մինչեւ բայակազմություն, ներկայացնում է ձեւութակազմական մանրամասնությամբ եւ տարաբնույթ աղյուսակային հարացուցավորմամբ: Սա այն առավելությունն է, որ տալիս է այս գիրքը՝ ի նպաստ ուսանողի, քանի որ խիստ ակնառու է դարձնում կազմաբանական դժվարությունների առանձնահատկությունները, դյուրացնում անծանոթ համակարգի ընկալումն ու յուրացումը: Նույն գրքի նկատելի առավելություններից է գրեթե բոլոր թեմաներին վերաբերող առաջադրանքների համատիպությունը: Ընդհանրական պարզությամբ աչքի ընկնող այնպիսի հանձնարարականներ է մշակել հեղինակը, որոնք առաջնային կարեւորություն ունեն քերականական նյութը մարսելու համար եւ հարմար են հատկապես դասական լեզուների ուսուցման համար: Իսկ յուրաքանչյուր թեմային վերաբերող տեքստային անհրաժեշտ հատվածները տողատակով առատորեն համալրված են թարգմանական, քերականական, ոճական իրողությունների հստակ մեկնություններով:

Վերջին տասնամյակում Գ. Խաչատրյանի ուշադրության ծիրում է միջին հայերենը՝ թե՛ իր կառուցվածքով, թե՛ գեղարվեստական խոսքի յուրահատկություններով: Այս կարգի ուսումնասիրություններից նշելի է հատկապես «Հայրենների ոճագիտական եւ կառուցվածքային ուսումնասիրություններ» մենագրությունը, որում վեր են հանվում հարանունների, կրկնությունների, հատկանունների, կոչականների, միակազմ ու հարցական նախադասությունների ոճական արժեքը, հայրեններում ժամանակի քերականական եւ գեղարվեստական արտահայտությունը, տաղաչափական կարգավորման խնդիրները եւ այլն:

Ինքնին հասկանալի է, որ հայոց լեզվի պատմաբանը, տրվելով հայերենի դարավոր ոլորանների որոնումներին, իր մասնագիտական վերաբերմունքը պիտի ցույց տար նաեւ արդի հայերենի վիճակի նկատմամբ՝ թե՛ կանոնարկիչ առաջարկություններ, թե՛ մերօրյա գրական հայերենի ուսուցման խնդիրներ օրակարգ բերելով: Այդ կարգի հետազոտությունների մի մասն ամփոփված է նրա «Հայերենագիտական աշխատասիրություններ» հոդվածների ընտրանիում, իսկ մյուս մասը տեղ է գտել ուսուցիչներին հասցեագրված «Հայոց լեզվի ոլորաններում» հետաքրքրաշարժ գրքում, որ այդպիսին է իր ներկայացման՝ հարցուպատասխանի եղանակով, եւ որն ուղղակի մայրենի լեզվի ուսուցման դասագիրք է մեր ուսուցիչների համար:

Գ. Խաչատրյանը հայերենի ուսումնասիրությունն իրականացրել է այդ լեզվի գրեթե բոլոր գոյաձեւերի անդրադարձով, եւ սա ի վերջո հանգեցնելու էր եւս մի կարեւոր ձեռնարկի՝ գրաբարից մինչեւ մերօրյա գրական լեզվի ընդգրկմամբ: Վերն ասվեց, որ մինչեւ Գ. Խաչատրյանը գրաբարի շարահյուսությունը ուրվագծորեն էր պատկերված մեր դասագրքերում: Պետք է խոստովանել, որ լեզվաբանության նույն բաժինն այդ վիճակում էր նաեւ հայերենի պատմության դասընթացներում: Առաջինը Գ. Խաչատրյանն է, որ գրական հայերենի պատմությունը լրացրեց շարահյուսության պատմության լիարժեքությամբ՝ հայերենի առանձին գոյաձեւերի վերաբերմամբ իր բացահայտած օրինաչափություններով լիուլի հագեցնելով մեր լեզվի պատմական ընթացքի նկարագրությունը:

Շնորհավորելով հարգելի լեզվաբանին իր հոբելյանի առթիվ՝ իբրեւ մասնագետ ընթերցող վստահեցնում եմ, որ ծանրակշիռ վաստակով է հատել իր յոթերորդ տասնամյակի սահմանը: Եվ քանի որ նրանից դեռ սովորելիք ունեմ, որը փոխանցելու եմ ուսանողներիս, առողջություն եմ մաղթում եւ երկար ու ստեղծագործական բեղուն տարիներ:

ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱՏՅԱՆ

Նախորդ գրառումը

Մարիամ Կարապետյան. Եգիպտական բալետի առաջատար մենապարուհին

Հաջորդ գրառումը

Կյանքի բանաստեղծական իմաստավորումը

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Կյանքի բանաստեղծական իմաստավորումը

Լրահոս

«Անուշ». մոնոներկայացում, որը ներկայացնում է «Թատրոն 8»-ը

22/06/2026

«Թատրոն 8»-ը հունիսի 26-ին, Հովհաններս Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ներկայացնում է «Անուշ» մոնոներկայացումը։ Շատերին սիրելի «Անուշն» առաջին անգամ է ներկայացվում...

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է դեպքի վայր

22/06/2026

Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ․ ՆԳ նախարարը տեղում հետևել է աշխատանքին. հայտնում են...

«Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. սա միանշանակ պարտադրանք է. էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ

22/06/2026

Եթե նայենք Ադրբեջանի հետ վերջին 8 տարվա մեր հարաբերությունները, անվտանգության տեսակետից դրանք եղել են միշտ ի վնաս Հայաստանի, Azg.am-ի թղթակցի...

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

22/06/2026

Որքանով հասկանում եմ, «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան: Մասնագետներն ասում են՝...

Տարանցիկ ինտերնետի փոխանցման նոր համաձայնագրով ադրբեջանական կողմի կախվածությունը Հայաստանից ավելի մեծ է և զգալի. Գրիգորի Յուրինի պարզաբանումը

22/06/2026

Azg.am-ի զրուցակիցն է Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերության հասարակայնության հետ կապերի (PR) բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը։ -Պարո՛ն Յուրին, այսօր հայտնի...

«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» փառատոնին ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի մարզիկները»

22/06/2026

Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։ *Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական