Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. սա միանշանակ պարտադրանք է. էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ

22/06/2026
- Նորություններ

Եթե նայենք Ադրբեջանի հետ վերջին 8 տարվա մեր հարաբերությունները, անվտանգության տեսակետից դրանք եղել են միշտ ի վնաս Հայաստանի, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունների ստորագրած երկկողմ համաձայնագրին, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։

«Մենք չենք կարող նույնիսկ մեկ օրինակ բերել, որից Հայաստանն օգտվել է. բոլոր նմանատիպ համաձայանգրերը միշտ վերջացել են Հայաստանի համար կա՛մ տարածքային, կա՛մ բարոյական, կ՛մ ֆիզիկական կորուստներով, կախվածության մեծացմամբ և այլն։ Այս նոր համաձայանգիրը ևս հայկական կողմի նկատմամբ որոշակի կախվածություն ստեղծելու քաղաքականություն է։

Ինտերնետի փոխանցումը մեզ վրա վաճառում են իբրև տարածաշրջանում «կապուղիների դիվերսիֆիկացում, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացում և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացում», բայց սա իրականում ընդամենն ադրբեջանական կողմից կախվածություն է ստեղծում։ Ադրբեջանը հստակ կերպով այս քաղաքական գիծն է տանում՝ Հայաստանին դնելով տնտեսական, էներգետիկ, հիմա նաև՝ կոմունիկացիոն կախվածության մեջ։ Այստեղ ի օգուտ Հայաստանի կամ համատեղ որևէ գործողություն չկա»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ Արմեն Մանվելյանի՝ հայ-ադրբեջանական բոլոր գործարքները եղել են ի վնաս Հայաստանի. չի եղել գոնե մեկ գործարք , որից Հայաստանը կօգտվի։

Նրա համոզմամբ՝ երկկողմ գործարքը կայացել է ՀՀ իշխանությունների պահանջով։

«Բացառված չէ, որ օրերս Դիլիջանում կայացած հանդիպման ժամանակ է կախվածության մեծացման համար նման պահանջ դրվել (նկատի ունի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայաստանյան հանդիպումը՝ խմբ)։

Այս համաձայնագրում մեզ համար որևէ լավ բան չկա։ Պաշտոնական հաղորդագրության վերջին պարբերությունում շատ անորոշ և ընդհանուր ֆրազաներ են։ Իսկ մեր երկիրը հենց այդպիսի գեղեցիկ և անորոշ ֆրազաներով է մաս-մաս վաճառվում։ Սա շատ վտագավոր գործընթաց է. սա թելադրվում է Բաքվից և Բաքվի պահանջով էլ կատարվում է։

Հիմա ՀՀ իշխանությունները նաև ուզում են Սահմանադրությունը փոխել, բայց դա Բաքվի պահանջն է։ «Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. ցավալի է, բայց՝ փաստ։ Սա միանշանակ պարտադրանք է, սակայն որևէ ընկերության մասնավոր շահը չպետք է գերազանցի ազգային անվտանգությունը»,- ամփոփեց Արմեն Մանվելյանը։

Հիշեցնենք, որ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։

Նախորդ գրառումը

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

Հաջորդ գրառումը

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է դեպքի վայր

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026
Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Հաջորդ գրառումը

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է դեպքի վայր

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական