Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
- 19 Հունիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն

Ընտրություններում հաղթած լինելու վերաբերյալ Ն. Փաշինյանի կեսգիշերային բլեֆի բացահայտման գործում «Բարգավաճ Հայաստանի» ստացած ձայների գողության փաստերը, ինչպես տեսնում ենք, կարեւոր, թերեւս ճակատագրական դեր ունեցան բլեֆի հեղինակի ու նրան աջակցողների, ընդհուպ` նրանց ենթակա պետական ծառայողների համար: Եթե Գագիկ Ծառուկյանը շարունակի հետեւողական լինել բողոքարկման ներկա ընթացքը շարունակելու աշխատանքներում եւ ջանքեր թափի տեղական համապատասխան ինստանցիաներից հետո հարցը միջազգային դատարան ներկայացնելու ուղղությամբ, ապա, կարծում եմ, մենք կունենանք վավերական պատկերը վերջին խայտառակ ընտրությունների: Դա անհրաժեշտ է ի ցույց մեր ժողովրդի` Մայր հայրենիքում, թե Սփյուռքում, միաժամանակ անհրաժեշտ է՝ ի պաշտպանություն մեր գործարար դասի, որը վերջին 7-8 տարիներին հայտնվել է ոչ բարենպաստ պայմաններում, ներդրումային միջավայրի բացակայության, հարկահանության, պետական ռեկետի հետեւանքով:

Այս պայմաններում են նաեւ Գ. Ծառուկյան ու Սամվել Կարապետյան գործարարները, որոնք, հետաքրքրական զուգադիպությամբ: Հայ եկեղեցու բարերարներ են, առաջինը` Աբովյան քաղաքում Սբ. Հովհաննես Մկրտիչ, երկրորդը` Մայր աթոռ Սբ. Էջմիածնում դիվանատան, փառավոր դահլիճի եւ գողտրիկ մատուռի կառուցմամբ: Մեկ այլ զուգադիպությամբ, երկուսն էլ գտնվում են պետական ռեկետի ենթակա: Մեկի խոշոր ներդրումը հանդիսացող ՀԷՑ-ը արդեն իսկ խլվել ու «պուպուլիկացվել» է, իսկ մյուսի ցեմենտի գործարանը կխլվի շուտով:

Գաղտնիք չէ, որ Ն. Փաշինյանը հատուկ ատելություն ունի Հայ եկեղեցու բարերար հանդիսացողների նկատմամբ: Եթե ողջ լիներ բարեգործ Հրայր Հովնանյանը, որի միջոցներով կառուցվել է Սուրբ Աննա եկեղեցին Երեւանի կենտրոնում, նույնպես արժանացած կլիներ նրա «հատուկ» վերաբերմունքին: Բարեբախտաբար Փաշինյանը չգիտի մեր ժողովրդի պատմությունը. այլապես վաղուց պատմության դասագրքերից կհեռացվեին Դետրոյթի Սբ. Հովհաննես ոսկեգմբեթ եկեղեցին կառուցած Ալեք Մանուկյանի, Մարտիկյան ընտանիքի եւ մյուս բարերարների անունները, Փարիզի Ժան Գուժոն պողոտայի վրա գտնվող մեր տաճարի բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի, Կահիրեի ու Լոնդոնի առաջնորդանիստ մեր եկեղեցիների բարերար Գալուստ Գյուլբենկյանի, Սիսիանից Գորիս մեկնող ճանապարհի վրա կառուցված Սբ Տրդատ եկեղեցու բարերար Կառլ Սողոյանի եւ, վերջապես, աշխարհի բազմաթիվ քաղաքներում կառուցված հարյուրավոր մեր մյուս եկեղեցիների բյուրավոր բարերարների եւ, նույնիսկ, մեր հին թագավորների, ասենք, Կարսի Սրբոց Առաքելոց դեռեւս կանգուն տաճարը կառուցած Աբբաս թագավորի, Անիի, Վան-Վասպուրականի, Կիլիկիայի, Երուսաղեմի, Հալեպի, Աթենքի, Լիբանանի, Մոսկվայի եւ այլ վայրերի եկեղեցիները կառուցած արքաների, իշխանների անունները, մանավանդ որ նրանք եւ առհասարակ բարեգործները հարուստ են եղել, իսկ Ն. Փաշինյանը, ինչպես գիտենք, չի սիրում հարուստներին, այլ սիրում է նրանց հարստությունը:

Բնավ չեմ չափազանցում: Փաշինյանը անձամբ է տվել ասվածի ճշմարիտ լինելու փաստը: Նա մեր երեխաների դասագրքերից հանել է տվել Մեսրոպ Մաշտոցի անունն ու նկարը, թերեւս նրա համար, որ մեր սրբերից ամենասուրբը կառուցել է տվել Ամարասի դպրանոցն ու վանքը Արցախում…

***

Նախորդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ի պատասխան «Բարգավաճ Հայաստանի» բողոքարկմանը հայտարարեց, թե ձայների հաշվարկման ընթացքում թեեւ եղել են անճշտություններ, սակայն դրանք չեն կարող էական ազդեցություն ունենալ ձայների ընդհանուր թվի վրա: Այլ խոսքով, թերեւս ակամա, հանձնաժողովը հաստատել է ընտրությունների լեգիտիմությունը, որը, մյուս կողմից, այն բանից հետո, երբ պարզվեց, որ ստացած ձայների քանակով ՔՊ-ն չի կարող սահմանադրական առավելություն ունենալ եւ 2/3-ի առավելությամբ շարունակել իր բռնատիրական վարքագիծը խորհրդարանում, Ն. Փաշինյանն ինքն էլ է սկսել կասկածի տակ դնել լեգիտիմությունը ընտրությունների, ինչպես ընդդիմադիր կուսակցությունները:

Նորից խառնաշփոթ իրավիճակ՝ նիկոլական նոր խարդավանքների հեռանկարով: Հետեւաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, իմ կարծիքով, ընդդիմադիր մյուս առաջնորդների հետ պարտի միջազգային դատարանին դիմել եւ ստանալ իրավական գնահատական խարդախված ընտրությունների մասին:
«Զգուշություն լավ բան ի», պիտի ասեին իմաստուն վանեցիները:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

Հաջորդ գրառումը

Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները. Լևոն Զուրաբյան

Համանման Հոդվածներ

19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

Վե՛րջ պատերազմի՞ն. Ի՞նչ կշահի Իրանը, ի՞նչ կստանա ԱՄՆ-ը

19/06/2026
Հաջորդ գրառումը

Հաջիևը գաղտնի հանդիպում է ունեցել Փաշինյանի հետ և փոխանցել Ալիևի նոր ցուցումները. Լևոն Զուրաբյան

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական