Չորեքշաբթի, Հուլիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱՂԵՏ»-Իՙ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ

29/04/2016
- 29 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դրեզդենի սիմֆոնիկի երաժտական նախագիծը եւ Բրյուսելի պատասխանատվությունը

Գերմանական մեծ լրատվամիջոցները, հեռուստատեսությունն ու ռադիոն, ապրիլի 27-ին նաեւՙ Բունդեսթագը հստակ հասկացրեցին Թուրքիային` մամուլի ազատության սանդղակում ետնապահ դիրքով (180 երկրների մեջ` 151-րդը), կարծիքի ազատության վրա բռնանալով, ցեղասպանություն բառեզրը ջնջել տալով, այդ բառն ամրագրող այլոց սպառնալով, օտարերկրյա լրագրողներին չհավատարմագրելով, նրանց ու յուրայիններին բանտարկելով, չի կարող ԵՄ-ի անդամակցության դռները թակել: Թեպետ, ասում են իրատեսները, բանալիներն արդեն նրան են հանձնել: Կարմիր լույսը վառվեցՙ առաջիկա շաբաթ այս հարցով հատուկ նիստ է գումարվելու նաեւ Բրյուսելում, որտեղ խոսակցության առարկա է դառնալու ոչ պակաս կարեւոր մեկ ուրիշ հարցՙ Բրյուսելը հաստատակա՞մ է որդեգրած արժեքներին, թե՞ փախստականների հարցը Թուրքիային հանձնելու հետ մեկտեղ վաճառել է նաեւ… հոգին: Բրյուսելը ծնկի է գալիս, այս շաբաթ բազմիցս լսեցինք այս արտահայտությունը, երբ Թուրքիան բողոք հայտնեց Դրեզդենում ապրիլի 30-ին նախատեսված «Աղետ» անունը կրող համերգի առիթով: Սա արդեն լցված բաժակից թափվող փրփուրն էրՙ էլ կանգնեցնել չեղավ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015-ի նոյեմբերին Դրեզդենի սիմֆոնիկը, կիթառահար Մարկ Սինանի հետ, որի մայրը թուրքահայ է, հայրը` գերմանացի, նախաձեռնել են երաժշտականՙ «Աղետ» վերնագրյալ ծրագիրը եւ հաջողությամբ իրականացրել այն Բեռլինի մշակութային կենտրոններից մեկումՙ RADIALSYSTEM V-ում: «Աղետը» նվիրված է Հայոց ցեղասպանությունը վերապրած Սինանի մեծ մայրիկինՙ Վահիդեին: 2016 թվականի ապրիլի 30-ին «Աղետը» պիտի ներկայացվի Դրեզդենի Հելլերաու (Hellerau) անունը կրող արվեստների եվրոպական կենտրոնում: Դրեզդենի սիմֆոնիկն իր այսՙ հաշտությանն ուղղված համերգն իրականացնելու համար նվագախմբի կազմում ընդգրկել է Հայոց ցեղասպանության արհավիրքին անմիջական մասնակցություն ունեցած երկրներիՙ Թուրքիայի, Հայաստանի, Գերմանիայի երաժիշտներին, կազմը համալրել նախկին Հարավսլավիայի երկրներից կազմված, հաշտություն ազդարարող մեկ ուրիշ ՙ «Առանց սահմանների» նվագախմբի անդամներով: Զոհերի հիշատակը ոգեկոչող համերգային ծրագրում ներկայացվում են Զեյնեփ Գեդիցլիօղլուի (Թուրքիա), Հելմուտ Էոհրինգի (Գերմանիա), Վաչե Շարաֆյանի (Հայաստան) ստեղծագործությունները: Զուգահեռ ներկայացվող Քրիստոֆ Պյուշների եւ Ֆրանկ Շուլցեիՙ փախստականների մասին պատմող «Մերկ կյանք» վերնագրյալ լուսանկարչական ցուցահանդեսն արդեն բացվել է ապրիլի 23-ին եւ շարունակվում է մինչեւ ապրիլի 30-ը: 2016-ի նոյեմբերին «Աղետը» ներկայացվելու է Բելգրադում, Երեւանում, Ստամբուլում:

Ապրիլի 23-ին պայթեց լուրըՙ Թուրքիայի ԵՄ դեսպանը պահանջել էր, որ Բրյուսելը չֆինանսավորի նախօրոք խոստացած 200 000 եվրոնՙ միջազգային բնույթի այդ համերգն իրականություն դարձնելու համար:

Դրեզդենի սիմֆոնիկի կառավարիչ Մարկուս Ռինդտը որակեց սա որպես «ազատ կարծիքի վրա հարձակում»: «Ցեղասպանություն» բառը այդ երկրի պաշտոնյաներին հունից հանում է:

«Չենք կարծում, թե ԵՄ հանձնաժողովի կրթության, աուդիոտեսանյութերի եւ մշակույթի հարցերով զբաղվող գործադիր գործակալությունը (EACEA) ընկրկի», հույս էր հայտնել կառավարիչըՙ տեսնելով, որ եվրոպական կառույցն արդեն տեղի էր տվել եւ կայքէջից հանել «Աղետը», Հայոց ցեղասպանությունը լուսաբանող տեքստը: «Մեր կարծիքով սա արդեն ազդանշան է», ասել էր կառավարիչը, «թուրքական իշխանությունները Եվրոպայում էլ ուզում են արվեստն ու մշակույթը վերահսկենՙ ազատ կարծիքի վրա բռնանալով»: Թուրքիան սպառնում է դադարեցնել տալ ԵՄ մուտքի արտոնագրի համար տարվող բանակցությունները: Երաժիշտների համար անընդունելի է, որ կայքէջից հեռացվում են պատմական փաստը արձանագրող եզրերը: «Երբ խոսքը ցեղասպանության մասին է, չենք կարող ուրիշ ձեւակերպում մտմտալ», ասել էր Ռինդտը: Բրյուսելը հաստատեց, որ կայքէջից տեքստն իրենք են հեռացրել, այսպես կոչվածՙ ժամանակավորապես, մինչեւ հարմար ձեւակերպումներով կվերաշարադրեն: Սաքսոնիայից Եվրապառլամենտի պատգամավոր, Ձախ կուսակցության անդամ Կորնելիա Էրնստը ընդվզում էՙ ազատ կարծիքը բարձրագույն արժեք է, ԵՄ հենասյուներից, եւ գործարքի առարկա չի կարող լինել: Ով ուզում է անդամակցել ԵՄ-ին, պարտավոր է այս չափանիշներին հավատարիմ գործել: Իսկ ԵՄ հանձնաժողովն իր որոշումը չպիտի նույնիսկ հարցականի տակ դնի: Նույն հաստատակամությունն ունեին չորեքշաբթի հետմիջօրեին Բունդեսթագում, «Թուրքիայում մամուլի, կարծիքի ազատության» թեմայով հրավիրված նիստին մասնակցող գերմանացի պատգամավորների մեծ մասը: Դրեզդենի սիմֆոնիկի համար թուրքական ընդվզումը նորություն չէ: Մեզ հետ հանգամանալից զրույցում Ռինդտը պատմեց, որ 2014-ին արդեն «ցեղասպանություն» բառը վճռորոշ է դարձել, որ Անկարան, ավելի ստույգՙ մշակույթի նախարարությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի դեսպանությունը «Դեդե Քորքութի» պրեմիերայից առաջ այդ նախագծի հովանավորումից հետ կանգնեն, քանի որ թուրք, ադրբեջանցի, ղազախ արտիստների միացյալ մշակութային ձեռնարկի նկարագրական, տեքստային տարբերակում նախագծի հեղինակներից մեկն իր պատմության մեջ հակիրճ զուգահեռել էՙ Հայոց եղեռնը հիշատակելով: (15-դարից բանավոր փոխանցվող էպիկական «Դեդե Քորքութն» իրականում ո՞ւմ ժառանգությունն է` պատմաբաններն էլ դեռ միակամ չեն, բայց որ Ադրբեջանը լուրջ դեր է ստանձնել, թե այդ ժառանգությունն իրենն է, ծիծաղելի չէ՞- Ան.Հ.): Նրա ասելով, Ադրբեջանի մշակույթի նախարարությունը ճնշումների է ենթարկել իր արտիստներին: Նույն կերպ վարվել է Թուրքիան: Դրեզդենի սիմֆոնիկի կառավարիչը համաձայնեց, թե նկատելի է, որ Ադրբեջանում կա երիտասարդ սերունդ, որ հաշտության փոխարեն ատելությունն է գերադասումՙ ինչ քարոզել են:

Այժմ «Աղետ»-ի մասին ծանուցող կայքէջում Բրյուսելում վերականգնել են համերգի մասին տեղեկատվությունըՙ մի տարբերությամբ. ցեղասպանություն բառեզրը պարունակող, անփոփոխ մնացած տեքստի ներքեւում մի պարզաբանում կաՙ պատասխանատու չենք բովանդակության համար, ավելի ստույգՙ պատասխանատու ենք ոչ թե մենք, այլ նախագծի հեղինակները: Գերմանացի լրագրողները բարոյական չեն համարում նաեւ այս կեցվածքըՙ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ միայն Թուրքիան չէ, ԵՄ հանձնաժողովն էլ պիտի հարգալից լինի: «ԵՄ հանձնաժողովի դրամականՙ 200 000 եվրո խրախուսումը ուժի մեջ է», երեկ մեր զրույցում հաստատում է Մարկուս Ռինդտըՙ նորից շեշտելով, թե իրենց նպատակը պրովոկացիան չէ, իրենք հաշտությանն ուղղված նախագիծ են ուզում իրականացնել, եւ շեշտում, թե խոչընդոտները շատ են այդ ճանապարհին:

Նա գոհունակություն է հայտնում, որ ապրիլի 28-ին ԳԴՀ արտգործանախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը «Աղետ» երաժշտական նախագծի մասին արտահայտվելովՙ այն համարել է «լուսավոր ապագա տանող ուղի»: «Միայն նա, ով ճանաչում է ուրիշի ցավը եւ երազները, կարող է ապագայի համար միասնական հիմք ստեղծել», գրել է արտգործնախարարը:

Ապրիլի 30-ին Դրեզդենում նախատեսված համերգից հետո Գերմանիայում ծրագրված է երկրորդըՙ Բրանդենբուրգ ան դեր Հավել քաղաքի սուրբ Գոթթհարդ եկեղեցում: «Շատ լրագրողներ են զանգահարում, մեծ ուշադրություն կա», ասում է Մարկուս Ռինդտը:

Թուրքիայի ջղաձիգ պահվածքը, ուրեմն, արվեստ է գովազդում:

Գերմանիա

Նախորդ գրառումը

ԱՅՆ, ԻՆՉ ՉԼՈՒԾԵՑ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Լրահոս

Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի 2 ամսով. նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ

07/07/2026

Դատարանը բավարարել է իրավապահների միջնորդությունը. Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2 ամսով։ ԲՀԿ առաջնորդին մեղադրում են «առանձնապես խոշոր չափերով խարդախության և...

Կենդանաբանական այգուց հաստատում են, որ ճերմակ առյուծներից մեկն անկել է

07/07/2026

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն...

Առաջին դասարանցիների ծնողները պետք է մինչև սեպտեմբերի 5-ը դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին

07/07/2026

Այն ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի...

Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխված առյուծներից մեկը չի արթնացել

07/07/2026

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի...

Ընդդիմադիր ուժերը դիմելու են ՌԴ-ին, որպեսզի գործող սահմանափակումները վերանայվեն. Կարապետյան

07/07/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել ՌԴ-ին,...

Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց զապորոժեց էր՝ ոչ մի գազ չվերցրեց. Սամվել Կարապետյան

07/07/2026

Լրագրողներն այսօր Սամվել Կարապետյանին հիշեցրեցին՝ վերջին անգամ դատարանի բակում ինքը հայտարարել էր, որթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա։ Լրագրողները...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական