Լրագրողներն այսօր Սամվել Կարապետյանին հիշեցրեցին՝ վերջին անգամ դատարանի բակում ինքը հայտարարել էր, որթե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ պատահեց։
«Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ զապորոժեց էր կանգնած. ոչ մի գազ չվերցրեց»,-ասաց նա։
Կարապետյանը հիշեցրեց ՍԴ որոշումից հետո ընդդիմադիր ուժերի հայտարարությունը։
Նա նաև նշեց, որ հանդիպել է նաև այն թիմակիցների հետ, որոնք գործուղվելու են խորհրդարան։
«Քանի որ մենք գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, դուք կարող եք չկասկածել՝ձեր մտածած ձևով կարելի է ամեն ինչ անել, բայց դրանով ցնցումների կբերենք երկիրը, դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության։ Կգա օրը՝ մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք»,-ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը։











