«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը միասնական ճակատով պատրաստվում են դիմել ՌԴ-ին, որպեսզի գործող սահմանափակումները վերանայվեն։
«Մենք բոլոր ընդդիմադիր ուժերով միասին ենք դիմելու։ Հենց առաջին հավաքը կլինի, մենք այդ քայլին կգնանք», – ասաց նա։
Նրա խոսքով՝ իշխանությունը դժվար թե կարողանա նման նախաձեռնությամբ հանդես գալ, ուստիայդ է պատճառը, որ ընդդիմությունն է իր վրա վերցնում այդ պատասխանատվությունը։
Սամվել Կարապետյանը նաև նշեց, որ Նարեկ Կարապետյանը «անձամբ վերցնելու է մանդատը»։











