Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել. հայտնում են Երևանի կենդանաբանական այգուց։
«Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն, նրան ձերբակալել ու բերման ենթարկել։
Գագիկ Ծառուկյանի այգուց առգրավել են երեք առյուծ և մեկ վագր, նրանց քնեցրել ու տեղափոխել Երևանի կենդանաբանական այգի։ Առյուծներից մեկն այսօր չի արթնացել։ Կենդանին անկել է։










