Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գալուստ Սահակյանը հաստաբուն ծառ էր

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահը առիթ դարձավ վերարժեւորել նրան, ու շատերը հասկացան-խոստովանեցին, որ նրա տեղը ոչ ոք չէր կարող գրավել, որքան էլ ուղղորդումներ կային երբեմն նրա թերասացությունները հումորի վերածելով՝ նեղացնել նրա գրաված տեղը հանրային-քաղաքական կյանքում։Հաստաբուն ծառին երբեք չէին կարող նորածիլ փոքրիկ տնկիները կամ զանազան քամիները վնասել։ Նա մինչեւ վերջ էլ հաստատուն մնաց գրաված դիրքում՝ իր մեղմ, բարեհոգի բնավորությամբ չեզոքացնելով չարությունը, վերեւ թռած փրփուրներին իրենց տեղը ցույց տալով, անհարկի ասված անհավասարակշիռ խոսքը, թեթեւությամբ նետված-չմտածված ասելիքն իր իմաստնությամբ հավասարակշռելով։

Լրագրողներս հատկապես ամեն մեկս իր բաժին Գալուստ Սահակյանն ուներ, որը երբեք չէր նեղվում քննադատությունից (ինքս որքան եմ քննադատել իր ժամանակի բարքերը), փիլիսոփայորեն մի քանի մեղմ բառով էր արձագանքում մամուլի հրապարակումներին, իր շուրջը եղող մարդկանց համար դառնում հավասարակշռության զսպանակ։ Նա քաղաքական հոտառություն ուներ, միշտ գիտեր, թե այսուայն քաղաքական գործընթացները ե՞րբ եւ ինչո՞վ են ավարտվելու, երբեմն նրա քաղաքական կանխատեսումները հետո իննսուն տոկոսով իրականանում էին։ Երբեմն կիսատ էր թողնում բառը, միտքը, որը նրան ծանոթ, նրա մտածողության կերպին սովոր լրագրողը հանգիստ կարող էր լրացնել՝ հասկանալով, թե ինչ է ասում։ Ինչ-որ պահից եղան այնպիսիք, որոնք երեւի պատվեր ունեին այդ թերասացությունների վրա կենտրոնանալով՝ նրան հեռու մղել քաղաքական ակտուալ դիրքից։ Նա չէր նեղանում, հումորը տեղն էր մինչեւ վերջ, ասում էր՝ թող ուրախանան, էլի։ Ես նրա սերնդակիցների մեջ ավելի հավասարակշիռ, իրադրությունը երբեք չսրող, իր ծանրակշիռությամբ մյուսներին զսպող ուրիշ մեկը չգիտեմ։

Խաղաղություն իջնի հոգուն։

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»ի խմբագրությունը վշտակցում է Գալուստ Սահակյանի ընտանիքին, բոլոր հարազատներին, ընկերներին, Հանրապետական կուսակցությանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2023. ամեն մարդ իր գործով զբաղվի

Հաջորդ գրառումը

«Սեւ ուրբաթ», սեւ որեւէ օր մի՛ «ներկրեք»…

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Սեւ ուրբաթ», սեւ որեւէ օր մի՛ «ներկրեք»...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական