Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Սեւ ուրբաթ», սեւ որեւէ օր մի՛ «ներկրեք»…

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շատ բան այն ամենից, ինչ մենք ժամանակին արտադրում, ստեղծում էինք որպես  նյութական բարիք՝ շենացնելով, ամրացնելով մեր երկիրը, շատ բան, ինչ մենք ինքներս լավ էլ ունեինք, հիմա ներկրում, ներմուծում ենք դրսից՝ որտեղից ասես ու ինչ ասես: Մեր շատ գործարարների գործարարությունը հենց պատրաստի ներկրել-վաճառելը, տալ ու առնելն է. էլ ի՞նչ մտածել, գլուխ ցավեցնել, հիմնական միջոցներ ստեղծել ու ծախսատար արտադրություններ հիմնել, դեռ այդքան էլ մարդիկ պահել եւ իրացման շուկաներ գտնել… Կամ ինչո՞ւ միայն գործարարները. քաղաքական ու պետական այրերը, այլեւայլ «գործիչներ» ե՛ւ տարբեր կարգեր ու բարքեր են «ներկրում»-ներմուծում՝ հաճախ մեզ համար խորթ, ե՛ւ պատրաստի միտք ու գաղափար, ե՛ւ անգամ օտար մտածողության ու լեզվական կաղապար…

Նոյեմբերի վերջին ուրբաթ օրը հանրապետության որոշ առեւտրական ցանցերում արդեն հերթական օտարամուտ «սեւ ուրբաթն» էր հայտարարվել, որին ամսի 29-ի լուրերի ժամանակ անդրադառնալով՝ մեր Հանրային հեռուստատեսությունը գոհունակությամբ հայտնեց, թե դրա զեղչերը պահպանվել են նաեւ հանգստյան օրերին ու, պետեկամուտների կոմիտեի ամփոփած տվյալներով, քաղաքացիների կատարած առեւտրի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել: Այո, ինչպես այստեղ էլ ասվում է, խոսքն ընդամենը զեղչերի մասին էր:

Այլասիրությունը, ինչ-որ իմաստով նաեւ օտարասիրությունը ինչպես մարդկային, այնպես էլ երեւի մեր ազգային դրական ու գովելի մի հատկանիշը կարող ենք կոչել: Բայց օտարամոլությունը, ամեն ինչի անքննադատ պատճենումն ու ընդօրիակումն, անկասկած, ախտ պետք է համարել: Հիշենք, որ մարդային մտածողության մեջ տարբեր գույներ նաեւ այս կամ այն հատկանիշի կրող, այս կամ այն բանի խորհրդանիշ են համարվում: Երբեմն՝ տարբեր ազգերի մեջ իրարից տարբերվող: Կանաչն, օրինակ, գարնան ու զարթոնքի, կապույտն՝ անամպ երկնքի, ոսկեգույնը՝ արեւի, հասուն արտերի… Ջահել-ջիվանին ասում ենք՝ կարմիր արեւ, կամ երբ ասում ենք՝ կանաչ-կարմիրը կապել, հասկանում ենք ամուսնացնել, պսակել, իսկ սպիտակը, ճերմակը մաքրության, նաեւ անմեղության, հավատարմության գույն է համարվում: 

Իսկ ահա պետական դրոշների վրա կանաչ գույնը, որքան մեզ հայտնի է, մահմեդականություն է խորհրդանշում:  Հնդիկների շրջանում, դատելով հնդկական հեռուստաֆիլմերի որոշ դրվագներից, սպիտակը կարծես թե նաեւ վշտի, սգո արտահայտություն է, նման դեպքում սգակիրները սպիտակ զգեստ են հագնում: Իսկ ո՞ր հայը չգիտե, որ հայերիս համար մահվան, դժբախտության օր է սեւ օրը, նաեւ վշտի ու սգո գույն է սեւ գույնը, այս վերջինը՝ նայած ինչ պարագայում: 1988-ի դեկտեմբերի 7-ի անիծյալ «սեւ» օրը կարծեմ հենց ուրբաթ էր… Ուրեմն ինչո՞ւ ուրիշներից մեքենայորեն վերցնելով՝ «սեւ ուրբաթ», սեւ որեւէ օր ասել՝ պարզապես զեղչ հասկանալու համար: Որ դրանով զարգացա՞ծ համարվենք, որ դրանո՞վ առեւտուրը շատանա: Եղբայր, եկեք ինչպես առաջ՝ զեղչ ասենք, մեծ զեղչեր ասենք, զեղչերի օր, դրա տարբեր կարճ ու երկար հոմանիշներ ասենք, էլի, մեր լեզուն դրանցից քի՞չ ունի կամ քի՞չ է թույլ տալիս ստեղծել: Կուզեք՝ մեծազեղչեր ասեք, կուզեք՝ զեղչահանդես ասեք: Կենցաղային էլեկտրատեխնիկայի խանութների կարծեմ «Վեստա» ցանցն էր, շնորհակալություն իրեն, մի անգամ համարյա նորության նման մի պարզ հայերեն բառով ասել՝ գնիջեցում, իսկ հենց վերը նշված օրերին էլի մի նոր հայեցի բառ առաջ բերեց՝ զեղչարշավ:

Խնդիրը, միայն, նույնպես խիստ կարեւոր ազգային դեմքն ու մտածողությունը փոխելը, կորցնելը չէ: Խնդիրը, նաեւ, չարագուշակ, վատ խոսքի ուժով այդպիսի էներգիա չառաջացնելն է: «Սեւ ուրբաթ», սեւ օր մի՛ «ներկրեք» ու ներմուծեք այստեղ. մինչեւ այժմ պատահածը բավ է…  

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ      

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գալուստ Սահակյանը հաստաբուն ծառ էր

Հաջորդ գրառումը

Օրակարգում Սեւավանա լճի պահպանության հարցերն են

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Օրակարգում Սեւավանա լճի պահպանության հարցերն են

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական