Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են հարվածել Իրանում գտնվող ռազմական թիրախներին. ասվում է հրամանատարության X էջում տեղադրված հայտարարության մեջ։
«CENTCOM ուժերը տասնմեկերորդ գիշերն անընդմեջ Իրանին հարվածներ հասցրին ու ավարտեցին հարձակման հերթական փուլը։ Կենտրոնական հրամանատարության թիրախների թվում էին իրանական օպերատիվ կենտրոնները, ռազմածովային ակտիվները, ինքնաթիռների անգարները, անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերը և ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքները», – ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։








