Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂՑԿԵՂ. ՄԱՀՎԱՆ ԴԱՏԱՎՃԻ՞Ռ, ԹԵ՞…

06/10/2017
- 06 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հազվագյուտ են այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ երբեւիցե չեն առնչվել քաղցկեղային հիվանդությունների հետ- հայր, մայր, քույր, եղբայր, կին, ամուսին, երեխա, ընկեր ու բարեկամ: Սրտանոթային հիվանդություններից հետո քաղցկեղը, կամ բժշկագիտական եզրույթովՙ չարորակ նորագոյացությունները, ամենատարածվածն ու ամենավտանգավորն են: Թեեւ ՀՀ առողջապահության նախարարության հրապարակած վիճակագրական տվյալներում Հայաստանում քաղցկեղից մահացության թվեր ու տոկոսներ չեն տրվում (տեսՙ moh.am), սակայն մեր երկրում քաղցկեղի տարածման դինամիկան մտահոգիչ է: Պատճառները, որոնց չեմ ուզում անդրադառնալՙ հայտնի են – սխալ կամ թերի սննդակարգ, տարբեր տեսակի ստրեսներ, ընկճախտ, նստակյացություն, ալկոհոլի չարաշահում եւ ծխախոտի գործածում: Նաեւ` բուժման երբեմն ոչ արդիական միջոցներ:

Անդրադառնալով համաշխարհային ցուցանիշներին, անգլիական նշանավոր եւ իմ ամենասիրած շաբաթահանդեսըՙ «Էկոնոմիստը», իր նախավերջին համարում բերում է սարսափազդու թվեր: Միայն 2015 թ.ին աշխարհում քաղցկեղից մահացել է 8,8 միլիոն մարդ, եւ այդ թիվը սպառնում է առաջիկա 5 տարում հասնել 20 միլիոնի: Ըստ նույն թերթի, քաղցկեղով հիվանդների թվի աճը առավել նկատելի է հարուստ երկրներում, թեեւ, ավելացնում է, Աֆրիկյան ցամաքամասում էլ, որտեղ ընդամենը մեկ տասնամյակ առաջ գլխավոր «մարդասպանը» համարվում էր մալարիան, այժմ «առաջնությունը» պատկանում է քաղցկեղին: Այսուհանդերձ, վերադառնալով հարուստ երկրներին, եթե ընդամենը մեկ սերունդ առաջ Մ. Նահանգներում երեքից մեկն էր ախտորոշվել այդ հիվանդությամբ, ապա այսօր այդ հարաբերակցությունը մոտենում է երկուսից մեկին: Վերոհիշյալ թվերի աճի որպես հավելյալ պատճառ պետք է նկատի ունենալ նաեւ երկրագնդի բնակչութան աճի ու ծերացման տեմպերը, հատկապես հաշվի առնելով, որ երեխաների ու երիտասարդների մոտ քաղցկեղով հիվանդացության դեպքերը զգալիորեն նվազ են, իսկ հիվանդանալու պարագայում համեմատաբար մեծ է այն հաղթահարելու հավանականությունը: «Ջահելների մոթորը դեռ թարմ է», պիտի ասեր բժիշկ ընկերս:

Այսուհանդերձ «Էկոնոմիստը» մեր ժողովրդային լեզվով ասածՙ միայն «բայղուշությամբ» չի զբաղվում: Եվ ես ինձ համար ամենեւին անսովոր այս թեմայի մասին գրում եմ հենց այն պատճառով, որ բոլորովին պետք չէ հուսահատվել: Ներկայումս այնքան մեծ ներդրումներ են կատարվում քաղցկեղի ուսումնասիրման, տեսակավորման, ախտաճանաչման, բուժման-վիրաբուժության, քիմոթերապիայի, դեղորայքային բուժման (ըստ անգլիական շաբաթահանդեսիՙ ներկայումս ավելի քան 600 օնկոլոգիական նոր դեղամիջոցներ են փորձարկվում աշխարհի տարբեր կենտրոններում) եւ հարակից մարզերում, որ ակնկալվում է, օրինակՙ Մ. Նահանգներում, քաղցկեղով հիվանդների ապրելիության ցուցանիշների աճ մինչեւ 60 տոկոս եւ առնվազն 5 տարով:

Անշուշտ, քաղցկեղային հիվանդությունների տեսակներն իրարից տարբեր են, նաեւ տարբերՙ իրենց բուժելիության կարելիությամբ: Ամենատարածվածն ու դժվարաբուժելին համարվում է թոքերինը, թեեւ ամենաանբուժելինՙ բայց ոչ տարածվածը (առաջին 10 տեսակների ցուցակում չի գտնվում) համարվում է փայծաղի քաղցկեղը: Տարածվածությամբ 2-րդը կրծքի քաղցկեղն է, որի դեմ պայքարի արդյունքները ողջ աշխարհում տպավորիչ են: 3-րդը հաստ աղիքինն է, 4-րդըՙ շագանակագեղձինը, այնուհետեւՙ ստամոքսինը, լյարդինը, վիզ-պարանոցինը եւ մյուսները: Լեյքեմիան չի մտնում առաջին 10-յակի մեջ եւ համարվում է մեծամասամբ բուժելի, իսկ առավելաբար սեռավարակների մոտ ախտորոշվող Պապիլոմայի վիրուսի (լավորակ նորագոյացություն, որ չբուժվելու դեպքում առաջացնում է արգանդի վզիկի քաղցկեղ) կանխարգելումը այժմ հաջողությամբ իրականացվում է Ռուանդայումՙ պատվաստման (վաքսինացիա) միջոցով:

Այսուհանդերձ, ինչպես ծանոթ է բոլորին, որեւէ հիվանդության վաղ ախտորոշումը անհամեմատելիորեն հեշտացնում է բուժումը: (Հենց այդ պատճառով է, որ թոքերի քաղցկեղը դժվարաբուժելի է, քանի որ դրա հայտնաբերումը սովորաբար կատարվում է հիվանդության 3-րդ, անգամ 4-րդ հանգրվանին): Այս մարզում մեծագույն դեր կարող է կատարել ընտանեկան բժշկության համակարգը, որը Հայաստանում այդպես էլ դեռ չի կայանում:

Սակայն հիվանդությունների դեմ պայքարի ամենաճիշտ միջոցը կանխարգելումն է, որը պահանջում է նվազ գումարներ եւ ազատում բազում տառապանքներից, ապահովում կյանքի բնականոն ընթացքը: Տարբեր պետություններ տարբեր միջոցներ են ձեռք առնումՙ ըստ իրենց բնակչության ու երկրի հնարավորությունների: Սակայն բոլորի սկզբունքը նույնն էՙ շարժունակության խթանում, ճիշտ սննդակարգ, ալկոհոլի չչարաշահում, ծխախոտից հրաժարում: Այժմ զարգացած շատ երկրներում անխախտելի օրենք է, որ սիգարետի ակցիզային հարկը պետք է կազմի գնի 3-4-րդը:

Մեր երկրում կարո՞ղ ենք գոնե ձգտել կանխարգելման այդ եւ մեզահատուկ այլ մեթոդների կիրառմանը: Այնքան ժամանակ, որ մեր ազգաբնակչությունը չի հասել գիտակցության այդ մակարդակին, մեր կառավարությունները առողջապահության ասպարեզում եւս թույլատրում են հասարակության հաշվին գերշահույթ ստանալու մաֆիոզական գործունեությունը, այնքան ժամանակ, որ մեր ամենազանգվածային լրատվամիջոցներն իրենց «առողջապահական» ծրագրերը պահում են գովազդայինՙ այս կամ այն դեղորայքը, այս կամ այն կլինիկան, այս կամ այն մակնիշի յուղի, կարագի, կաթնեղենի կամ այլ ապրանքի պրոպագանդման մակարդակում, մենք չենք հասնի առողջապահության ցանկալի ցուցանիշներին, այդ թվումՙ քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման եւ բուժման ասպարեզում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՍ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ԻՄ ԲԺՇԿԻՆ

Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԵԼ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԵԼ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական