Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԱԼԻԵՎՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԵԼ

Հ. ԱՖ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ առաջիկա շաբաթ օրը Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հնարավոր հանդիպման հարցը: «Կարծում եմ, որ բանակցային ձեւաչափը պետք է վերսկսվի: Մի քանի օրից ես կհանդիպեմ Մինսկի խմբի համանախագահներին եւ մենք կքննարկենք հետագա բանակցությունները, ինչպես նաեւ նախագահների մակարդակով հնարավոր հանդիպումը», ասել է Ալիեւը:

Նշենք, որ համանախագահները շաբաթ օրը Բաքու մեկնելուց առաջ լինելու են Երեւանում, իսկ ամերիկացի նոր համանախագահ Շեֆերն արդեն տարածաշրջանում է, նա չորեքշաբթի Արցախ էր այցելելՙ ճանաչողական այցով: