Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖԼԻՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷՐ ԱՌԵՎԱՆԳԵ՞Լ ԳՅՈՒԼԵՆԻՆ

01/12/2017
- 01 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ., (The Armenian Mirror-Spectator)

Ամերիկյան «Newsweek» եւ «Wall Street Journal» պարբերականները շարունակում են ուշի-ուշով հետեւել Մ. Նահանգների հատուկ խորհրդական Ռոբերտ Մուելերիՙ Մայքլ Ֆլինի գործով հետաքննության բացահայտմանը (տե՛ս «Ազգի» նոյեմբերի 24-ի համարում «Ֆլինի խճճված ոստայնը» հոդվածը):

«Ուոլ Սթրիթ Ջոռնըլը» իր նոյեմբերի 10-ի համարում մասնավորապես նշում է, որ Մուելերն այժմ հետաքննում է Թուրքիայից ստացած որոշակի գումարի դիմաց Ֆլինի պարտավորությունըՙ առեւանգելու եւ Թուրքիային հանձնելու 1999-ից Պենսիլվանիայում ապրող 75-ամյա թուրք հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենին, որին Օբամայի կառավարությունը մերժել էր արտահանձնել Թուրքիային: Ենթադրվում է, որ նա հատուկ ինքնաթիռով Գյուլենին պետք է հասցներ Իմրալիի բանտը(*): Թուրքիան, ինչպես ակնկալվում էր, «լրիվ սուտ եւ անհիմն» է որակել նման ենթադրությունը: Բայց որոշ քաղաքագետներ հնարավոր են համարում նման քայլը, քանի որ այն Թուրքիայի կառավարությանը դիվիդենտներ կբերեր երկրի ներսում իր դիրքերը ամրապնդելու առումով: «Այդ «հաղթանակը» մեծապես կգերակշռեր որեւէ միջազգային սկանդալ» «Նյուզուիքին» ասել է տեխնոլոգիաների մոնիտորինգով զբաղվող «Turkey Blocks»ի հիմնադիր Ալպ Թոքերը : Դրան պետք է գումարել նաեւ այն բազմաթիվ հոդվածները, որ Ֆլինն ստորագրել է թերթերում կողմ արտահայտվելով Գյուլենի արտահանձնմանը: Գյուլենն ինքը «France 24-ին» տված իր հարցազրույցում նշել է, որ տեղյակ է այդ գործում Ֆլինի ներգրավման մասին: «Տեղեկացել եմ, որ Էրդողանի փեսան տեսակցել է Ֆլինի հետ եւ նրա ընկերությանը բավական մեծ գումար փոխանցել», ասել է Գյուլենը:

«Իրավական եւ քաղաքական հիմնավորումները չափազանց սահմանափակ են նրան արտահանձնելու համար», նշել է իր հերթին «Istanbul Policy Center»-ի աշխատակից Մագդալենա Քիրչները :

(*) Այս բանտը մեր ընթերցողներին ծանոթ է որպես կալանավայրը քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ապո), որին ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցները առեւանգելով հանձնեցին թուրքական ոստիկանությանը:]

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-Ը ԿՍՏԵՂԾԻ ԳԵՐԶԻՆՎՈ՞Ր

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸՙ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸՙ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական