Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆՈՅԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ԴԱԼՄԱՅԻՑ

01/12/2017
- 01 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Առաջիկա գարնանը սկսելու ենք կառուցել Հայաստանը: Տեղն արդեն կաՙ ընդհանուր առմամբ 9,2 հեկտար տարածք եւ 150 հազար քմ ընդհանուր մակերեսով թաղամաս: Դե, որոշվել է, որ այսՙ շուրջ 30 հազար քկ-ն չափից դուրս շատ է Հայաստանի համար, մանավանդ որ մարզերում ոչ նոր բաներ են կառուցվում, ոչ էլ հներն են պահպանվում, եւ պետք է խտանալՙ տեղավորվելով ավելի փոքր տարածքի մեջ: Որտե՞ղ, իհարկե խոշոր մոլիՙ տվյալ պարագայումՙ Դալմա Գարդեն մոլի հետեւում, Դալմայի այգիներին հարող տարածքում, որպեսզի համ առեւտուր անենք, համ էլ կանաչ լինի: Չի բացառվում, որ նախագծի հեղինակները կարողանան այնպես անել, որ կառուցվելիք Հայաստանը նաեւ ծով ունենա, կամ գոնե մի գետ անցնի միջով…

Մի խոսքով Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչությունը մշակել ու ներկայացնում է Նոյ ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: Թաղամասում ներկայացվելու են Հայաստանի տարբեր շրջաններըՙ Սյունիքը, Շիրակը, Լոռին, Արագածոտնը, Վայոց ձորը, Գեղարքունիքի հարցում որոշ բարդություններ կան, քանի որ Սեւանը տեղաշարժել մի քիչ հավանական չի թվում: Ինչպես նախագծի հեղինակներն են ասումՙ նախատեսված է մշակել փողոցների համակարգ, որը հնարավորություն կտա ներկայացնել գորգագործություն, նկարչություն, հին ձեռագրերի ցուցադրություն: Թաղամասում կլինեն թանգարաններ, հյուրանոցներ, բնակելի շենքեր:

Այս ամենն արվում է մշակութային տուրիզմի զարգացման համար, ընդ որումՙ հեշտացնելով մեր երկիր ժամանող զբոսաշրջիկի գործը: Բանն այն է, որ եթե չլինի այս թաղամասը, ապա Հայաստան ժամանած զբոսաշրջիկը, օրինակ Գորիսը տեսնելու համար, պետք է Գորիս մեկնի, իսկ երբ կառուցվի Նոյը , ապա Գորիսը տեսնելու համար մարդը կգնա Նոյ թաղամաս, ու կշրջի այնտեղ կառուցված Գորիսի թաղով, օրինակՙ Գորիսի: Նախնական գնահատմամբ Երեւանում Հայաստան կառուցելու այս ծրագրի համար նախատեսված է եղել 150 միլիոն դոլար, հիմա, սակայն, ասում են, որ կարելի է մոտ 100 միլիոն դոլարով էլ կառուցել, ավելի կոնկրետՙ 98 միլիոնը լրիվ բավարար կլինի, չնայած այդ պարագայում հնարավոր է Ապարանի հատվածում հանրահայտ Գնթունիկը չկառուցվիՙ փողը չբավարարելու պատճառով: Ի դեպ, թե ինչ պետք է կառուցել եւ ինչըՙ ոչ, որոշելու է հանրությունը: Ստեղծվել է կայք, որտեղ կարող են այցելել բոլոր ցանկացողները եւ հարցերին պատասխանելով առաջարկել ինչ-որ շենք անպայման կառուցել, ինչ-որ շենք ոչ մի պարագայում չկառուցել, մի խոսքովՙ եկող գարնանից, երբ կսկսվի Նոյի շինարարությունը, Հայաստանը կառուցելու ենք ազգովին, ընդամենը 98 միլիոն դոլարով:

Ներդրողներ արդեն իսկ նշմարվում են. Հայաստանի զարգացման հիմնադրամը հայտարարել է, որ նախագծով հետաքրքրված են ամերիկյան AECOM եւ SWA, բրիտանական ARUP, լիբանանյան ERGA ընկերությունները, որոնք, ինչպես հիմնադրամն է հատուկ շեշտումՙ զբոսաշրջության ուղղությունների ծրագրման 30-60 տարվա հաջող փորձ ունեն աշխարհով մեկ:

Ես, իհարկե դժվարանում եմ ասել, թե օրինակ SWA-ն աշխարհի ո՞ր մայրաքաղաքում է տվյալ երկրի մինի պատկերը ստեղծել, եւ դա որքանո՞վ է նպաստել տվյալ երկրում տուրիզմի զարգացմանը, ամեն դեպքում հիմնադրամը այս կարեւոր հարցը չի մանրամասնել: Փոխարենը Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավագ-Ավագյանը հայտարարել է, որ Նոյը կհեշտացնի Հայաստան մտնող զբոսաշրջիկի գործը. նա Երեւանում կծանոթանա, ենթադրենքՙ Շիրակի համ ու հոտին, տեսքին, ու հրապուրվելով կայցելի Գյումրի: Իսկ թե զբոսաշրջիկը Գյումրիում ինչ պետք է տեսնիՙ հեչ կարեւոր չէ: Գյումրիում, կամ Գորիսում, Գորիսում, կամ Սեւանում, Սեւանում, կամ Եղեգնաձորում,… Ի դեպ, մեր մարզերն, օրինակ ճարտարապետական իրենց ուրույն ոճն ունե՞ն, ասենք Կապանում այլ շենքեր են, Իջեւանում ա՞յլ, եթե ոչ, եւ մենք գիտենք, որ ոչ, ապա ինչպե՞ս է Նոյում զբոսնող զբոսաշրջիկը հասկանալու, որ ինքը հիմա Կապանում է, իսկ հիմաՙ Իջեւանում:

Եւ ուրեմն ի՞նչ կլիներ, եթե այդ 98 միլիոնով նույն Իջեւանում կամ Կապանում թանգարաններ (օրինակ) կառուցվեին կամ պահպանվեին, որպեսզի զբոսաշրջիկներն այդ քաղաքներում տեսնելու բան ունենայինՙ սար ու ձորից բացի: Լավ, ենթադրենք մարդը եկավ Հայաստան, գնաց Նոյ , խենթացավ Գորիսով ու գնաց Գորիս. ի՞նչ է այնտեղ տեսնելու, բացի այն ամենից, ինչն արդեն տեսել է Նոյում , իսկ Նոյում , պարզ է, քաղաքների ամենագրավիչ հատվածներն են կառուցելու: Է, էլ ինչո՞ւ մարդը հավելյալ գումար ծախսի, հասնի հեռավոր մարզեր, որոնք, իմիջիայլոց, Հայաստանի պարագայում այդքան էլ հեռավոր չեն դրանք մեկտեղելու համար, եթե այն ամենն ինչն արժի, որ տեսնի մարզերում, արդեն իսկ տեսել է Երեւանում, դեռ մի բան էլՙ ճոխացրած:

Երկի՞րն է շատ մեծ, որ արհեստականորեն խտացնում ենք, թե՞ ջրհեղեղ է սպասվում, որ Նոյին ենք կանչում: Ի դեպ, ջրհեղեղի մասին, նոր թաղամասում կարելի՞ է, որ նաեւ Արարատ լեռը լինի, թե՞ դրա համար հավելյալ 98 միլիոն դոլար է պետք… Եթե ոչ, ապա հոգ չէ, Այվազովսկիիՙ Նոյն իջնում է Արարատից նկարի անունը կփոխենքՙ Նոյը դուրս է գալիս Դալմայից : Մանավանդ որ այնքան ենք փոքրացել, որ ավելի հավանական է երկրորդը, քան առաջինը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՐ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Հաջորդ գրառումը

2067

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

2067

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

ԿարդալDetails

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական