Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻՆ

02/03/2018
- 02 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖ.

Հեմինգուեյը դեռ 1929-ին ԱՄՆ-ին, չնայած ինչո՞ւ միայն ԱՄՆ-ին, ամբողջ աշխարհին առաջարկում էրՙ Հրաժեշտ զենքին: Չլսեցին, կոնկրետ ԱՄՆ-ում ոչ ոք մինչեւ օրս չի պատրաստվում զենքին հրաժեշտ տալ: Ընդ որում, ոչ երկրի սահմաններից մղոններով հեռու, ասենքՙ Սիրիայում կամ Հյուսիսային Կորեայի ափերին մոտ, ոչ էլ երկրի ներսում, ասենք Ֆլորիդայի դպրոցներից մեկում, որտեղ մի տղա, ինչպես գիտենք, զենքով մտավ ու սկսվեց սպանդը (ես գիտեմ այդ տղայի անունը, բայց չեմ տա):

Ու քանի որ ոչ Ֆլորիդան է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ դպրոցականը զենքով մտնում է դպրոց ու սկսում աջ ու ձախ կրակել, ոչ էլ Սիրիան է այն միակ երկիրը, որտեղ մտնում է ամերիկյան զորքը ու սկսում է ահաբեկիչ-խաղաղ բնակիչ հաշվի չառնել, եւ ամենակարեւորը, քանի որ Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելուց առաջ խոսք էր տվել իր երկրի զինագործներին, որ ինչ էլ ուզում է լինի ինքը զենքի ազատ վաճառքը չի կասեցնելու, Ամերիկան զենքին հրաժեշտ չի տա, քանի դեռ նախագահը Թրամփն է, չնայած ԱՄՆ-ում կարեւոր չէ, թե ով է նախագահը:

Ավելին, Թրամփն առաջարկել է դպրոցներում հրաձգությունը կանխելու համար …զինել ուսուցիչներին: Ըստ ԱՄՆ նախագահի, եթե Ֆլորիդայի դպրոցում ուսուցիչները զենք ունենային, ապա հնարավոր կլիներ խուսափել արյունահեղությունից ու զոհերից: Պատկերացրեցի՞ք, այսինքն դպրոց է մտնում մի զինված աշակերտ, որը որոշել է այդ օրը սպանել Քեթիին, Փոլին, ինչպես նաեւ ուսուցիչ միսթըր Թոմսոնին, որն իրեն հիշեցնում է համակարգչային սիրելի խաղի զզվելի հերոսին: Ահա եւ հանդիպում են իրար աշակերտն ու ուսուցիչը, տղան հանում է զենքը, բայց նա հո չգիտի՞, որ նախագահի որոշմամբՙ միսթըր Թոմսոնը զենք է գնել, ուսուցիչն էլ իրենն է հանում, ու մինչ տղան կկրակի, Թոմսոնը սպանում է աշակերտինՙ դրանով իսկ կանխելով հերթական սպանդը: Հրաշք…

Իսկ պատկերացնո՞ւմ եք նման բան Հայաստանում: Դե օրինակ Տավուշի գյուղերից մեկում աշակերտը հանում է ազատամարտիկ քեռու որսորդական հրացանն ու նշան բռնում դասարանի ամենասիրուն աղջկա վրա, որը սիրում է ոչ իրեն: Ու նույն պահին ուսուցիչը, որը եւս ազատամարտիկ է, հանում է իր հրացանն ու…Չէ, Հայաստանում, փառք Աստծո, նույնիսկ նման բան պատկերացնելն անհնարին է, չնայած Հայաստանում եւս զենքերը հավաքելու ու դրան հրաժեշտ տալու խնդիր կա:

Իսկ ամերիկացիներին մաղթենք երկար տարիների կյանք, աշխարհին էլՙ խաղաղություն: Ի դեպ, եթե աշխարհում խաղաղություն լինի, ամերիկացիներն էլ երկար կապրեն, մենք էլ, նույնիսկ հյուսիսկորեացիներն էլ, անգամ ռուսները:

Զենքով հնարավոր չէ երկար ապրել, կապ չունի այն դու ես ուղղել ինչ-որ մեկի վրա, թե՞ ճակատիդ են դեմ տվել: Հեմինգուեյը սա 1929-ին էր հասկացել…Ի դեպ, Նոբելյան կոմիտեն ամերիկացուն պարգեւատրել է միայն Գրականություն անվանակարգում: Ես առաջարկում եմՙ Հրաժեշտ զենքին բառերի համար Հեմինգուեյին նաեւ Խաղաղության Նոբել տալՙ հետմահու, քանի դեռ մենք ողջ ենք ու մեր դպրոցները զինված չեն մտնում եւ մեր երկրներում ժողովրդավարություն չեն հաստատում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԶՈՀԻՑ ՀԵՏՈ, ՈՂՋԻ ԿՈՂՔԻՆ

Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵՑԻՆ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԵՎ ԳԼԽԻԿՈՐ ՀԵՌԱՑԱՆ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵՑԻՆ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԵՎ ԳԼԽԻԿՈՐ ՀԵՌԱՑԱՆ

Ամենաշատ ընթերցվածը

Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Ինչ է մատուցվում Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

15/04/2026

Ուրեմն, ի՞նչ են մատուցում Հայաստանի հանրությանը: Թե իբրե, Օրբանը որ գնաց, լավ է, որովհետեւ Ալիեւի ընկերն էր: Իհարկե, Օրբանի խայտառակ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական