Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵՑԻՆ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԵՎ ԳԼԽԻԿՈՐ ՀԵՌԱՑԱՆ

02/03/2018
- 02 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Դեռեւս երեսուն տարի առաջ խորհրդային իշխանության փլուզումն անիրական ու անհավանական երեւակայության բուռն դրսեւորում էր որակվում: Երեսուն տարի առաջ անհավանական կհամարվեր նաեւ միջազգայնորեն Հայոց ցեղասպանության ճանաչման, ադրբեջանական վանդալիզմից Արցախի փրկության ու հայկական անկախ պետականության վերականգնման փաստը: Սակայն, պատմությունն այլ անակնկալ մատուցեց: Անհավանականն այսօր արդեն իրական է: Երեսուն տարի, եւ այսօր Եվրոմիության բարձրադիր հարթակներում հայկական կազմակերպությունների աջակցությամբ աշխարհին է մատուցվում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջը, Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելում, Թուֆիկյան հիմնադրամի եւ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի աջակցությամբ փետրվարի 27-ին, եվրոպատգամավորների մասնակցությամբ, Եվրոխորհրդարանում կազմակերպվել էին Լեռնային Ղարաբաղի ազատագրման 30-ամյա տարեդարձին նվիրված քննարկումներ:

Համառոտ անդրադարձովՙ եվրոպատգամավոր Միշել Ռիվասին խոսեց Սումգայիթի եւ Բաքվի հայկական ջարդերից, նշելով, որ Արցախի խնդիրը մշտապես լինելու է միջազգաին հանրության ուշադրության կիզակետում եւ որ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի խաղաղ ճանապարհով խնդրի լուծման ջանքերը: Իսկ Շվեդիայի պատգամավոր Լարս Ադակսոնն համակարծիք էր, որ եվրոպատգամավորները տեղերում նստած, միայն լսելով չեն կարող իրական պատկերացում կազմել Արցախի վերաբերյալ, այլ պետք է գործնական քայլեր անեն, հաճախակի այցելեն Ղարաբաղ, ծանոթանան հուզող խնդիրներին, հանդիպեն եւ խոսեն տեղի ժողովրդի հետ:

Ի դեպ, նախորդ շաբաթ Եվրոպական խորհրդարանի տասնվեց պատգամավորներ, Դանիայից պատգամավոր Անդրես Պրիմալ Վիթսենի նախաձեռնությամբ գրավոր հարցով դիմել էին Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ արտաքին քաղաքականության անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիինՙ բացատրություն պահանջելով, թե ինչու ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հատուկ ներկայացուցիչներն ու ԵՄ այլ պաշտոնյաներ երբեք չեն այցելում Արցախ: Պատգամավորները նշել էին նաեւ, որ Արցախի ժողովուրդը քաղաքական մեկուսացման է ենթարկված, եւ Ադրբեջանն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցներըՙ խոչընդոտելու միջազգային կազմակերպությունների մուտքը Արցախ:

Կարեւորելով ազգերի ինքնորոշման սկզբունքը, ՄԱԿ-ի անկախ փորձագետ դոկտոր Ալֆրեդ Դը Զայասն իր գնահատականը տվեց միջազգային օրենքներով ինքնորոշման իրավունքի, պետական ինստիտուտների դերի, հանրաքվեի կարեւորության շուրջ: «Վերջին տարիներին քսանից ավելի նոր պետություններ են կազմավորվել, եւ ազգային ինքնորոշման սկզբունքը որոշիչ դեր ունի ժողովրդական պետության կայացման համար: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք, եւ միջազգային հանրությունը պետք է կարեւորի այս սկզբունքը», իր հերթին համոզմունք հայտնեց եվրոբանախոս, միջազգային հարաբերությունների իրավագիտության պրոֆեսոր Պոլ Վիլյամսը :

Իր հերթին, Ռուսաստանից բանախոս, միջազգային իրավունքի մասնագետ Սերգեյ Մարկեդոնովն հավաստեց, որ ի տարբերություն այլ պետությունների, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, եւ դա է պատճառը, որ մշտապես պատերազմական վտանգն առկա է այնտեղ:

ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը կոչ արեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է հանդիսանա բանակցող կողմ եւ հիմնախնդիրը միայն խաղաղ կարգավորմամբ պետք է լուծում ստանա :

Ի դեպ, այսօրինակ լսումներ եվրոխորհրդարանում պարբերաբար կայացել են, բայց առաջին անգամ քննարկումները տապալելու փորձ արվեց Ադրբեջանից եկած ուսանողների կողմից: Նրանք նիստը խանգարելու միտումով «Խոջալու-Գենոցիդ» պաստառներով դահլիճ ներխուժեցին, սակայն րոպեներ անց Հայ դատի գրասենյակի աշխատակիցների միջամտությամբ ցուցարարների բողոքի ակցիան կասեցվեց եւ ցուցարարներին հարցեր տալու հնարավորություն տրվեց: Եվրոպական բուհերում ուսանող ադրբեջանցիներն իրական պատմությանը ծանոթ չէին այնքան, որ երբ տեղեկացան Խոջալուում կատարվածի իրական մանրամասները, լռեցին եւ անգամ երկրորդ հարց տալու հնարավորությունը չօգտագործեցին: Միայն գլխիկոր դուրս եկան սրահից:

Արցախի Հանրապետության հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ Բրյուսելի Հայ Տանը Ցվետանա Պասկալեւայի մասնակցությամբ ցուցադրվեց Ղարաբաղին նվիրված իր ֆիլմը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻՆ

Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏԻՆ ՄԻՐԶԱՅԱՆԸ «ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ» ՊԻԵՍՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՔՐԻՍՏԻՆ ՄԻՐԶԱՅԱՆԸ «ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԸ» ՊԻԵՍՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
Նորություններ

Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից. Արթուր Խաչիկյան

04/05/2026

Ուզում էին Հայաստանի մասին, ստացվեց Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից Երևանում կայացած Եվրոգագաթնաժողովը, որը պետք է բարձրացներ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026

Երևանում հավաքվել էր ոչ միայն Եվրոպան, այլ՝ անցումային Եվրոպան։ Սա մեծ մասամբ այն առաջնորդների կազմն էր, որոնց մի մասը կամ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական