Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶՈՀԻՑ ՀԵՏՈ, ՈՂՋԻ ԿՈՂՔԻՆ

02/03/2018
- 02 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖ.

Փետրվարի 22-ին, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարը, ինչի հետեւանքով, ժամը 09:40-ի սահմաններում, Արցախի ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ գտնվող զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվել է ՊԲ զինծառայող, 1998-ին ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը, ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացրեց. «Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Լիբանանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը»: Հիշեցնեմՙ նախագահ Միշել Աունը մեր երկիր էր ժամանել պաշտոնական այցով: Բայց այս պատմությունը Լիբանանի հարգելի, կամ ինչպես հայկական կայքերից մեկն էր գրելՙ «հայասեր» նախագահի ու նրաՙ Հայաստան կատարած այցի մասին չէ:

Նույն օրը, ավելի ուշ, երբ Բակո Սահակյանը Գրիգոր Կարապետի Եղոյանին հետմահու պարգեւատրեցՙ ցուցաբերած արիության համար, ՀՀ նախագահի պաշտոնական կայքը գրեց. «Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին հոբելյանի առթիվ»: Ով չգիտի, ասեմ, որ Փելեշյանը դարձավ 80 տարեկան, բայց նա էլ այս պատմության հերոսը չէ:

Հետո, երբ հայտնի դարձավ, որ Գրիգոր Կարապետի Եղոյանը Ռուսաստանից վերադարձել է, որպեսզի ծառայի հայոց բանակում եւ նրա մարմինը տեղափոխում են հարազատ Շիրակի մարզի Ախուրյանի շրջան, ՀՀ նախագահի կայքը հայտնեց. «Նախագահի նստավայրում կայացել են հայ-լիբանանյան բարձր մակարդակի բանակցություններ», որոնց ընթացքում քննարկվել է Հայաստան-Լիբանան հատկապես տնտեսական գործակցության չօգտագորված, բայց հսկայական ներուժը կիրառելու հնարավորությունները, երկկողմ ներդրումների հավանականությունը, ինչի արդյունքում կոնկրետ մենքՙ Հայաստանում մի քիչ ավելի լավ պետք է ապրենք ու ավելի քչերս պետք է Ռուսաստան գնանքՙ աշխատելու, ինչպես Եղոյաններն էին գնացել: Բայց այս պատմությունը արտագաղթի մասին էլ չէ:

Երբ Գրիգորին բերեցին Ախուրյան ու սկսեցին քննարկվել նրաՙ եկեղեցում մկրտված լինել-չլինելու հարցերը, երբ պարզվեց, որ տղան մկրտված չի եղել, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը կարգադրել է հոգեւորականներինՙ ծնողների կողքին լինել, իսկ զինվորին էլ եկեղեցի բերել, ՀՀ նախագահի պաշտոնական կայքը հայտնեց. «Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀԱՊԿ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոն»:Սա արդեն հետաքրքրական է, քանի որ եթե նախագահ Աունը ոչ մի կերպ չէր կարող հյուրընկալվել Բաղրամյան 26-ումՙ առանց նախագահ Սարգսյանի եւ առանց վերջինիս մասնակցությամբ, Լիբանանի նախագահը չէր կարող բարձր մակարդակի բանակցություններ վարել Երեւանում, ապա Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացված ռոբոտատեխնիկական ուսումնահետազոտական հույժ կարեւոր կենտրոնը (որի ոչ թե առկայությունն է հույժ կարեւոր, այլ գործունեությունը կլինի), կարող էր եւ հետաձգվել, եթե իհարկե, դրա բացմանը պարտադիր պետք է Հայաստանի նախագահը ներկա գտնվեր: Բայց այս պատմության հերոսը ՀՀ նախագահն էլ չէ:

Եւ վերջում, երբ հայկական գրեթե ամբողջ լրատվադաշտը ողողված էրՙ «Էլի մեկ զոհ» վերնագրերով, ՀՀ նախագահի պաշտոնական կայքը գրեց. «Ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունիՙ նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ»: Ճաշի ընթացքում, ի դեպ, նախագահ Սարգսյանը հիշել է արաբական մի իմաստությունՙ «իրական ընկերը մեկ հոգի էՙ երկու մարմնում», նկատի ունենալով Հայաստանն ու Լիբանանը, այս երկու պետությունների միջեւ իրական ընկերությունը: Իսկ նախագահ Աունն ասել է. «Այս պատմական հավատքով եւ նահատակությամբ ծանրաբեռնված հողով անցնելը չի կարող լինել սովորական եւ ավանդական»: Բայց նույնիսկ այս բառերից հետո այս պատմության հերոսը Լիբանանի նախագահն էլ չէ, այլ…

Մի անգամ, երբ Նապոլեոնը համառորեն փորձում էր իրեն ենթարկված պահել տաքարյուն Իսպանիան, կայսրին հայտնեցին, որ իսպանական մի զորախումբ հարձակվել է ֆրանսիական զորախմբի վրա, բոլորին սպանել ու հեռացել: Նապոլեոնն անմիջապես գնում է դեպքի վայր ու տեսնելով տեղի ունեցածը, արագ կարգադրում է իր մարշալներինՙ մեկինՙ անմիջապես նամակ գրել Փարիզ, մյուսինՙ արագ մեկնել իրենց դաշնակիցներին մոտ, երրորդինՙ արագ գտնել ու կանգնել զոհվածների ծնողների կողքին…Մի խոսքով, ու երբ մարշալներից մեկը հարցնում էՙ «Իսկ Դո՞ւք, Կայսր, Դուք ի՞նչ եք պատրաստվում անել»: Նապոլենոը նայում է մարշալին ու պատասխանում. «Թափթփուկների մի խմբավորում հարձակվել ու սպանել է իմ զինվորներին, կայսրը պետք է մնա ռազմաճակատում, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի, որ կարող է անպատիժ սպանել իմ զինվորին»: Ու մնում է, ավելի ուշՙ Իսպանիան ենթարկվում է Նապոլեոնին: Բայց Ֆրանսիայի կայսրն էլ չէ այս պատմության հերոսը, այլՙ այս պահին սահմանին կանգնած հայ զինվորը, որի կողքին, ամեն անգամ երբ ընկնում է զինակիցը, չի գալիս ու չի կանգնում գերագույն գլխավոր հրամանատարը: Ամեն զոհից հետո, այնտեղ, որտեղ կրակել են, գոնե կես ժամով, տասը րոպեով, կռվելու համար չէ, որպեսզի ոչ մի թափթփուկ չմտածի, թե անպատիժ կարող է սպանել մեր զինվորներին, որ մեկ մարդու կյանքն այս երկրում ամենակարեւորը համարվի, որպեսզի մեր զինվորներն ու մենք մենակ չլինենք:

Ազգ-բանակ ենք, չէ՞…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌՆՈՒՄ Է, ՈՒՌԱ՜

Հաջորդ գրառումը

ՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀՐԱԺԵՇՏ ԶԵՆՔԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026

Երևանում հավաքվել էր ոչ միայն Եվրոպան, այլ՝ անցումային Եվրոպան։ Սա մեծ մասամբ այն առաջնորդների կազմն էր, որոնց մի մասը կամ...

ԿարդալDetails
Նորություններ

Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից. Արթուր Խաչիկյան

04/05/2026

Ուզում էին Հայաստանի մասին, ստացվեց Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից Երևանում կայացած Եվրոգագաթնաժողովը, որը պետք է բարձրացներ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական