Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌՆՈՒՄ Է, ՈՒՌԱ՜

02/03/2018
- 02 Մարտի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բոլորովին վերջերս, փետրվարի 27-ին, «Դինամո» մարզասրահում մի խումբ ոստիկաններ պարգեւատրվել են: Ոչ թե ձկներին բռնելիսՙ մեծ ու փոքր չանելու համար, ոչ էլ Հայաստանի բոլոր մարդասպաններին ու ավազակներին ձերբակալելու, այլՙ ֆիզկուլտուրայում ցուցաբերած բարձր առաջադիմության համար: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե ոստիկանը հանկարծ ֆիզկուլտուրայից չցուցաբերի բարձր առաջադիմություն, ապա կունենա հաստ փոր, ինչը զգալիորեն կնվազեցնի նրա վազելու հնարավորությունները, ինչի հետեւանքով էլ ոչ միայն մանր ձկները ողջ կմնան, այլեւ խոշորներըՙ կուշտ, բացի այդ ոչ մի մարդասպան ու ավազակ չի ձերբակալվի: Այնպես որ, շնորհավորում ենք մեր ոստիկաններին ու նաեւ մեզ, ֆիզկուլտուրայի բնագավառում առաջինների ցուցաբերած բարձր առաջադիմության համար: Ուռա՜:

Եւ սա պատահական չէ, նկատի ունեմ ֆիզկուլտուրայի հանդեպ մեր ոստիկաններիՙ հանկարծ բորբոքված անհագուրդ սերը: Բանն այն է, որ հատկապես իր հանձնարարականներով հայտնի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 26-ին (ֆիզկուլտուրայի բնագավառում ոստիկանների ցուցաբերած բարձր առաջադիմության նախորդ օրը), մարզային այցելությունների շրջանակներում Լոռիի մարզում էր: Դե, քննարկել են մարզի կատարողականը, վարչապետը հիշեցրել է իր հանձնարարականները, լոռեցիները հպարտորեն նշել են, որ դրանց մեծ մասը կատարման փուլում է, ներկայացրել են իրենց մարզիՙ գրեթե Սինգապուրին հասնող տնտեսական աճի տեմպերը, մի խոսքովՙ լավ զրուցել են: Ու հանկարծ վարչապետը որոշել է, որ ինքը հենց այդ պահին ու հենց Լոռիում պետք է ներկայացնի ՀՀ վաղվա քաղաքացու իր պատկերացումները: Ընդ որում, վարչապետին որեւէ մեկը չի հարցրել, թե պարոն վարչապետ, այ օրինակ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի վաղվա քաղաքացուն: Մարդը ուղղակի որոշել է, որ պետք է ասի ու ասել է հետեւյալը. «Ինչպիսին եմ պատկերացնում մեր վաղվա քաղաքացուն: Մեր երեխան անպայման պետք է առողջ լինի, դրա համար ֆիզկուլտուրան չափազանց կարեւոր է: Հայաստանի քաղաքացին պետք է առնվազն երեք լեզու իմանա, ոչ թե որովհետեւ մոդայիկ է, այլ դա դառնալու է խիստ անհրաժեշտ: Մենք պետք է կարողանանք դպրոցում երեխաներին սովորեցնել բնական գիտություններ, ֆիզկուլտուրա, ՏՏ, ռոբոտատեխնիկա, բիզնես եւ ֆինանսական մտածելակերպ»: Այսքանը, այսինքն վարչապետն այս թեմայի շուրջ էլ բան չի ասել: Ու մինչ պարզ է դառնում, թե ինչո՞ւ էին հաջորդ օրը մեր ոստիկանները փորձում աչքի ընկնել ֆիզկուլտուրայի բնագավառում, ասեմ, որ պարոն վարչապետի նշած բոլոր բաներն էլ կարեւոր են ու շատ ճիշտ է, որ մեր դպրոցներում մեր երեխաներն այդ ամենը սովորեն (հիմա փաստորեն, չենք կարողանում սովորեցնել, վարչապետն է ասել), բայց հարգելի վարչապետը չի՞ մոռացել ամենակարեւորը, նկատի ունեմՙ Հայաստանի վաղվա քաղաքացուն նկարագրելիս: Բա հայոց լեզո՞ւն, գրականությո՞ւնը, պատմությո՞ւնը, դրանք խիստ անհրաժեշտ չե՞ն դառնալու, գոնե մոդայիկ չե՞ն, օրինակ նույն Լոռիում վարչապետը չէ՞ր կարող ասել, որ մեր երեխանՙ Հայաստանի վաղվա քաղաքացին, ռոբոտատեխնիկայից գերազանց ստանալուց բացի պետք է նաեւ իմանա, թե Անուշն ո՞վ է գրել, Լոռեցի Սաքոն ինչո՞ւ խելագարվեց, մանկահասակ Մարոյին ինչո՞ւ նշանեցին, Գիքորն ինչո՞ւ մահացավ,…: Լավ, կարելի է ու պետք է զարգացնել բնական գիտություններն ու մանավանդ դրանց դասավանդման ձեւն ու տեմպը, բայց հումանիտարների հաշվի՞ն, իսկ չե՞նք վախենում, որ Հայաստանի վաղվա քաղաքացին կարող է խոսել երեք լեզվով, քիմիայից Նոբելյան մրցանակակիր լինել, կարատեից սեւ գոտի ունենալ, դեղերի լավ բիզնես, բայց լինել հանձնարարականներ կատարող եւ կանխատեսելի-ծրագրավորած համապետական ընտրության գնացող ռոբոտ: Գուցե նպատակը հենց դա՞ է…

Ամեն դեպքում գրականությունն օգնում է, որ մարդը ռոբոտ չդառնա, վաղվա Հայաստանում է՛լ չի օգնելու:

Կեցցե՛ այն Հայաստանը, որն այսօր է եկել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ ՍԵՎԱՆ ԲԻՉԱՔՉԻԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԶՈՀԻՑ ՀԵՏՈ, ՈՂՋԻ ԿՈՂՔԻՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Բարեփոխո՞ւմ, թե՞ վերահսկողություն

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԶՈՀԻՑ ՀԵՏՈ, ՈՂՋԻ ԿՈՂՔԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026

Երևանում հավաքվել էր ոչ միայն Եվրոպան, այլ՝ անցումային Եվրոպան։ Սա մեծ մասամբ այն առաջնորդների կազմն էր, որոնց մի մասը կամ...

ԿարդալDetails
Նորություններ

Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից. Արթուր Խաչիկյան

04/05/2026

Ուզում էին Հայաստանի մասին, ստացվեց Ուկրաինայի մասին կամ Ինչպես Զելենսկին գողացավ Եվրոգագաթնաժողովը հայերից Երևանում կայացած Եվրոգագաթնաժողովը, որը պետք է բարձրացներ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական