Երկուշաբթի, Սեպտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեւանյան «սարսափելի» երեկոն…

04/11/2022
- 04 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ջոկեր», «Արյունոտ Մերի», «Սարսափելի ծաղրածու», «Գորգոնա Մեդուզա» եւ այլ սարսափազդու կերպարների կարելի էր հանդիպել հոկտեմբերի 31-ի երեկոյան քաղաքի կենտրոնական փողոցներում:

Հոկտեմբերի 31-ին աշխարհի մի շարք երկրներում նշում են Հելոուինը, Հայաստանում՝ նույնպես: Ոմանց համար սա ուղղակի տոն է, որի ընթացքում կարելի է կոտրել ամենօրյա միօրինակությունն ու լիցքաթափվել, իսկ մի մասի համար էլ սա ուղղակի դրսից եկած տոն է, որը մեզ «սազական» չէ ու չի էլ կարող մերը դառնալ:

«Իհարկե հասկանալի է, որ շատերը դիմակավորված հանդես գալն օգտագործում են որպես ինքնադրսեւորման միջոց, սակայն մի բան ակնհայտ է, որ երեկոյան աշխատանքից հոգնած վերադառնալիս նման դեմքեր տեսնելը անտանելի է»,- մեզ հետ զրույցում ասում է 32-ամյա Մարետան, ապա ավելացնում, որ այդ ժամերին երեխայի հետ դուրս գալը հավասարազոր է սարսափ ֆիլմ դիտելուն:

Քաղաքում քայլելիս, հատկապես ակումբերի հարակից տարածքներում, դժվար չէ նկատել, թե որքան շատ են սատանիստական կերպարները: Եվ ցավալին այն է, որ երիտասարդներն իրենց պահվածքով շատ ներդաշնակ են իրենց կերտած կերպարի հետ:

20-ամյա Վալենտինան կամ, ինչպես ինքն իրեն անվանեց՝ Գորգոնա Մեդուզան, մեզ հետ զրույցում փորձեց իր կերպարն ու «տոնախմբությանը» մասնակցությունը արդարացնել ասելով. «Իրականում այս ամենին կարելի է շատ թեթեւ նայել՝ այն համարելով ազատ կամքի դրսեւորում կամ ուղղակի երիտասարդական խրախճանք: Այսօր ներկայացել եմ Գորգոնա Մեդուզայի կերպարով, որը հունական դիցաբանության մեջ հայտնի էր իր հայացքով, որի միջոցով կարողանում էր քարացնել իր աչքերի մեջ նայող մարդկանց»,- նշեց զրուցակիցս ավելացնելով, որ ինքը կերպարի հետ որեւէ նմանություն չունի ու կերպարային ընտրությունը եղել է շատ պատահական:

«Եթե հիմա երիտասարդներին հարցնենք Բարեկենդանի տոնի խորհուրդն ու նշանակությունը, ինձ չի թվում, որ այստեղ հավաքվածներից որեւէ մեկը կիմանա, կամ մեկ այլ օրինակ՝ ձմռանը ավելի սիրով նրանք նշում են Սբ. Վալենտինի տոնը, քան Սբ. Սարգիսինը»,- ասում է Լիանան ու ավելացնում, որ հայկական մոռացված շատ տոներ ունենք, որոնք կարելի է վերհիշել ու նույն խանդավառությամբ տոնել:

Վերջերս սոցցանցում մի հրապարակում տեսա, որտեղ գրված էր. «Մենք Հելոուինը չենք նշում, այլ դրա մեջ ենք ապրում»:

Կընդունենք Հելոուինը, թե ոչ՝ յուրաքանչյուրս մեզ համար ենք որոշում, սակայն մի բան հստակ է, որ որդեգրելով ու նմանակելով օտարազգի ավանդույթերն ու սովորությունները՝ կորցնում ենք մեր ազգայինը:

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Խմբ. կողմից.-Նույն տոնախմբության կապակցությամբ անկարելի է չնշել Սեուլում՝ Հարավային Կորեայի մայրաքաղաքում հոկտ. 31-ին պատահած արյունալի, զանգվածային ողբերգությունը, որին զոհ գնացին ավելի քան մեկ հարյուրյակ անմեղ «սատանաներ», երբ երիտասարդության շրջանում մե՜ծ ժողովրդականություն վայելող  մի «աստղ» ժամանեց դեպքի վայր: Մահացածների ու վիրավորների մեծ մասը հրմշտոցից ոտքի կոխան էին դարձել բառի իսկական առումով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ օրը ավաղ-ով է ավարտվում

Հաջորդ գրառումը

Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը.  Կիսատ մնացած ծրագրերի արագ ավարտում, նորերի՝ իրականացում

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը.  Կիսատ մնացած ծրագրերի արագ ավարտում, նորերի՝ իրականացում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը․ Չարլզ III-ի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

22/09/2025

Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին հայտնում...

ԿարդալDetails

Չարլի Քըրքի կինը հայտարարել է, որ ներում է ամուսնուն սպանողին

22/09/2025

Ինչ է առաջարկում ՀՀ իշխանությունը ստեղծված իրողությունների պայմաններում. Տիգրան Աբրահամյան

22/09/2025

Մոսկվայում կայացած միջազգային ֆորումի մասնակիցները դատապարտել են ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Արցախում

22/09/2025

Թեհրանի Ազատության աշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

22/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական