Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵ՞Ր ԵՆ

25/05/2018
- 25 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն անցյալ շաբաթ հավաքել էր որոշ լրատվամիջոցների ղեկավարներին մեկ սեղանի շուրջը: Այլ երկրում այս լուրն արդեն իսկ սենսացիա կլիներ, բայց մեր պարագայում սա համարվում է թափանցիկ աշխատանք, բացի այդՙ սենսացիան դեռ առջեւում է: Պարոն Վանեցյանը հայտարարել է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր, ուշադրություն, չգիտեն, որ մեծահարուստ են եւ հարկ չեն վճարում կամ թերանում են այդ պետականամետ, հայրենասիրական քայլն անելիս: Ավելին, ԱԱԾ տնօրենը նշել է, որ Հայաստանում նման 350 մարդ կա: 350, այսինքնՙ ոչ թե 300, կամ 400, կամ շուրջ, մոտավորապես, ավելի քան 350, այլ հենց 350: Սա նշանակում է, որ ԱԱԾ-ն արդեն իսկ գիտի, թե ովքեր են այդ մարդիկ, հակառակ պարագայում ԱԱԾ տնօրենը հստակ չէր նշի նրանց թիվը: Պարոն Վանեցյանը նաեւ նշել է, որ շուտով այդ անունները կհրապարակվեն եւ կլինեն սենսացիոն բացահայտումներ: Հարկ է նկատել, որ ԱԱԾ-ն, որի առաքելությունը, այն էլ մեզ նման պատերազմող երկրում, ամենեւին էլ կոռուպցիայի դեմ պայքարը չէ, հենց այնպես չի որոշել ավելի ուժգին պայքարել կոռուպցիայի դեմ: Բանն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը , երբ ԱԱԾ-ում ներկայացնում էր նոր տնօրեն Վանեցյանին, հստակ հրահանգավորեց, որ այս կառույցն այսուհետ պարտավոր է ավելի խիստ պայքար մղել աննահանջ կոռուպցիայի դեմ: Բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հավատում, որ Հայաստանը կարող է հաղթահարել կոռուպցիան, վարչապետ Փաշինյանը հիշեցրեց «Իմ քայլը» շարժումը, երբ մեկնարկեց Գյումրիից. ոչ ոք չէր հավատում, որ կվերածվի համաժողովրդական շարժման: Մի խոսքով, ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ պայքարում է վարչապետի հանձնարարությամբ, որն, ի դեպ, երբ ԱԱԾ տնօրենը հայտարարեց 350 անունների առկայության մասին, շեշտեց, որ եթե այդ անունների մեջ նույնիսկ իր մերձավորները լինեն, ապա միեւնույն է` պետք է պատժվեն: Այս առումով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արդեն իսկ հայտարարել է, որ «կոռումպացված 350 անունների» հրապարակման կապակցությամբ ինքը հանգիստ է, բայց սաՙ իմիջիայլոց:

Այս պատմությունն ուշագրավ է ոչ այնքան պարզելու, թե ովքե՞ր են այդ 350 մարդիկ, որոնք տարիներ շարունակ կերել են մեր փողերն ու որոշ դեպքերում նաեւ մեզ, այլ այն առումով, թե ինչո՞ւ են ուշացնում նրանց անունների հրապարակումը: Ցուցակնե՞րն են ճշտում, վերաբերմո՞ւնք են ակնկալում… Դե ասենք Պողոս Պողոսյանը, ով, օրինակ, բանան է ներկրում Հայաստան, կամ Պետրոս Պետրոսյանը, որի շնորհիվ մենք շաքարավազ ունենք, առանձին-առանձին մոտենում են ցուցակը կազմողներին ու նախ ճշտումՙ կա՞ն իրենց անունները, իսկ երբ պարզում են, որ կան, առաջարկում են իրենց հանել, շնորհակալությունով-բանով, անշուշտ: Եթե ոչ, եւ հուսանք որ ոչ, ապա ինչո՞ւ է ուշանում 350 անունի հրապարակումը, այլ պատճառ կա՞: Հնարավոր է, իհարկե, որ իրականում այդ ցուցակում դեռ 347 անուն է ներառված, բայց քանի որ ԱԱԾ տնօրենը հստակ նշել է 350, հիմա փնտրվում է եւս 3 մարդ, ովքեր հարուստ են, բայց իրենք չգիտեն, որ հարուստ են ու հարկ չեն վճարում, իսկ Հայաստանում հարուստ մարդ, որը նաեւ հարկ չի վճարում, բավականին բարդ է գտնելը, կարելի է ասել չկան էլ, մանավանդ հիմա, երբ ողջ Հանրապետության տարածքում չդադարող տեղումներ են եւ… սեր:

Եւ վերջապես հնարավոր է, որ մեր պետական գերատեսչությունները այս պահին դեռ չեն կողմնորոշվում, թե նրանցից ո՞ր մեկը պետք է զբաղվի հատկապես կոռուպցիայի դեմ պայքարով, հետեւաբարՙ այս անունները պետք է հրապարակվեն, մանավանդ որ մենք այնքան շատ ունենք հանցագործությունների դեմ պայքարող մարմիններ, որ նրանցից շատերը հստակ չեն էլ պատկերացնում, թե որտե՞ղ են սկսվում եւ ավարտվում իրենց լիազորությունները:

Իրականում, ճիշտ չէ կոռուպցիայի դեմ պայքարը նախ պետական մարմնին վստահելը, այն պարզ պատճառով, որ կոռուպցիան հենց այդ մարմիններում է առաջինը լինում: Բացի այդ, ճիշտ չէ հավատալը, որ հնարավոր է իսպառ վերացնել կոռուպցիան, առավել եւս ճիշտ չէ կոռուպցիայի դեմ պայքարը համեմատել «Իմ քայլը» շարժման հետ: Բանն այն է, որ հեղափոխություն չի լինում, որպեսզի կոռուպցիան վերանա, այլ լինում է, որպեսզի փող վերցնողները կամ հարկ չվճարողները փոխվեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈԴՈՆԴՈ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՆՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՏՈՒԳԱՆՔՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ Է ՎՆԱՍՈՒՄ, ՔԱՆ ԾԽԱԽՈՏԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՏՈՒԳԱՆՔՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ Է ՎՆԱՍՈՒՄ, ՔԱՆ ԾԽԱԽՈՏԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական