Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՖԻԱ». ԱՆԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐՈՎ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆՙ ԱՌԱՅԺՄ ՄԻԱԿ «ԱՐԴՅՈՒՆՔԸ»ՙ ԽԱՐԱՆ

18/01/2019
- 18 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի արեւելքում գտնվող Գերա քաղաքի դատարանը Ծննդյան տոներից առաջ ազատ է արձակել 2018-ի նոյեմբերի 20- ին հայ երկու ձերբակալվածՙ 26 եւ 31 տարեկան անձանց, որ, ըստ կասկածների, առնչություն ունեն «Հայկական մաֆիայի» հետ, զբաղվում են թմրամիջոցների առեւտրով: Դատարանը հիմնավորել է իր որոշումըՙ նկատի առնելով երկու հանգամանքՙ երկու անձինք էլ ընտանիք ունեն Էրֆուրտում, ուստի փախուստի կամ կրկնելու փորձ, վտանգ չկա, բացի այդ, նրանք պարբերաբար պիտի ներկայանան ոստիկանություն:

«Ազգ»-ի 2018-ի նոյեմբերի 23-ի համարում ծանուցել ենք այս դեպքի մասինՙ օգտվելով գերմանական լրատվամիջոցների հրապարակումներից, մասնավորապես «հայկական մաֆիայի» թեմայով նկատելի հետեւողական MDR- ից, որի հետաքննող լրագրողներ Աքսել Հեմմերլինգն ու Լուդվիգ Քենդցիան հունվարի 16- ին հաղորդում են, թե դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել:

2018- ի նոյեմբերին, երբ Էրֆուրտում իրավապահ մարմիններիՙ քրեական վարչության, ոստիկանության հետախուզական որոնողական հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել էր մոտ 40 կգ մարիխուանա, 1 կգ քրիստալ տեսակի թմրամիջոց, տեղական շատ պաշտոնյաներ չէին թաքցնում, թե մյուսներին բացահայտելու հարցում հետեւողական են լինելու: Թյուրինգիայի ներքին գործերի նախարար Գեորգ Մայերը ձերբակալման առթիվ չէր թաքցրել իր գոհունակությունըՙ հետեւյալ մեկնաբանությամբՙ «այն կարեւոր հարված է Թյուրինգիայում քրեական կլանների դեմ պայքարում»:

Ըստ հետաքննող լրագրողների, Գերայի դատարանի որոշումը անընկալելի են համարում շատերը, հատկապես նրանք, որոնք ծանոթ են իրենց հրապարակումներից հայտնի երկու հայերին, որոնք դեռ 10 տարի առաջ հայտնվել էին Թյուրինգիայի իրավապահ մարմինների տեսադաշտում: Ըստ տեղեկատու նույն աղբյուրի, քրեական անցյալ ունեցող 2 հայերը, Հայաստանից եւ Ադրբեջանից տասնյակից ավելի տղամարդկանց միավորած «Ջոկեր» խմբի անդամ են եղել, որ ամենայն հավանականությամբ զբաղված է եղել ենթադրյալ բիզնեսովՙ ռեկետ, կողոպուտ, թմրանյութի առեւտուր: Վերոնշյալ երկու անձինք խմբավորման առաջնորդողների համարում են ունեցել:«Ջոկերը» տարիներ անց կազմաքանդվել է, բայց հիշյալ երկու անձինք քրեական հանցաշխարհը չեն լքել, համոզված են գերմանացի հետաքննող լրագրողները:

Ի դեպ, դեկտեմբերի 29-ին «Թյուրինգեր ալգեմայնե» թերթը ծանուցել էր հայ համայնքի ղեկավար Անդրանիկ Վարդանյանի այն մտահոգությունը, թե գերմանական մեդիայի տարածած «հայկական մաֆիայի» խարանն ու դրոշմը սկսել է հետապնդել Թյուրինգիայի հայերին, նրանց առօրյան փոխվել էՙ շրջապատի կասկածն ու վստահության պակասը նկատելի է: Թյուրինգիայի հայ համայնքի ղեկավարը բաց նամակ է հղել երկրամասի վարչապետին: Կանդրադառնանք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԵՍԼԱԿԱՆԸ ԿՎԱՅԵԼԵ

Հաջորդ գրառումը

ՄԻԵԴ-Ը ՍԱՄՎԵԼ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԻԵԴ-Ը ՍԱՄՎԵԼ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական