Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ-ՀԱՅԿԱԶՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

14/06/2019
- 14 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ

Ինձ համար ճապոնացինեը միշտ էլ եղել են հայ ազգի բարեկամները: Այո՛, այդպես ցույց է տալիս պատմությունը, ինչի պատմական փոքրիկ բացահայտման մասնակիցը եղա: Իմ սերն ու նվիրումը ճապոնացիների հանդեպ ծնվեց Ճապոնիայում իմ ուսումնառության տարիներին. ինձ բախտ էր վիճակվել Հայաստանից մեկնել ցրտաշունչ Աոմորիՙ ուսանելու եւ անցնելու մի դժվարին ճանապարհ, որն ինձ ապագայում պիտի դարձներ մի փոքրիկ կամուրջ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի օր որոշեցի այցելել Հայաստանի Ազգային գրադարան եւ փնտրել այն բոլոր գրքերը, որտեղ կա Ճապոնիա բառը: Եվ ահա ես կարծես ֆիլմում լինեի, երբ բազմաթիվ գրքերի միջից իմ առջեւ բացվեց 1905 թվականին տպագրված մեր հայրենակցուհու հուշերն ու տպավորությունները Ճապոնիա իր այցի վերաբերյալ հայերեն լեզվով: Հեղինէ Մելիք-Հայկազեան, «Մի պտոյտ Ճապոնում» : Աչքերիս չէի հավատում: Ինչպե՞ս… Մինչ այդ հայ-ճապոնական առնչությունների պատմությունն ինձ համար սկսվում էր Դիանա Աբգարի մասին տեղեկություններով, այն գեղեցիկ, խելացի եւ հայրենասեր հայուհու, որը երբեւէ չլինելով իր մայր հայրենիքումՙ 1915 թվականին թուրքերի կողմից հայերի հանդեպ կատարված ցեղասպանությունից հետո Հեռավոր Արեւելքում փարոս դարձավ բազմաթիվ հայ գաղթականների համար: Գիրքն ընթերցեցի մեկ շնչովՙ կլանելով ամենը, ինչ ընդգծել էր տիկին Հեղինե Մելիք-Հայկազյանը: Միայն հետո պիտի իմանայի, որ նա եղել է շուշեցի հայտնի տոհմի զավակ, պետական գործիչ Ալեքսանդր Բեկզադյանի կինը, Հովհաննես Թումանյանի մտերմուհին, որը կյնաքի վերջին տարիներն ապրել է Ֆրանսիայում…

Հետաքրքրական էր մեկ դար անց տեսնել Ճապոնիան տիկին Հեղինեի աչքերով: Մտովի կարելի էր զգալ Ճապոնիայի այդ ժամանակաշրջանի ռիթմը, Ճապոնիա, որ դեռ չէր տեսել պատերազմ, ատոմային ռմբակոծություն, Ճապոնիա, որ դեռ չէր ապրել «ճապոնական հրաշքի» բերկրանքը: Ընթերցանության ընթացքում հանդիպեցի մի ուշագրավ հատվածի: Ինձ խորապես հուզեց ճապոնացիների վերաբերմունքն իմ ժողովրդի հանդեպ: Պարզվում է, 20-րդ դարի սկզբին ճապոնացիներին հուզել են հայ ազգի խնդիրները, եւ նրանք շտապել են օգնության…

Ֆեյսբուքյան էջում գրքի մասին իմ գրառումը չուշացավ: Այս հատվածը թերեւս հիմք դարձավ ինձ համար ձեռնարկելու «Մի պտույտ Ճապոնում» գրքի թվայնացման գործը: Պրպտումների ճանապարհին հանդիպեցի Մերուժան Կարապետյանին, մարդու, ով գիտեր ոչ միայն այդ գրքի մասին, այլեւ անձամբ ծանոթ էր եղել տիկին Հեղինեի դստերՙ Վարյա Բեկզադյանի հետ, որն էլ իր հերթին եղել էր պոլիոմելիտ պատվաստանյութի համահեղինակը եւ Ֆրանսիայում հարգարժան տիկին: Ի վերջո, ընկերներիս (Մերուժան Կարապետյան, Արծվի Բախչինյան, Հիդեհարու Նակաջիմա, Աստղիկ Հովհաննիսյան) եւ իմ փոքրիկ բացահայտումները մեկտեղվեցին մեկ գիտական քննարկման ժամանակ, որի արդյունքը եղավ հոդվածների փոքրիկ մի բուկլետ, գրքի էլեկտրոնային տարբերակի թվայնացման ներկայացումը հանրությանը, ինչը հետաքրքրական արձագանքներ ունեցավ:

Հուսով եմ, որ այս գիրքը, ավելի քան մեկ դար անց յուրօրինակ կամուրջ կհանդիսանա հայ եւ ճապոնացի բարեկամ ժողովուրդների միջեւ, պարծանքի լավ առիթՙ մեր հնամենի բարեկամության եւ, ինչո՞ւ չէ, թարգմանվի նաեւ ճապոներեն:

Որպես վերջաբան ցանկանում եմ մեջբերել Յումիկո Շեպարդի ճապոնա-հայկական հայկուն.

Ծագող արեւի երկիրն

Ու արեւի երկիրը

Կմիանան:

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ՀՀ Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայինՙ մշտապես զորավիգ լինելու եւ իմ գաղափարները ոգեւորելու համար:

Նախորդ գրառումը

ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԼԻՆԵԼ ՍՈՐՈՍԱԿԱՆՙ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՊԱԶԳԱՅԻՆ, ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱՄԱՐԴԿԱՅԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԼԻՆԵԼ ՍՈՐՈՍԱԿԱՆՙ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՊԱԶԳԱՅԻՆ, ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱՄԱՐԴԿԱՅԻՆ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական