Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴՈՒՔ ՃԱՆԱՉՈ՞ՒՄ ԵՔ ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ

14/06/2019
- 14 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Աչքի եմ անցկացնում հայկական սոցցանցերն ու անակնկալի գալիս. մեր հայրենակիցներից շատերն ուղղակի հրճվում են Վիտալի Բալասանյանիՙ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվելու լուրով:

Ճիշտ է, վերջին շրջանում Բալասանյանի որոշ հայտարարություններ ոչ միանշանակ ու, հաճախ, մասնակիորեն անընդունելի են եղել, բայց նրա պաշտոնանկության լուրով ուրախացողներին ցանկանում եմ հարցնելՙ դուք ճանաչո՞ւմ եք Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանին:

Վստահ եմ, որ քննադատողներից շատերը Վիտալի Բալասանյանի անունն առաջին անգամ լսել են 2016 թ.ՙ ՊՊԾ գնդի գրավման հետ կապված միջադեպերի զարգացման ժամանակ: Դրանից հետո, ճիշտ չհասկանալով Բալասանյանի խոհեմ մոտեցումները, շատերն սկսեցին նրան մեղադրել ու դավաճան անվանել: Բայց հիասթափեցնելով նմաններին, ասեմ, որ եթե Բալասանյանը չմիջամտեր գործին, եւ գունդը գրավողներին չհամոզերՙ զենքը վայր դնելու, ապա, ինչպես ժողովրդական առածն է ասումՙ այդ խմորը դեռ շատ ջուր կխմեր:

Ավելինՙ այսօր Վիտալի Բալասանյանին քննադատողներից ու նրա պաշտոնանկության լուրով հրճվողներից շատ շատերը ծնված էլ չեն եղել, երբ նա զենքը ձեռքին, իր բնատուր ռազմագիտությամբ, փայլուն մարտական ուղի է անցել, եւ Արցախի ազատության ու մայր հայրենիքի հետ վերամիավորման հարցում նրա ավանդը փոքր չէ: Ես գիտեմ, որ Բալասանյանի վերջին հայտարարությունըՙ Արցախի առանձին պետություն լինելու հետ կապված, հաջող հայտարարություն չէր, բայց գիտեմ նաեւ, որ դա արտաքին խաղ է, եւ այդ հայտարարությանը հղում անողներն ու նրան հայհոյողներն ավելի շատ չեն նվիրված մեր ազգին ու հայրենիքին, քանՙ Վիտալի Բալասանյանը: Եւ սրանք ուղղակի գովեստի խոսքեր չեն, այս խոսքերի լավագույն ապացույցը Բալասանյանի անցած փառավոր մարտական ուղին է: Ի դեպ, նրան քննադատողներից քանի՞սն են ծառայել հայկական բանակում, քանիսի՞ հայրերն են մասնակցել Արցախյան ազատամարտին:

Դեռ հստակ չէՙ Բալասանյանն ինչ պայմաններում է պաշտոնանկ արվել, կարծիքները շատ կարող են լինել, բայց հստակ պատասխանը ժամանակն է տալու, երբ վաղը բյուրեղացնի ու մեզ մատուցի այսօրվա տեղի ունեցածը, բայց այսօր Բալասանյանի հանդեպ տեղի ունեցածն ու ունեցողը, մեղմ ասած, անշնորհակալություն, անաղուհացություն է:

Մաթեւոսյանը լավ է նկատել, որ հիշողությունը մարդու եւ անասունի միջեւ է: Հետաքրքիր է, Վիտալի Բալասանյանին քարկոծողները տեղյա՞կ են, հիշու՞մ ենՙ Ապրիլյան պատերազմի ժամանակ Վիտալի Բալասանյանն ինչ մեծ ծառայություն է մատուցել մեր բանակին, տեղյա՞կ են, որ նրա ռազմագիտական փայլուն տաղանդի շնորհիվ մենք կարողացել ենք խուսափել առավել մարդկային ու տարածքային կորուստներից: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս հետ նայել, վերստին զննել այդ ոչ հեռու անցյալը եւ հասկանալ, որ խոսելուց առաջ հարկավոր է մտածել: Եւ առհասարակ, խորհուրդ եմ տալիս մտածել:

Դառնամ ուրախությանը, բայց մինչ այդ, հետ գնանք 2016թ. նոյեմբեր ամիս:

Լավ իմանալով Բալասանյանի «ձեռքի հունարը», ադրբեջանցիներն ուղղակի վայնասուն էին բարձրացրել, երբ նա նշանակվել էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Այդ ժամանակ ադրբեջանական հայտնի լրատվականներից մեկը հոդված էր գրելՙ «Արյունարբու գեներալը իշխանության է ձգտում Արցախում» վերնագրով: Հոդվածագրի տրված բնորոշումները ողջ ադրբեջանցիների ատելության ու վախի հանրագումարն էրՙ ուղղված Արցախի հերոսին:

Այնտեղ հստակ ներկայացված էր գեներալի անցած մարտական ուղին, առանձնակի շեշտով նկարագրվում էր, թե ինչ անասելի դաժանություն է ցուցաբերել նա ադրբեջանական զինուժի հանդեպ: Հոդվածագիրն անդրադարձ էր կատարել նաեւ Ապրիլյան պատերազմին. այդ հատվածում նույնպես խոստովանություն կար, որ Բալասանյանի ռազմական տաղանդը զգալիորեն «հարամել է իրենց ճաշը»: Եւ հատկանշականն այն է, որ, հղում անելով այդ հոդվածին, ադրբեջանական լրատվական դաշտը մտավախություն էր հայտնում, որ Վիտալի Բալասանյանը մի օր կդառնա Արցախի նախագահ եւ իրավիճակն է՛լ ավելի կբարդանա:

Այսօրՙ այդ դեպքից մոտ երեք տարի անց, ադրբեջանական մամուլը ողողվել է Բալասանյանի պաշտոնանկության մասին հրճվանքով գրված լուրերով, որովհետեւ ի տարբերություն մեր որոշ հայրենակիցների, Ադրբեջանում շատ լավ գիտենՙ ո՞վ է Բալասանյանը, որովհետեւ վերջինս նրանց հաղթել է պատերազմում, որովհետեւ նրանցից շատերը կամ շատերի հայրերը, բարեկամներն ու ծանոթները 90-ականներին ուղղակի փախել են նրա առաջից, որովհետեւ լավ գիտակցում էին, որ Վիտոն ու ընկերները կգան, կսպանեն իրենց: Այդպես էին մտածում նաեւ չեչեն ու այլազգի մուջահեդները, որոնք եկել էին օգնելու իրենց ազերի եղբայրներին:

Հ.Գ. Բաքվին ուրախացնում է Բալասանյանի պաշտոնանկությունը. Երեւանն ի՞նչ ունի ուրախանալու…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԾԱԳՈՂ ԱՐԵՎԻ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՇՔԱՆՇԱՆԸ ԼՈՐԴ ԴԱՐԶԻԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ-ՀԱՅԿԱԶՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ-ՀԱՅԿԱԶՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական