Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ապրելով հաղթելու» գաղափարախոսությունով սերունդներ դաստիարակենք

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Արդի գլոբալացվող աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որոնց արդյունքում ներքաղաքական եւ արտաքին քաղաքական գործընթացները այնպես են միախառնվել, որ գրեթե անհնար է որոշել, թե որտեղ է ավարտվում ներքաղաքականը եւ սկսվում արտաքին քաղաքականը: Արտաքինն առանձնանում է նրանով, որ նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթաց է տեղի ունենում եւ դրա կիզակետը ռուս-ուկրաինական հարթակն է: Այդ հակամարտությունն իրականում ԱՄՆ-ի գլխավորությամբ նրա վասալ-կամակատար Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ է:

Հերթական անգամ օվկիանոսով ինքնապատնեշված ԱՄՆ-ը փորձում է Եվրոպայի ձեռքերով կրակից շագանակներ հանել: Իսկ հայտնի է, որ Ռուսաստանի դեմ հակակրանքը եւ պատերազմը երկու անգամ Եվրոպայի գլխավոր դերակատար Գերմանիային հասցրեց աղետի եւ մեծ հայրենիքի կորստի: Առաջին եւ երկրորդ աշխարհամարտերի ընթացքում նույնպես անգլոսաքսերին հաջողվեց ռուս-գերմանական ռազմաճակատում հյուծել եվրոպա-կան մայրցամաքի իրենց երկու ահարկու հակառակորդներին: Արդյունքում գերմանական պատմական տարածքների մոտ 40%-ն այսօր ԳՖՀ-ի կազմում չեն: Ցավոք, Բեռլինը հիմա կրկնում է նույն սխալը: Մխրճվելով հակառուսական պատժամիջոցների եւ զենքի մատակարարումների մեջ, երկիրը զրկելով ռուսական էժան գազից, այն ի վերջո լուրջ անկում է ունենալու: Արդեն սկսվել են հակակառավարական հուժկու ցույցերը: Եվրոյի կուրսը առաջին անգամ իջել է մեկ դոլարի արժեքից: Ստիպված են վերագործարկել ատոմակայանները, որն էլ ոտքի է հանել բնապահպան քաղաքական ուժերին: Մինչդեռ, առիթից օգտվելով, Եվրոպա հեղուկ գազ տեղափոխող ամերիկյան ընկերությունները լուրջ եկամուտներ են ստանում: Գնալով ակնհայտ է դառնում, որ Շոլցը տանուլ է տալու եւ հաջորդ ընտրություններում քրիստոնեա-դեմոկրատ աջ բեւեռի հաղթանակը կասկած չի հարուցում: Իսկ ձմռանն իրավիճակն ավելի է ծանրանալու եւ ոչ միայն Գերմանիայում:

Ուկրաինական ճգնաժամը եւ նոր Սառը պատերազմը Ռուսաստանի եւ հավաքական Արեւմուտքի միջեւ նշանավորվում է նաեւ Մերձավորարեւելյան երկրների «բարեկամության» համար կատաղի պայքարով: Քանի որ այս տարածաշրջանի պետությունները չեն միացել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին եւ, շարունակելով տնտեսական հարաբերությունները ռուսական ընկերությունների հետ, կարող են մեղմել դրանց հետեւանքները: Մյուս կողմից էլ այդ երկրները նավթի ու գազի խոշոր արտահանողներ են եւ կարող են փրկել Արեւմուտքը ռուսական էներգակիրների մատակարարման դադարեցման աղետալի հետեւանքներից: Նախագահ Բայդենը  The Washington Post-ի համար գրած «Ինչու եմ ես գնում Սաուդյան Արաբիա» վերնագրով հոդվածում պարզաբանեց, որ իր այցելությունը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով: Հոդվածում բավական կոշտ ուղերձ կար՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին եւ Չինաստանին չի զիջի Մերձավոր Արեւելքի առաջնորդությունը: ԱՄՆ 51-րդ նահանգ  Իսրայելի ղեկավարության հետ հանդիպումով էլ Բայդենը հաստատեց վաղեմի դաշնակցային հարաբերությունները:

Պայքարը ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ Մերձավոր Արեւելքում դրսեւորվեց նաեւ Թեհրանի Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպումից հետո: Տպավորությունն այն էր, որ Արեւմուտքում հականատօյական դաշինքի ուրվականն էր շրջում եւ ՆԱՏՕ-ի այլընտրանքի ստեղծման նոր վախեր ալեկոծում: Ռուս-իրանական բանակցություն-ների արդյունքում համագործակցության պայմանագիր ստորագրվեց, ինչպես նաեւ քննարկվեց դոլարից հրաժարման, արեւմտյան պատժամիջոցներին համատեղ դիմակայության եւ այլ հարցեր: Պուտինը Թեհրանում նաեւ հայտարարեց, որ ճիշտ է եղել՝ ներխուժելով Ուկրաինա: Խամենեին էլ Պուտինին աջակցություն հայտնեց եւ հայտարարեց, որ Արեւմուտքը դեմ է ուժեղ եւ անկախ Ռուսաստանին: Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի համակողմանի համագործակցությունը նոր աշխարհակարգի կառուցման գործում ամենից շատ վախեցնում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի քաղաքական վերնախավին, քանի որ հասկանում են, որ նման միությունը սպառնում է գոյություն ունեցող համակարգի փլուզմամբ: Տխուր իրականությունն այն է, որ Արեւմուտք-Ռուսաստան առճակատումը շարունակվում է եւ Երկիր մոլորակը հերթական անգամ հայտնվել է փլուզման եզրին:

***

Անկախության բոլոր տարիների ընթացքում Հայաստանն իր բարձր վարկով,  մտավորականներով, կրթամշակութային համակարգով, հզոր բանակով եւ ակտիվ առօրյայով նախանձելի օրեր էր ապրում: Սփյուռքը եւս ուժեղ էր եւ հայրենասիրության ու հայաստանասիրության արմատներին հենված՝ հայրենաբաղձ սերունդներ էր դաստիարակում, որի հայացքն ուղղված էր Մայր հայրենիքին: Սակայն հստակ է, որ օտար երկրում ազգային ինքնությունը պահպանելու բոլոր ջանքերը դատապարտված են: Եվս մի քանի սերունդ՝ եւ, հայկականությունից ոչինչ չի մնա, եթե այդ սերունդը հայրենիքի օդը չի շնչում, եթե հայերենը նրա մայրենին չէ, եթե նրա ականջն անընդհատ հայերեն չի լսում: Իսկ արտագաղթածների միամիտ ինքնամխիթարանքը, թե՝ մի քիչ կմնանք, կաշխատենք ու նորից կվերադառնանք հայրենիք, հեքիաթ է: Գնացողներից քանի՞սն են վերադառնում: Քչերը: Երկիրը, որտեղ նրանք ապրում ու աշխատում են, իրեն է կապում հազար ու մի թելերով, մանավանդ՝ երբ դառնում է երեխաներիդ ծննդավայրը: Այնտեղ նրանք իրենց պատմությունն են կերտում, ունենում ընկերներ, հիշողություններ: Այսօրվա վարչախումբն էլ չորս տարի շարունակ, հայերին բաժնեց «սեւերի» եւ «սպիտակների», արցախցիների եւ հայաստանցիների, նախկիններին ընդդեմ ներկաների եւ Հայաստանն ընդդեմ Սփյուռքի, այն էլ այնպիսի ժամանակում, երբ հայերը համախմբվելու մեծ կարիք ունեն:

 Հայաստան-Սփյուռք հարաբերությունները հատկապես վերջին իշխանափոխությունից հետո լուրջ մտահոգվելու տեղիք են տալիս: Դրանք նորմալ համարելն ամենապարզ ինքնախաբեություն կլինի, ցանկալիից շատ հեռու են եւ հասել են վտանգավոր սահմանագծի: Ակնհայտ է, որ հայ ժողովուրդն իր լավագույն ժամանակները չի ապրում. Հայաստանը նախկին ուժեղն ու գեղեցիկը չի, Սփյուռքն էլ կոտորակված է, տառապում է հեռահերոսություն կոչված հիվանդությամբ, դալկացած կորցրել է նախկին պոտենցիալը եւ մի տեսակ խարխափող հեւքի մեջ է: Կարճ ասած՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները հիվանդ փուլ են ապրում եւ առողջացման խիստ կարիք ունեն: «Կայ, առնուա՛զն, անհասկացողութեան եւ անգործնականութեան ՀԱՆԳՈՅՑ մը անոնց միջեւ,- գրում է լիբանանահայ մտավորական Պարույր Աղպաշյանը,- մէկ կողմէն` գոյութիւն ունեցող կենդանացնող կապերը մատնելով անուղղելիութեան, իսկ միւս կողմէն` տեղ մը ստեղծելով քաոսութիւն (Հայաստան), ուրիշ տեղ մը` մակընթացութիւն (Սփիւռք)»:

Այդ ոչ ցանկալի իրավիճակը շտկելու մտահոգությամբ քայլեր, իհարկե, կատարվում են: Մեծի տանն Կիլիկիայ Արամ Ա.  Կաթողիկոսը 2022-ը հռչակել է Սփյուռքի տարի եւ այդ շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ: Հայաստանյան իշխանություններն էլ «Համաշխարհային վեհաժողով»  են կազմակերպում, որի միակ նպատակն, ըստ էության, տպավորություն ստեղծելն է, որ մի բանով  զբաղված են: Որոշելով, որ վեհաժողովին կհրավիրվեն միայն վարչակարգի կողմնակիցներին, աշխարհի բոլոր հայերին ողջունելու փոխարեն, կառավարությունը, վերջերս մի քանի հայտնի սփյուռքահայերի արգելեց մուտք գործել հայրենիք: Այսինքն՝ փաստորեն ՀՀ իշխանություններն իրականում զբաղված են ոչ թե Սփյուռքը համախմբելով, այլ՝ այն եւս տարափեղկելով: Այնինչ, վաղուց հասունացել է այն պահը, որ համայն հայությունը համախմբվի եւ պաշտպանի իր հայրենիքը թշնամիներից: Անչափ կարեւոր է, որ թուրքերի եւ այլոց հետ հաշտվելուց առաջ՝ հայերը նախ լեզու գտնեն միմյանց հետ:

***

Մեզ հաճախ անիրականանալի երազներով պարուրելու, պատմությունից, անգամ մեր սխալներից դասեր չքաղելու եւ համառորեն ռոմանտիկ մնալու առումով բնորոշ է հետեւյալ օրինակը: Արդեն քանի օր է սոցցանցերում պտտվում է մխչյանցի Տարոն Անդրեասյանի սխրանքի մասին փոքրիկ տեսաերիզը, որը դիտում ես հպարտությամբ, դառնությամբ եւ մեծ ափսոսանքով: Խոսք լինել չի կարող՝ հերոս է, վճռական, քաջ ու մահից չվախեցող: Խոնարհվում եմ, խնկարկում հիշատակին, մեծ ցավ ապրում: Բայց այսօր մեկ այլ բանի մասին եմ ուզում գրել: Նախ՝ ինչու եւ ինչպես, որ նա մենակ է մնացել մեծաքանակ թշնամու դեմ: Հետո էլ՝ արդեն քանի դար է, ապրում ենք մեռնելով, հերոսացնում մեռնողին, դրոշակների վրա գրում՝ մահ՝ կամ ազատություն… Լա՛վ, հնարավոր չի՞ եւ՛ ապրել եւ՛ ազատ լինել… Ուրիշները ո՞նց են արել ու անում: Ժամանակը չէ՞, որ սերունդներին ապրելով հերոսանալուն սովորեցնենք, քաջալերենք եւ դադարենք, թեկուզ հերոսաբար, մահվան քարոզ անել… Հասկանանք վերջապես, որ զոհվելով շատ ենք պակասել ու զիջել:

Առհավատչյան իր գոյության ողջ ընթացքում այսօրվա ամենափոքր տարածքով Հայաստան պետությունն է: Ժամանակը չէ՞, որ գոնե 21-րդ տեխնոլոգիաների դարում ձերբազատվենք ռոմանտիզմի ոգեւորող, բայց իրականում ոչինչ չտվող կապանքներից… Այնպիսի տպավորություն է, որ բոլոր հերոսները զոհվել են եւ գրեթե ոչ մի անգամ պատերազմին մասնակցած եւ ողջ մնացածին չհերոսացրինք, նրանց անուններով փողոց ու դպրոց չանվանակոչեցինք: Գուցե մենք սիրու՞մ ենք տառապել, ինքներս մեզ խղճալ, թե մեզ կոդավորել են «Բայց երանի, ով յուր ազգի ազատության կզոհվի»-ով: Իսկապես ժամանակը չէ՞, որ մեր օրհներգի բառերն ու մեղեդին փոխվեն, որ կարողանանք հերոսացնել նաեւ ապրող ու ապրեցնող հերոսներին: Հրաժարվենք  «բարոյական հաղթանակ» ինքնախաբեությունից, քաղաքական մուրացկանի հոգեկերտվածքից, քրիստոնեական զոհաբերման խորհրդից, ուշադիր ուսումնասիրենք Արտաշեսի, Տիգրանի, Պապի, Լեւոն Մեծագործի, Նժդեհի, Վազգեն Սարգսյանի անցած ուղիները, որ իրական հաղթանակներ ունենանք եւ սերունդներ դաստիարակենք «ապրելով հաղթելու» գաղափարախոսությամբ, որպիսին մեզանում ժամանակին քարոզում էր Հայ Ժողովրդական կուսակցությունը: Այսինքն՝ վերարժեւորման հեղափոխություն իրականացնենք: Թե չէ նվնվալով ու տարատեսակ պայմանագրեր վկայակոչելով հաղթանակներ դժվար թե ունենանք: Ըմբռնենք վերջապես, որ «Ուժն է ծնում իրավունք»-ին այլընտրանք իսկապես չկա:                                                     

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

պրոֆեսոր

Նախորդ գրառումը

Ընդդիմադիրները ներքին պայքար են տանում՝ ո՞վ կլինի վարչապետի թեկնածուն

Հաջորդ գրառումը

«Մուզարտ» դաշնամուրի մեթոդ-ինքնուսույցի հրատարակումը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026
Հրապարակախոսություն

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026
24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
Հաջորդ գրառումը

«Մուզարտ» դաշնամուրի մեթոդ-ինքնուսույցի հրատարակումը

Լրահոս

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» մրցաշարի հաղթող

24/07/2026

Լևոն Արոնյանը հաղթել է Շվեյցարիայում անցկացվող հեղինակավոր Բիլի շախմատային փառատոնի Գրոսմայստերների եռամարտում (Grandmaster Triathlon)՝ մրցակիցներին առաջ անցնելով 4 միավորով և...

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»… Արտակ Զաքարյան

24/07/2026

Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման@ գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում...

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

24/07/2026

Հասարակական մի շարք կազմակերպություններ մտահոգությունն են հայտնում ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զինծառայողների շարունակական մահերի առնչությամբ։ ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական