Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱԶԳԵՆ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ «ԳՐԱԲԱՐԻ ՁԵՌՆԱՐԿ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

26/07/2019
- 26 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՇԽԵՆ ՅՈՒԶԲԱՇՅԱՆ, բ.գ.թ., դոցենտ

Հին հայերենը` գրաբարը, այն հիմնական ատաղձն է, որով կերտվում է հայոց լեզվի պատմությունը, բացահայտվում են նրա հնչյունական, բառապաշարային, քերականական եւ ոճական առեղծվածային շերտերը: Մեր օրերում էլ գնալով ավելի են հետաքրքրվում գրաբարով, մասնավորապես գրաբարյան բնագրային տեքստերի ուսումնասիրություններով: Գրաբարը սովորում են ավագ դպրոցում, բուհական տարբեր դասընթացներում: Բուհական դասընթացներում այն դասավանդվում է տարբեր կողմերից` ե՛ւ քերականությունը, ե՛ւ գրաբարով ավանդված ծավալուն գեղարվեստական ու գիտական գրականությունը: Դասագրքերը, ուսումնամեթոդական ձեռնարկները ստեղծվում են նպատակային, որոնք համահունչ պետք է լինեն ժամանակի պահանջներին: Այսպիսի ձեռնարկ է Վազգեն Համբարձումյանի հեղինակած «Գրաբարի ձեռնարկը»: Առհասարակ, դասական լեզուների ուսուցման գործընթացը բավական տարբեր է, քանի որ տվյալ լեզվով խոսող հանրություն չկա: Նման ձեռնարկներում մեծ տեղ պետք է հատկացնել բնագրային նյութերին, ինչ էլ արված է պրոֆեսորի կողմից: Ձեռնարկում զետեղված են մոտ հարյուր բնագրային ընթերցանության նյութեր, որոնք ընտրված են գրաբարյան ինքնուրույն եւ օրինակելի թարգմանություններից: Ընթերցանության նյութերի բազմաժանրությունը (աստվածաշնչյան, ճառեր, թղթեր, իմաստասիրական, ինքնուրույն գեղարվեստական երկեր) հնարավորություն են տալիս հին հայերենը ուսումնասիրել իր բոլոր առանձնահատկություններով`ընկալելով գիտական, գեղարվեստական, թարգմանական երկերի լեզվական, ոճական պերճությունը:

Դասական լեզուների ուսումնասիրությունը եւ ուսուցումը հիմնականում տրվում է երկու ուղղվածությամբ` բանասիրական, որտեղ, բնականաբար, մեծ ուշադրություն է դարձվում լեզվական իրողություններին, եւ, առհասարակ, իբրեւ գիտական եւ մշակութային արժեք, որը հետաքրքրում է ավելի լայն շրջանակների:

Վերոհիշյալ գիտական ձեռնարկը ունի մեթոդական ուրույն լուծում, քանի որ ընթերցանության նյութը համապատասխանեցված է լեզվական նյութին: Մյուս կողմից` լեզվական նյութը գրված է պարզ լեզվով, այսինքն ընտրված է ընկալունակությունը ապահովելու համար «պարզից բարդը» իմաստասիրական եղանակը: Լեզվական նյութերը պարունակում են համապարփակ տեղեկություններ, որոնք վերաբերում են լեզվի բոլոր բաժիններին:

«Գրաբարի ձեռնարկում» ընդգրկված են տասնմեկ գծապատկերներ, որոնք նպաստում են տեսողական ընկալունակությանը, կառուցվածքային լեզվամտածողության ձեւավորմանը: Գծակարգերի կազմումը կամ պատրաստի աղյուսակների գործածությունը լեզվաբանության դասերին, կարծում ենք, մեծ նշանակություն ունի: Քանի որ մարդկանց ընկալման կարողությունները տարբեր են, նրանք, նյութը լսելով, ստեղծում են տարբեր մոդելներ:

Ձեռնարկում ներառված նյութը բաշխված է ըստ բաժինների, թեմաների եւ պարագրաֆների:

Հետաքրքրական են հեղինակի ստեղծած վարժությունները, որոնք սովորողներին անհրաժեշտաբար ստիպում են որոնել, մտածել, նպաստում են գրաբարյան տեքստերի ընթերցանությանը, թարգմանական կարողությունների ձեռքբերմանը:

Ձեռնարկն ընդգրկում է գրաբարի ողջ քերականությունը, ներառյալ ուղղագրություն եւ ուղղախոսություն, քերականությունը` իր բոլոր բաժիններով, որը ամրակայվում է լեզվական նյութին համապասխան բնագրային հատվածներով: Առաջին բաժնում` «Հնչյունաբանություն»-ում, ներառված են հայոց գրերի, հնչյունափոխության, տառադարձման, ինչպես նաեւ ուղղագրության կանոնարկման հարցերը: Վերոհիշյալ հարցերի քննությունը անհարժեշտ է ոչ միայն գրաբարի դասընթացում, այլեւ հայոց լեզվի պատմության, ընդհանուր լեզվաբանության դասընթացներում:

Հնչյունաբանական նրբությունների իմացությունը նպաստում է տվյալ լեզվի տաղաչափության, հնչյունների շարժունակության պատկերացումների ամբողջացմանը, որն էլ հնարավորություն է ընձեռելու պատկերացումներ ունենալու հին հայերենի կանոնավոր կշռույթների մասին, քանի որ գրաբարով ավանդված գրականությունը աչքի է ընկնում յուրահատկությամբ. երաժշտականությունը, բաղաձայնույթը, առձայնույթը, բառախաղը եւ այլ արտահայտչամիջոցներ շատ հաճախ հանդիպում ենք ոչ միայն չափածո երկերում, այլեւ արձակ ստեղծագործություններում: Այս առումով հնչյունական համակարգի համալիր նկարագիրը ձեռնարկում հնարավորություն է տալիս հասկանալու հայոց գրի բավական նուրբ առեղծվածներ:

Ձեռնարկում մանրամասնորեն տրված են քերականության երկու բաժինների` ձեւաբանության եւ շարահյուսության լեզվական նկարագիրը, ինչպես նաեւ համապատասխան հարացույցները եւ բովանդակային առումով համընկնող ստեղծարար վարժությունները:

Ձեռնարկում զետեղված է նաեւ բառարան, որը կօժանդակի ինքնուրույն թարգմանություններ կատարելուն:

Կարծում ենք, դոկտոր, պրոֆեսոր, Հայկական պետական մանկավարժական համալսարանի լեզվաբանության ամբիոնի վարիչ Վ. Համբարձումյանի հեղինակած «Գրաբարի ձեռնարկը» օժանդակում է ոչ միայն բանասերներին գրաբարի ուսումնասիրության համար, այլ նաեւ այն բոլոր մարդկանց, ովքեր ցանկանում են սովորել եւ ուսումնասիրել հին հայերենը, նրանով ավանդված բազմաժանր գրականությունը, որը համամարդկային գիտական եւ մշակութային արժեքներից է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԵՐԻ ԴԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՆՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025

2025 թվականի Համաշխարհային ճանապարհորդության մրցանակաբաշխությանը (World Travel Awards, WTA) Հայաստանը Եվրոպական մշակութային ժառանգության երկիր է ճանաչվել, հայտնում է WTA-ի պաշտոնական...

ԿարդալDetails

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական