Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԵՐԻ ԴԵՐԸ

26/07/2019
- 26 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՌումինիայի, Մոլդովայի տնտեսական զարգացման մեջ1993- ից Ռումինիայում հրատարակվող միակ գերմանալեզու օրաթերթըՙ «Ալգեմայնե դոյչե ցայթունգ»-ը, (Die Allgemeine Deutsche Zeitung fur Rumaenien) որ անկախ է, Միջին եւ Արեւելյան Եվրոպայում միակը, ոչ միայն տեղաբնակ գերմանացի փոքրամասնության, այլեւ գերմաներենին տիրապետող օտարերկրացի գործարարների, դիվանագետների, ուսանողների ընթերցանության աղբյուր, հուլիսի 13- ի շաբաթօրյա համարում անդրադարձել է Ռումինիան զարգացրած, շենացրած հայերին եւ հրեաներին: Անդրադարձի առիթը «Հանդուրժողականության կամուրջներ» նախագծի 6- րդ կոնֆերանսն է եղել, որ ըստ թերթի, նվիրված էր Ռումինիայի տնտեսական զարգացման մեջ ազգային փոքրամասնությունների ունեցած դերին: Պատմաբան դոկ. պրոֆ. Կոնրադ Գյունդիշն անդրադարձել է գերմանացիների, դոկտոր Արսեն Արզումանյանը Մոլդովայի հայերի, իսկ դոկ. պրոֆ Կարոլ Իանչունՙ հրեական համայնքի դերակատարմանըՙ 18, 19- րդ դարերում, գրում է «Ալգեմայնե դոյչե ցայթունգ»- ը: Ստորեւ տեղի սղության պատճառով համառոտ ներկայացնենք այդ հրապարակմանՙ հայերին առնչվող տեղեկություններըՙ հուսալով, թե շատերին ծանոթ այս փաստերը նորից խորհելու առիթ կտանՙ ինչպես ենք դարեր ի վեր հաջողել եւ հաջողում շենացնել ուրիշի եզերքըՙ մեր երկիրն անտեսելով:Ռումինիայում հայկական բնակավայրերի մասին հիշատակելով, թերթի հեղինակ Նինա Մեյը գրում է, թե 11-րդ դարում արդեն հայերի առաջին խմբերը, խույս տալով Ասիայի հարձակվողներից, նաեւ Անիի երկրաշարժի պատճառով հայրենիքից դուրս են եկել, շարժվել Ղրիմի, Գալիցիայի, Մոլդովայի ուղղությամբ: Մոլդովայում առեւտրական գործը լավ արդյունք է գրանցել, իրենց գործի մեջ հմուտ հայերի մեծ մասը հարստացել է, իսկ նրանց բնակավայրըՙ բարգավաճել: Այդ է պատճառը, որ ռումին պատմաբան Նիկոլաե Յորգան հայերին բնութագրել է որպես «Մոլդովայի հիմնադիրներ»: Պատմական աղբյուրները հաստատում են այս թեզըՙ 1580-ին Գուիլիո Մանչինելլին նշում է, որ Մոլդովայի հայերը բոլորին գերազանցում էին իրենց հարստությամբ. Նրանք զբաղվում էին համեմունքների առեւտրով: 1805-ին Վիչենտո Բատիանին գովաբանել է հայերինՙ նկատել տալով, թե հայերի շնորհիվ Բոտոսանի քաղաքը հանրահայտ է դարձելՙ գեղեցիկ տներով, ծաղկող շուկայով: Պատմաբան Տիգրան Գրիգորյանը նշում է, թե հայկական քարավանները չափուձեւում էին ողջ Մոլդովան, Յասսի քաղաքում հայկական թաղամասով էր անցնում առեւտրական գլխավոր պողոտան, իսկ 1395 թվականին կառուցված հայկական եկեղեցին քաղաքի ամենահին կառույցն է համարվում: Երբ Մոլդովայի միապետ Ալեքսանդր Բարեպաշտը (1400- 1432 թթ.) տեղեկացավ հայ առեւտրականների շնորհիվ Լվովի եւ Կրակովի տնտեսական ծաղկման մասին, 1407- ին նրանց հրավիրեց Մոլդովա, ազատեց հարկերից: Հաջողությանն ականատես լինելով, նա 1418- ին 3000 հայ ընտանիքների հրավիրեց բնակվելու 7 քաղաքներում: Հաջորդ միապետ Շտեֆան Մեծն էլ նույն կերպ վարվեց. Հայերին նպատակադրված հրավիրեց երկիրՙ խոստանալով նրանց պաշտպանություն եւ արտոնություններ: Պետական բյուջեն շուտով առեւտրի շնորհիվ բարգավաճեց, բոյարներն ու վանքերը տուրքից ազատվեցին, քանի որ հայ առեւտրականները լավ հարկատուներ էին, գրում է գերմանալեզու օրաթերթը: Հայերի քարավանները Արեւելքը կապում էին Արեւմուտքին: Հայ վաճառականները կով ու ձի էին արտահանում Պրուսիա, Ավստրիա, Հոլանդիա, նաեւՙ ոչխար, խոզ, կաշի, մոմ, պանիր ու հացահատիկ: Արեւմուտքիցՙ բրդյա գործվածք, գորգ, ասեղնագործություն, զենք ու շքեղ իրեր, իսկ Արեւելքիցՙ համեմունքներ, գինի, ներկանյութ եւ մետաքս էին բերում: Նրանց մի մասը ակնամոմ էր ներկրում Վալախայից եւ Կրոնշտադից, մյուսներըՙ Հունգարիայիցՙ սամույրի մորթի, Գերմանիայից բրդյա մանվածքն ու մետաղը նրանց միջոցով մինչեւ Հնդկաստան էր հասնում: 16 դարում հայերի շնորհիվ ցորենն ու գինին Մոլդովայից Լեհաստան ու Ռուսաստան էր տեղափոխվում, իսկ Լեհաստանից թուղթ էին արտահանում: Մոլդովայի մոմը, մեղրը, միսն ու ճարպը Կոնստանտինոպոլսում վաճառում էին: Հայերը հողեր էին գնում, դառնում մեծ տարածքների սեփականատեր: Մինչ 1920- ական թվականները նրանք հայտնի էին որպես գյուղատնտեսական ապրանքների ամենամեծ արտադրողներ: Փարիզյան գյուղապրանքների տոնավաճառում մասնակցում էին Բոտոսանիի արտադրողները, նույնիսկ ոսկե մեդալ են շահել որոշ ապրանքների համար:Հայերի ազդեցիկ, գերիշխող դերը առեւտրի ոլորտում նրանց ազեցությունն էր ամրապնդում նաեւ քաղաքականության մեջ: Միջին դարերում հայերը ինքնավարություն ունեին Սուչավայում, Ռոմանում, Բոտոշանում, ինչպես նաեւ իրենց քաղաքապետն ունեին: Առեւտային հայտնի հայկական կենտրոններ կային Գալացում, Տեչուչիում, Բերլադում, Տըրգու Օկնայում, Տըրգու Տրոստուսում, Ֆոկշանում, Կոտնարիում, Տըրգու Նիամթում, Դորոհոյում, Հուշիում: Հրեաների ներգաղթով առեւտրային մրցակցություն սկսվեց, ըստ գերմանալեզու օրաթերթի, պարզաբանել է բանախոս Արսեն Արզումանյանըՙ նշելով, թե այսօր Մոլդովայի հայերի մասին հիշատակում է Սուչավայի 1512- ին կառուցված հայկական Հագիգատար վանքը, որ նվիրաբերել է Դրագան Դոնավաչյանը: Ցուլերի նախիրն առածՙ երկար ժամանակ ճանապարհներին, նա հանգստացել է այդ վայրում, եւ երազում լսել հրեշտակի երգը: Դրանից հետո երդվել էՙ եթե առեւտուրն հաջող ընթանա, վանք կկառուցի: Ռումինիայի, Մոլդովայի հայերի մասին պատմությունն այսպես է եզրափակում Ռումինիայում հրատարակվող գերմանալեզու «Ալգեմայնե դոյչե ցայթունգ»-ը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԱՆԿ ԿՆՍՏԻ

Հաջորդ գրառումը

ՎԱԶԳԵՆ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ «ԳՐԱԲԱՐԻ ՁԵՌՆԱՐԿ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՎԱԶԳԵՆ Գ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱԾ «ԳՐԱԲԱՐԻ ՁԵՌՆԱՐԿ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական