Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

Հակոբ Ավետիքյան
29/05/2026
- 29 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն

Այս բառերը հնչում են մանավանդ խորհրդարանական, նախագահական կամ այլ ընտրությունների ընթացքում, սակայն նաեւ՝ քաղաքական, տնտեսական, հանրային նշանակության կարեւոր հարցերի շուրջ հասարակության կարծիքն իմանալու եւ ըստ այդմ գործելու նպատակով: Նշանակում է, որ դա այն գործիքն է, որն օգնում է կառավարություններին, քաղաքապետություններին, տարբեր՝ կրթական, գիտական, արդյունաբերական եւ այլ կազմակերպություններին՝ առավել արդյունավետ  գործելու:

Հարցախույզ բառը անգլերենում poll-ն , որը հանրային կյանքում առաջինը օգտագործվել է 1773-ին, Անգլիայում, որպես այսպես կոչված անձ գլուխ կամ մարդ գլուխ տարեկան տուրքի կամ հարկի վճարման համակարգի անվանում՝ poll tax, որի պատճառով էլ հենց 1380 թ.ին տեղի է ունեցել Ուաթ Թայլըրի (Wat Tyler) արյունոտ ապստամբությունը:

Հետաքրքրականն այն է, որ, ինչպես գրեթե ամեն բան, որ Եվրոպայից գնացել է Ամերիկա, սկզբում ենթարկվել է դեֆորմացիայի, այդպես էլ հարցախույզ-polls-ը վերածվել է, 1890 թ.ից սկսյալ, երկրի հարավային նահանգներում, սեւամորթների դեմ խտրականության (appartait) արշավի, այն սեւամորթների՝ որոնք համապատասխան հարկերը չեն վճարել: Նրանց արգելել են քվեարկություններին մասնակցել, այսինքն՝ զրկել են ընտրելու իրավունքից:

Այս պատմաբանական հիշեցումի նպատակը պարզապես ցույց տալն է, թե ի՞նչ զարգացում է արեւմտյան աշխարհը ապրել 250 տարի հետո, այսօր: Իսկ մեր երկի՞րը:

Անցնող 35 տարվա ընթացքում Հայաստանում դեռեւս չեմ հանդիպել որեւէ հարցախույզի, չհաշված Gellup միջազգային ասոցիացիային պատվիրված մի քանի հարցախույզները, որոնք թանկ են եւ ծախսալից: Դա նշանակում է, որ մեր երկրում հասարակական, հանրային խնդիրները, պետական զանազան նախաձեռնությունները սովորաբար լուծում են ստանում,- եթե ստանում են,- աչքաչափով, մոտավորապես, կիսկատար, մասամբ:

Դա ձեռնտու է պետական պաշտոնյային՝ նախարար, քաղաքապետ, համայնքապետ, վարչապետ եւայլն: Որոշում կայացնելուց, լուծումներ տալուց առաջ նա գրեթե ոչինչ չի անում, չի ուսումնասիրում ոչինչ, քանզի ձեռքի տակ չունի ոչ մի տվյալ, մասնագիտական ոչ մի նախագիծ, որին պետք է հետեւի: Մերոնք սիրում են այդպես աշխատել, քանզի ընդհանուր, հասարակական շփոթ կա պաշտոնի ու մասնագիտության նկատմամբ: Մերոնք դեռեւս չեն հասկացել, որ պաշտոնը մասնագիտություն չէ: Ու մինչեւ հասկանան չինովնիկները, այն էլ առանց համապատասխան կրթության, փորձառության եւ մասնագիտական գործիքակազմ կիրառելու, այդ համայնքը, քաղաքը, երկիրը կվերածեն պարսկաթուրքական խանության նման մի բանի:
Օրինակները շատ են. բերենք մեկը՝ մայրաքաղաքի ճանապարհների խճողումը, խցանումները: Եթե 15-20 տարի առաջ մեր քաղաքապետերն ունենային համապատասխան պատրաստվածություն, իրենցից հետոյի մասին մտածելու կարողություն, ցանկություն, եւ ամենակարեւորը՝ պատրաստվածություն, նրանք հետեւողական աշխատանքով, կամուրջների, էստակադաների եւ ամենակարեւորը՝ նոր ճանապարհների կառուցմամբ կազատեին մեր մայրաքաղաքը այսօրվա կիսաանդամալույծ վիճակից:

«Յոլա տանելու» քաղաքականությունը միշտ է քանդած թողել մեր տունը: «Վերեւներից» «ուկազանիա»ներով ղեկավարելու՝ սովետական գործելակերպը Հայաստանում 26 տարի հետո դեռեւս շարունակում է գործել, իսկ առավել սաստկացած՝ վերջին 8 տարիներին, երբ ամեն ինչ եւ ամեն բան, ամեն ծրագիր եւ ամեն միտք իրականացվում է մեկ անձի որոշումով: Անձի պաշտամունքը, 40-50 տարի հետո, տակավին առկա է մեր մեջ: Իսկ ժողովուրդը հանդուրժում է, նույնիսկ պարտությունը, նույնիսկ հայրենիքի, առայժմ մի մասի, հանձնումը: Եվ բարձր պատվանդանին նստեցնում ապիկար, տգետ, գոռոզ, ինքնասիրահարված ղեկավարին:

Հասարակությունը, ազգաբնակչությունը համոզվա՞ծ է, թե, օրինակ, որ խաղաղության մեջ կամ դռներին է մեր երկիրը: Հասարակությունը հավատո՞ւմ է, համաձա՞յն է, որ ինքն ապրի ադրբեջանաթուրքական ողորմածության, առավել եւս՝ ինչ-որ օտար իշխանության ներքո:

Նման լրջագույն հարցերն անշուշտ կարելի է հանրաքվեով պարզել, որը, սակայն, դանդաղաշարժ գործիք է, նաեւ՝ ծախսատար: Հետեւաբար, փոխարենը, կարելի է գիտականորեն անցկացված հարցախույզերով ճշգրտորեն շոշափել հասարակության կարծիքը եւ զերծ մնալ նման՝ առավել պատասխանատու մեթոդներից:

Առանց հանրային կարծիքի շոշափման, առանց, ինչպես ֆրանսիացիներն են ասում, sondage անելու, առանց մասնագիտորեն polls անցկացնելու, այն էլ մեր ժամանակներում, ինչպե՞ս կարելի է երկիր ղեկավարել, քաղաք ղեկավարել, անգամ՝ գյուղ կամ ձեռնարկ:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Կենացներ դրսից ու ներսից

Հաջորդ գրառումը

Կուզե՞ս 4 զուգարան սարքի, բայց 4 գյուղ տա. Արամ Մանուկյանը՝ քաղաքացուն

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

Կուզե՞ս 4 զուգարան սարքի, բայց 4 գյուղ տա. Արամ Մանուկյանը՝ քաղաքացուն

Լրահոս

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

26/06/2026

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։  «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան...

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026

Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն...

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026

Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե...

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026

Վատառողջ է վիճակը, երբ համազգային համարում վայելող որեւէ վերաքննիչ համակարգ բացակայ է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները տեղի ունեցան...

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

26/06/2026

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը: Նա Իրանի...

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026

Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական