ՀԱԿ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը երևանյան քարոզարշավի ժամանակ մոտեցել է մարդկանց, բաժանել իրենց կուսակցության նախընտրական ծրագրի բուկլետները, հորդորել, որ անպայման մասնակցեն ընտրություններին։
Մի մարդ բողոքել է, որ քաղաքում զուգարաններ չկան։ Արամ Մանուկյանն ասել է, որ այսօր մեր երկրում առաջնային խնդիրը դա չէ. պետք է անպայման մասնակցել ընտրություններին, ընտրել ընդդիմադիր ուժերից որևէ մեկին, որպեսզի Փաշինյանը չմնա իշխանության, այլապես նրա ապազգային գործողությունները կշարունակվեն։
Արամ Մանուկյանն ասել է, որ ինքն ուզում է մտնել խորհրդարան, որպեսզի գերիների վերադարձի համար պայքարի, նաև պայքարի, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերի 230 դպրոցները չփակվեն։






