Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կենացներ դրսից ու ներսից

Մարիետա Խաչատրյան
29/05/2026
- 29 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անսպասելի եւ ռեկորդային կարճատեւ այցը Հայաստան,ավելի ճիշտ` «Զվարթնոց» օդանավակայան, ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության կանոնադրության, ԹՐԻՓՓ-ի նախագծի գործարկման վերաբերյալ շրջանակային համաձայնագրի ստորագրումը կրկին բացեցին ԹՐԻՓՓ-ի թեմայի քննարկումը` այս անգամ ընտրարշավին մասնակից ուժերի համար, որին գումարվեցին Ռուբիո-Միրզոյան օրակարգի մաս Հայաստանի հազվագյուտ հանածոների հանքավայրերը ստորագրված փաստաթղթերով ամերիկյան կողմի համար հասանելի դարձնելու մտահոգությունները` որպես Հայաստանի հանքային հարստության նվազման հեռանկար:

ԹՐԻՓՓ-ի մասով էլ, չնայած ստորագրված կանոնադրությամբ լավ մանրամասնված եւ պաշտպանված թեզերին, էլի իշխանության ընդդիմախոսները, (օրինակ` Ռոբերտ Քոչարյանն ու այլք), շարունակում են իշխանության լավատեսությանը հակադրել Հայաստանի համար ծրագրի անարդյունավետւթյան, Իրանի սահմանին լարվածություն ստեղծելու, նույնիսկ հենց Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ դնելու եւ մի շարք այլ մտահոգություններ: Խոսույթը նույնիսկ հասնում է նրան, որ դա Հայաստանի համար ծրագիր չէ, այլ ԱՄՆ-ի տարածաշրջանային շահի, տարածաշրջանում նրա ազդեցության ամրապնդման: Քննարկումները լավ են, թող լինեն, բայց չէինք ուզենա այդ նախագիծը տեսնել որպես իրար վրա թափահարվող նախընտրական զենք, մանավանդ` ընդդիմախոսներից ոչ մեկն այն չեղարկելու ակնարկ անգամ չի անում, այլ միայն մասնակիցների երաշխիքային շրջանակը կամ գործունեության տարածքն ընդլայնելու, երկաթուղին Երասխի հետ կապելու եւ մի շարք այլ առաջարկներ հնչեցնում:

Բայց ամենից շատ հնչած որակումները վերաբերում էին ոչ թե հենց ԹՐԻՓՓ-ին, ոչ թե Հայաստանը տեխնոլոգիական, ներդրումային, լոգիստիկ միավոր, անգամ տիեզերական ծրագրերին մասնակից անելու փաստաթղթերին, այլ Ռուբիոյի այցի քաղաքական նշանակությանը` այն ընդդիմախոսների կողմից անվանվում է իշխանության աջակցության, ԱՄՆ-ի կողմից ընտրողների տրամադրության վրա ազդելու, ընտրապայքարին արտաքին միջամտության գործողություն, սա` Ռուսաստանի պաշտոնյաների կողմից հնչող տնտեսական սպառնալիքներին դիմակա, ինչպես եւ որակվում էին եվրոպական մի շարք պատվիրակությունների վերջին այցերը:

Այսպիսով` ոչ միայն սովորաբար էկզոտիկ բառապաշարն է միավորում մեր ընտապայաքարի մասնակիցներին, այլեւ այն, որ հիմնական ֆավորիտ ուժերը, իշխանական, թե ընդդիմադիր, զերծ չմնացին այլ պետությունների աշխարհաքաղաքական դիմակայությունը Հայաստան հրավիրողի իրենց կեցվածքից: Նրանց մի մասը դարձել է Ռուսաստանի ու Պուտինի փաստաբանը, մյուս մասը` Արեւմուտքի, ԵՄ-ի եւ Ռուբիոյի, ակամա մոռանալով Հայաստանի բուն շահերի պաշտպանական բնագծերը եւ լիուլի օգտվելով այն հոգեբանական ճնշակներից, այն կենացներից, որոնց վրա էլ հենց շեշտադրում են անում բոլոր տեսակի արտաքին միջամտությունները:

Մեր քաղաքական ֆիգուրներն ու լրատվամիջոցներն ավելի մեծ արագությամբ արձագանքում են Լավրովին, Շոյգուին, Մեդվեդեւին, Պեսկովին, «Կոմերսանտին» ու «Գարդիանին», քան սեփական պաշտոնյաներին են հավատում, ավելի շուտ են տիրաժավորում ռուսական սպառնալիքները գազը թանկացնելու, գազային պայմանագրերը վերանայելու, տնտեսական մյուս սահմանափակումների, Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս հրավիրելու ռուսական մտադրության բարձրաձայնումները, քան դա կանեին այդ սպառնալիքների հեղինակ երկրի լրատվամիջոցները:

Իսկ քաղաքական գործիչների քարոզի եւ հակաքարոզի մեջ այն աստիճան մանրամասնորեն են նկարագրված Հայաստանի, նրա քաղաքական գործիչների թույլ ու խոցելի տեղերը, այնպիսի լիարժեք ինֆորմացիա է դաշտ նետվում Հայաստանի պաշտպանական, անվտանգային հնարավորությունները քննադատելիս, կամ` ներքին կյանքի մասին, որոնց համեմատ Անդրանիկ Թեւանյանին ներկայացվող մեղադրանքները մանկական միամիտ թոթովանք են հիշեցնում եւ արժանահավատ չեն թվում` հենց նախընտրական շրջանում ներկայացված լինելու պատճառով:

Էկզոտիկ բառապաշարի առումով եւս մեր ընտրողը հիասթափվելու ոչ մի պատճառ չունի` համբալներից եւ նման կոպիտ բնորոշումներից մերոնք անցել են էկզոտիկայի:

Տղամարդ, տուզիկ, Հիսուս Քրիստոս, խաշլամա, լողացած առյուծներ, զահլեն տանելու ակցիա, «Նոյը, իրեն կինը, իր տղաները, իր հարսները Նոյյան Տապանում», «Ընտամենը մեկ շաբատվա ընտացկում ընտունելու ենք կարեւորագույն օրենկը», «Կալուգացի լրտեսը պետք է նստի», «Դիվանագիտությունը շփոթում է կռուտիտի հետ», «Վզակոթից պետք է բռնել եւ դուրս շպրտել»: Այս բառերն ու մտքերը, թվում է, անկապ ենք մեջբերել, շարել իրար կողքի, բայց նրանց մեջ կապ կա` դրանք բոլորը հնչում են ընտրապայքարի ընթացքում եւ լրացնում հնչեցնողների դիմապատկերը:

Ընդ որում` էկզոտիկային մասնակից են դառնում նաեւ հասարակ ընտրողն ու մեր մտավորական առանձին շերտեր. վերջերս մի գրող էր Սամվել Կարապետյանի մեջ Հիսուս Քրիստոսին տեսել: Մեր էմոցիոնալ մտավորականության մեծ մասն այդպես էլ չտիրապետեց քաղաքականության այբուբենին եւ իր անձնական սերն ու նվիրվածությունը շարունակում է շփոթել քաղաքականության հետ: Մեր ժողովուրդն առհասարակ դուրս չի գալիս էմոցիայի եւ շահի միջեւ տատանվելուց, ընդ որում` փողի դիմաց քվեն տալու սովորույթը շարունակում է բոլորին քաշել դեպի ընտրական ճահիճը, այնտեղ խրելով նաեւ երկիրը:

Վերլուծելով վերջին շրջանի քարոզարշավը, բաղդատելով բոլոր տեսակի` իշխանամերձ եւ ընդդիմամերձ սոցհարցումների արդյունքները, փորփրելով չերեւացող իրողությունների գաղտնիմաստները, արտաքին խաղացողների ձգած թելերի շարժումները եւ քաղաքական կյանքի իմացության տարիների մեր փորձառությանն ապավինելով` փոխանցում ենք մեր զգացողությունը: Խորհրդարան անցնելու մինչեւ քսան տոկոսանոց շանս ունի «Հայաստան» դաշինքը, դրանից մի փոքր ավելի`«Ուժեղ Հայաստանը»,«Քաղաքացիական պայմանագրի» ստանալիք քվեները չեն ձգի մինչեւ քառասուն տոկոս, անգամ Գագիկ Ծառուկյանի ընտրական միավորի խորհրդարան անցնելն է կասկածելի, եթե նկատի առնենք, որ այս ընդդիմադիր շերտի համակիրների այն հատվածը, որը հակված է երկրորդ նախագահին մերձ քաղաքական միավորներին, ավելի շուտ ձայն կտա «Հայաստան» դաշինքին: Բայց չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստանը» հաղթահարի անցողիկ շեմը: Համացանցային տեսանյութերի դիտման ժամանակ ամենաինտենսիվ գովազդն ունեցող Արման Թաթոյանը հազիվ թե անցողիկ շեմը հաղթահարի, էլ չասած` որ «Ալյանսի» բացարկից հետո ընտրարշավին մասնակցող մնացած տասնչորս փոքր միավորները եւս անցողիկ քվեի խնդիր կունենան: Մյուս կողմից` ոչ ոք, ամենալավատես իշխանականներն անգամ չեն կարող պնդել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» սահմանադրական մեծամասնությանը մոտիկ քվե կստանա: Այնպես որ` կինոն արդեն նոր խորհրդարանի առաջին նիստից է սկսվելու, ու դուք անգամ չեք էլ պատկերացնում, թե ինչ անսպասելի, ընտրողին հուսախաբ անող կոնֆիգուրացիաներ կարող են լինել այնտեղ: Էլ չասած, որ Հայաստանում աշխարհաքաղաքական մրցակցությունը շարունակվելու եւ էլ ավելի այլանդակ դրսեւորումներ է ունենալու նոր խորհրդարանում, քանի որ հին համակարգի հիմնական դերակատարները` պայմանական ռուսամետ, եւ պայմանական արեւմտամետ, նորից դերակատար են լինելու մինչեւ այն ժամանակ, երբ Հայաստանում խելքի կգան եւ նոր, ինքնաբավ ուժեր կստեղծվեն:

Մինչ այդ Աստծուց խնդրենք, որ սադրանքներ, հրահրումներ, արտաքին հետքով խառնակչություններ (տարածաշրջանային մրցակցության ենթատեքստով) չլինեն մեր երկրում, սա` առաջին:

Եւ երկրորդ, հանրային ազդեցություն ունեցող բոլոր գործիչներին, շրջանակներին հորդորենք, որ փողով, նյութական շահագրգռությամբ ընտրելու սովոր մեր բնակչությանը բացատրեն, հասկացնեն, որ այդ տարբերակով ընտրելու դեպքում մի քանի օրվա սոցիալական խնդիր լուծելով` բոլորիս եւ երկրի ապագան է դրվելու հարցականի տակ:

Եւ վերջում.տեսնես ուրիշնե՞րն էլ են հոգնել ինձ նման ընտրարշավի մասնակից` ասես չարենցյան կացնով տաշած դեմքերից, ամեն պահ էկրանից, համացանցից, հեռախոսից աչք ու ականջ մտնողներից` ներկված ու աններկ, սարքված ու անսարք, հայրենասեր ու անհայրենիք, ռսասեր ու թրքասեր, փրկիչ ու կործանող, կառուցողական ու անկառույց, փողահոտ ու ճենճահոտ… Տեսնես ուրիշնե՞րն էլ այս աստիճանի չեն դիմանում մեզ տրորող ու ճզմող պաթոսի ու ստախոսության գերդոզային ու իմ նման անհամբեր սպասում են այս բոլորի ավարտին` Աստծուց խդրելով մեր բոլորի ազատումն այս ամեն տեսակի հացկատակներից…
Դիմացեք, մի շաբաթ մնաց…

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.

https։//www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

Նախորդ գրառումը

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

Հաջորդ գրառումը

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

Լրահոս

41-64-ի մոգությունը

10/07/2026

Ընտրություններից հետո , երբ իշխանության համար առաջնահերթ լուծման բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում`արտահանումների, դիզվառելիքի ներկրման առաջիկա դժվարությունների դեմն առնելու/ ՌԴ-ն...

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026

Մինչ մեր սույն հրապարակումը ուրբաթ՝ հուլիսի 10-ին լույս կտեսնի «Ազգի» տպագիր եւ առցանց տարբերակներով, հնարավոր է տեղյակ լինենք՝ Իսրայելի Քնեսեթը...

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026

Անկարայի գագաթնաժողովի հիմնական ուղերձները Անկարան հուլիսի 7-8-ը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որն անցկացվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ եւ...

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026

Կաթոլիկական լրատվական գործակալությունը՝ CNA-ն հուլիսի 7-ին քննադատել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. «Ադրբեջանի նախագահ Ալիեւին Բաքվում գովաբանում...

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026

Ուոթերթաունից Ամերիկայի հայկական թանգարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին տեղի է ունենալու ճանաչված վիպասան Քրիս Բոհջալյանի նոր, 26-րդ «Դիլետանտը» գրքի...

«Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին»

10/07/2026

Ֆրանսիական գրական շրջանակներում վերջերս ջերմ ընդունելության է արժանացել Մարինա Յալոյանի «Երեւանի փոքրիկ դաշնակահարուհին» վեպը: Սա հեղինակի առաջին գիրքն է, որտեղ ընտանեկան պատմության...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական