Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՏՕ-Ի ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳԻՐ ՍԻՐԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

13/12/2019
- 13 Դեկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ընդամենը մի քանի օր է անցել ՆԱՏՕ-ի լոնդոնյան գագաթաժողվից, բայց արդեն սկսել են ի հայտ գալ որոշ ցավոտ հարցեր, որոնք դաշինքի մասնակիցները փորձում էին թաքցնել:

Այսպես, գագաթաժողովի ավարտից հետո ելույթ ունենալովՙ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարեց, որ դաշինքի անդամները, այդ թվում Թուրքիան, հավանություն են տվել Մերձբալթիկայի եւ Լեհաստանի պաշտպանության ծրագրին: Ավելի վաղ այդ մասին հաղորդել էր Ռոյթեր գործակալությունըՙ վկայակոչելով Լիտվայի նախագահի գրասենյակի կայքը: Ըստ որում, նշվում էր, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե իր երկիրը որպես ՆԱՏՕ-ի անդամ հավատարիմ է դաշնակցային պարտքին եւ պատրաստ է մասնակցել Ռուսաստանի դեմ Հյուսիսատլանտյան դաշինքի ամեն մի հարձակմանը:

Ի դեպ, գագաթաժողովի նախօրեին թուրքական կողմը հայտարարել էր, որ Ռուսաստանից Մերձբալթիկայի եւ Լեհաստանի պաշտպանության ծրագրին հավանություն չի տա այնքան ժամանակ, քանի դեռ դաշինքի անդամ երկրները ահաբեկչական չեն ճանաչել Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող կազմակերպություններին: Խոսքը մասնավորապես Սիրիացի քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների մասին էր: Սակայն ավելի ուշ Չավուշօղլուն Հռոմում լրագրողներին հայտարարեց, որ Թուրքիան մինչեւ վերջ հավանություն չի տվել Մերձբալթիկայի եւ Լեհաստանի պաշտպանության ծրագրին եւ կարգելափակի պատրաստի փաստաթղթի հրապարակումը, եթե դաշինքը հրաժարվի ահաբեկչական ճանաչել Սիրիացի քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները: Սաՙ առաջին:

Երկրորդ, Անկարան նման դիրք կբռնի այնքան ժամանակ, քանի դեռ դաշինքը չի հաստատել Թուրքիայի պաշտպանության ծրագիրը: Նախարարի խոսքերովՙ ազնիվ չի լինի, եթե ՆԱՏՕ-ի անդամները չպաշտպանեն Թուրքիայի ծրագիրը եւ պաշտպանեն ուրիշներինը: Ռոյթեր գործակալությունը թուրքական դիվանագիտական աղբյուր վկայակոչելով հաղորդում է, որ այս տարի ավելի վաղ ՆԱՏՕ-ն համաձայնել էր հավանություն տալ Թուրքիայի պաշտպանության ծրագրին, այդ թվում հարավիցՙ Սիրիայի սահմանից հարձակման ենթարկվելու դեպքում: Ծրագրով նախատեսվում էր Քրդերի ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները ճանաչել Թուրքիային սպառնացող ահաբեկչական վտանգ:

Անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեր ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ հոդվածը, ըստ որի Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում դաշինքի մեկ կամ մի քանի անդամի վրա հարձակումը կհամարվի հարձակում ամբողջ դաշինքի վրա: Այդ ծրագիրը գաղտնի էր պահվում, բայց դրա գոյության բուն փաստը որոշակի պարզություն է մտցնում Սիրիայի ուղղությամբ Թուրքիայի գործողությունների շարժառիթների մեջ: Ծրագիրը կազմվել էր այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի գլխավորությամբ արդեն գործում էր «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիան, որի կազմում ընդգրկված են դաշինքի բոլոր անդամները: Պարզվում է, որ Թուրքիային վերաբերող ՆԱՏՕ-ի ծրագիրը կապված է եղել բացառապես սիրիացի քրդերի դեմ ուղղված պայքարի հետ, որոնք նույնպես մարտնչում են «Իսլամական պետության» դեմ:

Ավելի ուշ, մինչեւ օրս չպարզված պատճառներով, ԱՄՆ-ը եւ դաշինքի այլ երկրներ, նախ եւ առաջ Ֆրանսիան, ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են պաշտպանել այդ ծրագիրը: Բայց դա եղել է հետո: Ահա թե ինչու փոքր-ինչ տարօրինակ են ընկալվում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի խոսքերը. «Երբ ես նայում եմ Թուրքիային, նա հիմա պայքարում է նրանց դեմ, ովքեր մեզ հետ ուս-ուսի տված մարտնչել են ԻՊ դեմ»: Բայց դեռ վերջերս Փարիզը եւս նման դիրք էր բռնել: Այս կապակցությամբ թուրքական դիվանագիտական աղբյուրը հարցը սրությամբ է դրել. եթե ինչ-որ մեկն ուզում է հրապարակել Մերձբալթիկան ու Լեհաստանը պաշտպանելու ՆԱՏՕ-ի ծրագիրը, ապա պետք է հրապարակի նաեւ Թուրքիայի պաշտպանության ծրագիրը: Այլապես դուրս է գալիս, որ Անկարային ներառում են Ռուսաստանի դեմ ուղղված եվրոպական ծրագրերում, որին նա չի համարում թշնամական պետություն, իսկ իրենք խուսափում են Մերձավոր Արեւելքից, որտեղից, ըստ Անկարայի, բխում է Թուրքիային սպառնացող վտագը: Ինչպես գրում է թուրքական Turkiye հրատարակությունը, Թուրքիան դառնում է ՆԱՏՕ-ի «խնդրահարույց զավակը», որը առաջարկում է հստակ խաղ, այլ ոչ թե դաշինքի նավարկուղիով շարժվելու քաղաքականություն: Անկարան սկսել է շրջափակել դաշինքի ծրագրերը, քանի որ վերջինս շրջափակում է թուրքական ծրագրերը:

Ի դեպ, Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահներ Էրդողանի եւ Մակրոնի միջեւ տեղի ունեցած վեճը ցույց տվեց, թե որքան տարբեր են Անկարայի եւ Փարիզի պատկերացումները Մերձավոր Արեւելքի եւ մասնավորապես Սիրիայի իրադարձությունների առնչությամբ: Իր հերթին ՆԱՏՕ-ի համար դա ներկայացնում է լուրջ խնդիր, չնայած որ քրդերի հետ կապված իրավիճակը Լոնդոնում չի քննարկվել: Թուրքական Haber7 հրատարակությունը երկրի կառավարությանը հորդորում է Արեւմուտքին չստիպել սիրել Թուրքիային, քանի որ այնտեղ նրան վաղուց չեն սիրում, եւ չվախենալ ցուցադրելուց, որ եթե Թուրքիան դուրս գա դաշինքից եւ է՛լ ավելի մերձենա Ռուսաստանի հետ, ապա ՆԱՏՕ-ի վերջը կգա: Գոյություն ունի գաղափար, թե հարկավոր է աջակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին , որը ՆԱՏՕ-ում իրեն առավել զայրացնող անձ է համարում ոչ թե Էրդողանին, այլ Ֆրանսիայի նախագահ Մակրոնին: Այսպես Թրամփը վիրավորական եւ շատ տհաճ է անվանել Մակրոնի հայտարարությունը «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան մասին»: Հիշեցնենք, որ Մակրոնի դժգոհության պատճառն այն էր, որ Սիրիայի հյուսիս ներխուժելու հարցում Անկարան հաշվի չէր առել ՆԱՏՕ-ի մյուս անդամների կարծիքը:

Թուրքիան խորհրդակցել էր միայն Թրամփի հետ, եւ վերջինս հավանություն էր տվել ներխուժմանը, ինչը, ի դեպ, բացասական լայն արձագանք առաջացրեց հենց ԱՄՆ-ում: Այնպես որ, ըստ ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի , Անկարայի վարքագիծը հազիվ թե հնարավոր լինի ավերիչ համարել ՆԱՏՕ-ի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-Ի ԼՈՆԴՈՆՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎՆ ԱՆՑԱՎ ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈ՞ՒՄ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈ՞ՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական