Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉՊԱՐԶՎԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԱՆՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

14/02/2020
- 14 Փետրվարի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
«Չպարզված հանգամանգներում» մահացած երկու զինծառայողի մահվան լուրն այս անգամ անտարբեր չթողեց շատերին`տարին նոր է սկսվում, սա առաջին նման լուրը չէր, նախորդել էին ձնահյուսի պատճառով մահացած երեք զինծառայողի դեպքը, այսպես կոչված` «էլիտար» զորամասի դեպքը, որի առիթով կան ձերբակալվածներ: Նոր լուրը հունից հանեց շատերին: Մարդկանց համար անընդունելի է հենց այդ «չպարզված հանգամանքներում» մահացու «հրազենային վիրավորումը»: Հատկապես միմյանցից ժամուկես տարբերությամբ Արցախի տարբեր զորամասերում երկու երիտասարդ զինվորների` Տիգրան Մանվելյանի եւ Տիգրան Մխոյանի ցավալի մահերը մի տեսակ լցրեց մարդկանց համբերության բաժակը, մի շարք հարգված մարդիկ անգամ պաշտպանության նախարարի հրաժարականի հարց են բարձրացնում:Ինչ է կատարվում, ինչ տեսակի հարաբերություններ են , ինչ տեսակի անկարգապահություն է բանակում, որ այս ցավալի մահերն անխուսափելի են դարձել: Կամ միգուցե կրիմինալն այն աստիճան է գլուխ բարձրացրել, այն աստիճան է հակադրվում ոչ կանոնադրական բարքերի կամ քրեական ենթամշակույթի դեմ պետության կողմից խստացվող օրենսդրությանը, որ դա նաեւ արտացոլվում է այս կերպ, ու դրա համար հնարավոր չի լինում նման մահերը կանխել: Մարդիկ ուզում են այս հարցերի պատասխանը ստանալ, անգամ Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության ղեկավարն է առաջարկում ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել` այս մահերի հանգամանքները պարզելու համար:Վարչապետի արձագանքն այս հարցին խորհրդարանում չբավարարեց` նա խոսում էր այնպիսի բարքերի առկայության մասին, երբ անգամ լվացքի մեքենայում սեփական վարտիքը մյուսների վարտիքի հետ լվանալու անհանդուրժողականության մակարդակ կա մեր հասարակության երիտասարդ մասի, այդ թվում զինվորների բարքերում: Հասկանալի է, որ տարիներով բուծված այս ենթամշակույթը (այսպես ասած` նայողների կողմից դրամահավաքը, մարդկանց կամքի կոտրումը, ստորացնելն ու ենթարկեցնելը չգրված քրեանման կանոնների) որեւէ իշխանություն մի հրահանգով չի կարող վերացնել, սակայն բանակ մտնող ամեն զինվոր պետք է հանդիպի այնպիսի կարգապահության ու կանոնակարգված արդարամտության, որ ստիպված լինի իր` ոչ կանոնադրական բարքերի հակվածությունը թողնել զորամասից դուրս: Դրա համար հրամանատարից մինչեւ դիրքի պատասխանատու յուրաքանչյուր դեպքի համար պետք է խիստ եւ հանրությանը հասանելի իրազեկմամբ պատժվեն, այդ բարքերը հանդուրժողները կամ հրահրողները դրվեն ի ցույց: Մինչդեռ անգամ նախորդած դեպքի պարագայում, երբ պարզվեց, որ կան այսպես կոչված «էլիտար» զորամասեր, որտեղ «լրիվ պատահական» գլուխ-գլխի են մի շարք հայտնի ծնողների զավակներ, ու նրանք են հրահրում այդպիսի բարքեր, վկայում է, որ բանակում սննդի ու վարտիքի վիճակի լվանալուն զուգահեռ` բարքերի ու կարգապահության խնդիրը առաջվանն է, ու միգուցե ավելի վատ: Իսկ դրանք կյանքեր են արժենում: Խաղաղ պայմաններում երիտասարդ կյանքեր ենք կորցնում, որոնց համար պատասխանատուն նախ պաշտպանության նախարարն է: Նրանից, երկրի վարչապետից, նախագահից եւ բոլոր մնացածից մենք բոլորս, Հասմիկ Պապյանի նման, պետք է պահանջենք վերջ դնել այս մղձավանջին: Անհնար է այլեւս լուր լսել, թե չպարզված հանգամանքում մահացու հրազեենային «վիրավորում» է ստացել մեր զինվորը: Պարզեք, կանխեք, կարգուկանոն հաստատեք բանակում, ձեր գործը հենց դա է, ոչ միայն ընտրական տուրիզմից խոսելը, կամ սովորական տուրիզմով զբաղվելը:Անգամ ԱԺ-ում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պատասխանը, թե «էլիտար» զորամաս գոյություն չունի, դա լրատվության միջոցների տարածածն է, տեղի ունեցածի համար էլ պատասխանատուները կա՛մ պատժվել են, կա՛մ ձերբակալվում եւ կալանավորվում են, խոսում է այն մասին, որ խնդիրը խորքով հանրությանը չներկայացնելու սովորությունը դեռ առկա է, կոծկելու ու թաքցնելու վերջը դեռ չի եկել, ու դա էլ իր մեղքի բաժինն ունի կատարվածում:Պարոն վարչապետ, մի պահ կտրվեք Էդմոն Մարուքյանի հետ «ռազբորկաներից», ՍԴ անդամներին իրենց տեղը ցույց տալուց, լրջորեն զբաղվեք բանակով, առանց աղմուկի ու հայտարարելու գնացեք դիրքեր, տեսեք` ինչ է կատարվում, լսեք սովորական զինվորներին, սեփական աչքով գնահատեք իրադրությունը, եւ ոչ թե ճաշարանների` հատուկ կազմակերպված ցուցադրական հյուրասիրությունների մակարդակով դատեք բանակի մասին:Հասկանալի է, որ իշխանությունից բոլոր զրկվածները, որոնք ամենայն առիթ օգտագործում են միահամուռ հարված հասցնելու իշխանությանը, այս դեպքերն ու հատկապես վերջին ցավալի դեպքն օգտագործում են իշխանությանը քննադատելու համար, բայց , հավատացեք, դրանից հանրության պահանջը ոչ նսեմանում, ոչ առավելանում է, հանրությունն անկախ նախկինների պոպուլիզմից է պահանջում կարգուկանոն հաստատել բանակում: Դա արեք հնարավորինս շուտ, դրանով լրջորեն զբաղվեք, այդ զգայուն հարցը ունակ է հանրության սրտին կա՛մ դարման կա՛մ կրակոց դառնալու:Երկու զինվորի մահվան թարմ լուրի ֆոնին` ինձ համար անհասկանալի էր նույն երեկո Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դրա վերաբերյալ տասնյակ հարցեր չլսելը եւ Էդմոն-Մարուքյան-վարչապետ լեզվակռիվը տեսնելը: Ու դրանից հետո էլ հակածխախոտային օրենսդրության շուրջ` Ազգային ժողովի երեկվա ողջ ինքնամոռաց էյֆորիան, Ազգային ժողովում «դավին անտեղյակ, ցավին անտարբեր» բանակի մահերի մասին լուրին հաջորդող երկօրյա մանրկրքային իրարանցումը: Փոխանակ տասն հարցով հարցախեղդ անեին պաշտպանության նախարարին ու վարչապետին, թե տնաշեններ, էս ինչ է կատարվում բանակում, ո՞վ է պատասխան տալու խաղաղ պայմաններում մեր զինվորների մահերի համար, Էդմոն Մարուքյան-վարչապետ մանր վեճն էին թեժացնում, հակածխախոտային պայքարի մարտիկների շարքում իրենց դիֆերամբներով ցուցակագրվում: Լավ, դուք չե՞ք պատկերացնում` որտե՞ղ եւ ինչո՞ւ եք գտնվում, եւ որ` երկրում տեղի ունեցած ցավալի դեպքը, առհասարակ` բոլոր հրատապ խնդիրները, ոչ թե մեկուկես հարցում պիտի արտացոլեք, այլ տասնյակ հարցերում ու ելույթներում, եւ` առաջնահերթ:
 
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐԻ ԱՂՃԱՏՎԱԾ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒՂԻՂ ՀԱՐՎԱԾ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅՈՒ ՃԱԿԱՏԱԳԻ՞Ր

Լրահոս

Վենսը գոհ է Իրանի հետ Բյուրգենշտոկում կայացած բանակցություններից

22/06/2026

ԱՄՆ-ն և Իրանը զգալի առաջընթաց են գրանցել Բյուրգենշտոկի բանակցություններում.  հայտարարել է ամերիկացի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։ «Երեկ շատ, շատ լավ օր...

Սթարմերը հրաժարական է տվել

22/06/2026

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հրաժարական է տվել. կառավարության ղեկավարը այս մասին հայտարարել է Դաունինգ սթրիթում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ ...

Նոր գերտերություն՝ Հայաստանի սահմանի մոտ. ժամանակն է ռազմավարական շրջադարձ կատարելու դեպի Իրան

22/06/2026

Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի կարծիքով՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև խաղաղության հուշագրի ստորագրումը արձանագրում է ԱՄՆ-ի փաստացի կապիտուլյացիան՝ Իրանին բարձրացնելով...

«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված

22/06/2026

Այսօր հայտնի դարձավ, որ ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքները վիճակրող դիմումների քննությանը, որոնք միավորվել...

Նման բնույթի հրապարակումները կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ արցախահայության և ողջ հայ հասարակության վրա. Հովիկ Ավանեսով

22/06/2026

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ, Արցախի Մշակութային և Զբոսաշրջության Զարգացման Գործակալություն Հայտարարություն Սոցիալական ցանցերում վերջին ժամերին լայն տարածում է գտել...

Ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտ

22/06/2026

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ռուսական դեսպանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ՝ ի հիշատակ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական